Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Թուրքիայում Ինքնութեան Մասին Խօսելը Մեծ Խիզախութիւն Է». Համշէնահայ Երիտասարդները` Իրենց Ինքնութեան Մասին*

April 17, 2015
| Գիտութիւն
0
Share on FacebookShare on Twitter

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
ԹԵՀՄԻՆԷ ՄԱՐՏՈՅԵԱՆ

Տեսարան Խիկօ գիւղից
Տեսարան Խիկօ գիւղից

Թուրքիայի Արդուին նահանգի Խոպա գաւառի Խիկօ (այս գիւղը յայտնի է նաեւ Խիկի, Խիկոպա անուանումներով, իսկ պաշտօնական անուանումը Պաշոպա է, «Ակունք»-ի խմբ.) գիւղից 39-ամեայ Մեմնունէ Շիմշեքը մասնագիտութեամբ իրաւաբան է եւ աշխատում է Խոպայի քաղաքապետարանում: Դպրոց յաճախել է հայրենի գիւղում:

Նրա զարմիկը` 38-ամեայ Ճեսուր Չախալօղլուն, ով նոյնպէս խիկոցի է, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան անդամ է եւ աշխատում է որպէս համակարգչային մասնագէտ:

Խոպայում գտնուելու օրերին առանձին հանդիպումներ ունեցանք նրանց հետ եւ զրուցեցինք համշէնական ինքնութեան մասին:

«Երբ ես փոքր էի, մեր ընտանիքներում առանձնապէս չէին արգելում համշէնահայերէն խօսել,- մեզ պատմեց Մեմնունէ Շիմշեքը:- Հաճելի էր խօսելը, մեր մայրենի լեզուն էր: Խիկոն աւելի ազատ էր այդ առումով, քանի որ մեր գիւղը դպրոց ունէր` Պաշոպայի 8-ամեայ դպրոցը, ուր միայն համշէնցիներ էին յաճախում: Նախքան սահմանի բացումը (Սարպիի թուրք-վրացական սահմանադուռը բացուել է 1989 թ., Ակունքի խմբ.) չգիտէինք, որ հայեր գոյութիւն ունեն: Յետոյ շփուեցինք ու լեզուի հետ նմանութիւն նկատեցինք:

Կարծում եմ` հայերի եւ համշէնցիների նմանութիւններից մէկն էլ առատաձեռնութիւնն է. «Oրինակ` մենք նոյնպէս որեւէ բան գնելիս մանրը չենք վերցնում: Մէկ այլ նմանութիւն է հիւրընկալութիւնը, հիւրասիրութիւնը»:

Ճեսուր Չախալօղլու
Ճեսուր Չախալօղլու

Ի պատասխան մեր այն նկատառմանը, թէ Խոպայում բացարձակապէս չհանդիպեցինք որեւէ մուրացկանի, Մեմնունէն նշեց. «Այո՛,  համշէնցիների մէջ մուրացկան չկայ: Կարծում եմ,  հայերի մէջ եւս: Ըստ իս` դրա պատճառներից մէկը աշխատասիրութիւնն է, ինչպէս նաեւ` պատուախնդրութիւնը»:

Խոպայում չկար նաեւ որեւէ որբանոց: Մեմնունէն մեզ հետ զրոյցում յայտնեց, որ երբ, Աստուած մի արասցէ, ոեւէ մանկահասակ երեխայ զրկւում է իր բոլոր հարազատներից, նրա ազգականների միջից անպատճառ գտնւում է մէկը, ով յանձն է առնում տուեալ մանուկի խնամակալութիւնը:

«Թուրքիայում ինքնութեան մասին խօսելը մեծ խիզախութիւն է: Համշէնցիների նկատմամբ մեծ ճնշումներ են գործադրուել: Նրանց ներկայացրել են, թէ իրենք իբր թէ ծագում են օղուզներից,- մեզ հետ հանդիպմանը նշեց Ճեսուր Չախալօղլուն: Ես իմ ինքնութեան մասին իմացայ միայն այն ժամանակ, երբ գիւղից իջայ քաղաք: Իմ հայրը չէր ցանկանում, որ համշէնահայերէն խօսենք, քանի որ դա վտանգաւոր էր համարում մեզ համար: Մեզ նոյնիսկ ծեծում էին համշէնահայերէն խօսելու համար:

Իմ մէջ Հայաստանի հանդէպ հետաքրքրութիւն կայ: Ինձ հետաքրքիր են յատկապէս մեր ընդհանրութիւնները, թէեւ մինչ այս առիթ չէի ունեցել շփուելու Հայաստանի հայերի հետ: Կը ցանկանամ այցելել Հայաստան»:

Ի պատասխան մեր այն հարցին, թէ` «Ի՞նչ պէտք է անել համշէնահայերի ինքնութեան պահպանման ուղղութեամբ, Ճեսուրը նախ կատակով ասաց. «Գոնէ չծեծեն իրենց երեխաներին դրա համար»: Ապա շարունակեց. «Ամէնամեծ խնդիրն այն է, որ համշէնահայերէնը գրաւոր լեզու չէ: Առաջին հերթին պէտք է այբուբեն ստեղծուի, քանի որ բանաւոր լեզուն անհետանալու վտանգի առաջ է կանգնած: Կարեւոր է համշէնական ինքնութեան եւ մշակոյթի պահպանումը: Մենք եայլաներում ենք դարձել համշէնեան ինքնութեան կրող: Ես, ի հարկէ, համշէնահայերէն կը սովորեցնեմ իմ երեխաներին: Դա աւելի դիւրին կը լինի, եթէ այբուբեն ստեղծուի»:

Զրոյցի վերջում, անդրադառնալով համշէնական մշակոյթի առանձնայատկութիւններին, Ճեսուրը շեշտեց. «Համշէնի մշակոյթն ուրոյն է: Օրինակ` ինչո՞ւ ենք մենք մինչեւ հիմա բարձրաձայն խօսում. մեր գիւղերը հեռու են եղել իրարից: Հեռուից ենք միմեանց կանչել… Մենք ուզում ենք, որ պահպանուի մեր մշակոյթը…»:

«Ակունք»

Խոպա / 17.03.2015

*Խոպա ուղեւորութիւնն իրականացուել է «Գալուստ Կիւլպենկեան» հիմնադրամի հովանաւորութեամբ:

 

Նախորդը

Փրոֆ.Կարիպ Թուրունչ. «24 Ապրիլ Ու Թուական Սահեցնելու Գործողութիւն Մը»

Յաջորդը

«Այբ Թու Զէտ» Ակադեմիոյ Շրջանաւարտներու Վկայականաբաշխումն Ու Ցեղասպանութեան 100-Ամեակին Նուիրուած «Գունաւոր Առաջին Տասնամեակ» Խորագրեալ Ցուցահանդէս

RelatedPosts

Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

Հրթիռապատում Բ. Պաղ Պատերազմէն Մինչեւ Արեւի Խուզարկու

December 9, 2025
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

Հրթիռապատում Ա. Աղեքսանդրիոյ Հերոնէն Մինչեւ Սփութնիք

December 8, 2025
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

March 27, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.