Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Միլլիյէթ». Թուրքիայի Համար Լաւ Է, Որ Միայն 46 Քոնկրեսական Է Ստորագրել Հայոց Ցեղասպանութեանը Մասին Նամակի Տակ

Ապրիլ 17, 2015
| Գիտութիւն
0
Share on FacebookShare on Twitter

1426764317664Թուրքագիտական փորթալ. Թուրք սիւնակագիր Կիւների Ճըվաօղլուն, ով յօդուածներ է պատրաստում թուրքական «Միլլիյէթ» պարբերականի համար, իր նոր «լաւն ու վատը» յօդուածում անդրադարձել է Միացեալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելու կոչ անող նամակին` Թուրքիայի համար դրական համարելով, որ այն քիչ քոնկրեսական է ստորագրել: Միեւնոյն ժամանակ, թուրք հեղինակը Թուրքիայի համար վատ է համարում այն, որ Միացեալ Նահանգների ծերակոյտում մեծ թուով ստորագրութիւն է հաւաքուել Անգարայի քննադատող նամակը:

«Մէկ լաւ եւ մէկ վատ լուր ունենք: Սկսենք լաւից: Միացեալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը նախագահ Օպամային նամակով է դիմել` 1915-ը ցեղասպանութիւն ճանաչելու կոչով: Լաւն այն է, որ Ներկայացուցիչների պալատի 435 հոգուց միայն 46-ն է ստորագրել գրութեան տակ (այլ աղբիւրներում նշւում է նաեւ 44 ստորագրութեան մասին-խմբ.): Եթէ հաշուի առնենք հայկական սփիւռքի լոպիի ուժը Միացեալ Նահանգներում, ապա պէտք է ասել, որ ստորագրութիւնների թիւը բաւական ցածր է: Սա կարելի է որպէս լաւ լուր ընկալել…», նշում է հեղինակն ու արդիւնքները կապում Ներկայացուցիչների պալատում հանրապետական օրէնսդիրների թուի աւելացման հետ. «Միացեալ Նահանգների օրէնսդիր մարմիններում այժմ հանրապետականներն են շատ: Իսկ հանրապետականները Թուրքիային աւելի մօտ են, քան դեմոկրատները»:

«Թէեւ այս նամակը քիչ ստորագրութիւն է հաւաքել, սակայն ամերիկեան նահանգների մակարդակով «ցեղասպանութիւնը» (Հայոց ցեղասպանութիւնը, խմբ.) ճանաչողների թիւն աւելանում է: Արդէն 43 նահանգում տեղ ցեղասպանութիւնը ճանաչել են: Վերջինը Նիւ Ճերզիի օրինակն է», նշում է հեղինակը եւ յաւելում, թէ «իրականում ամէն ինչ որոշուելու է Միացեալ Նահանգների նախագահի աշխատասենիակում, իսկ այն դեռ չի «ընկել», ինչը լաւ լուրերի շարքից է»:

Այնուհետեւ թուրք հեղինակն անդրադառնում է «վատ լուրերին»: Խօսքն Միացեալ Նահանգների ծերակոյտի 74 օրէնսդիրների ստորագրութեամբ նամակի մասին է, որն օրերս ուղարկուել է Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարար Ճոն Քերիին` կոչ անելով անհանգստութիւն յայտնել Թուրքիայում «ժողովրդավարութեան հիմնարար սկզբունքները չյարգելու» կապակցութեամբ: Հեղինակը նշում է, որ այս նամակի տակ մեծ թուով ծերակուտական է ստորագրել, ինչը չի կարելի դրական համարել Թուրքիայի համար, քանի որ նամակի բովանդակութիւնը խիստ քննադատական է:

Յաւելենք, որ թուրքական իշխանամէտ աղբիւրները Միացեալ Նահանգների ծերակոյտի անդամների կողմից ստորագրուած նամակի նախաձեռնութիւնը վերագրում են կիւլենականներին:

Նշենք, որ թուրքական լրատուադաշտում, քաղաքական գործիչների խօսքում հայկական լոպիինկն ընկալւում է որպէս Թուրքիայի դէմ աշխատող հզօր ուժ: Նման տեսակէտներ են յայտնում թուրք վերլուծաբաններն իրենց յօդուածներում, թուրք պաշտօնեաներն էլ յաճախ են թիրախաւորում հայկական լոպիինկը եւ բարձրաձայնում «վտանգների» մասին:

Նախորդը

Մեր Խօսքը

Յաջորդը

Փրոֆ.Կարիպ Թուրունչ. «24 Ապրիլ Ու Թուական Սահեցնելու Գործողութիւն Մը»

RelatedPosts

Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 27, 2025
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 25, 2025
Գիտական Նորութիւններ
Գիտութիւն

Գիտական Նորութիւններ

Փետրուար 21, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?