Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հայերը Պէտք Է Յետ Պահանջեն Թուրքերի Գողացած Ողջ Գոյքը. Նորվեկիացի Միսիոնարուհու Թոռան Բացառիկ Հարցազրոյցը

Ապրիլ 10, 2015
| Գիտութիւն
0
Share on FacebookShare on Twitter

Հարցազրոյցն` ԱՆԱՀԻՏ ՄԻՆԱՍԵԱՆԻ

4-10-15_NorwayՆորվեկիացի միսիոնարուհի Պոտիլ Կատարինէ Պեորնը 1905թ. չէր կարող պատկերացնել, թէ ինչպիսի ազդեցութիւն կ՛ունենար իր կեանքի վրայ «Կին միսիոնարներ» կազմակերպութեան կողմից Օսմանեան կայսրութիւն իր գործուղումը: Նա ականատես է լինում 1915թ. Մուշի կոտորածներին, խնամում եւ մահից է փրկում հարիւրաւոր անօթեւան երեխաների, կանանց: Իսկ 1917թ. Պոտիլ Պեորնը Նորվեկիա է վերադառնում երկու տարեկան Ռաֆայէլ անունով մի տղայի հետ, ում, իր խօսքերով, որդեգրել էր: Մկրտութիւնից յետոյ տղային կոչում են մեծ մարդասէր Ֆրիտեոֆ Նանսենի պատուին: «Արմենփրես»-ը ներկայացում է հարցազրոյց Պոտիլ Պեորնի թոռան` Եուսսի Ֆլեմմինկ Պեորնի հետ, ով ակամայ չէր կարող անտարբեր մնալ իր հօր պատմական հայրենիքի անցեալի ու ներկայի հանդէպ:

ՀԱՐՑՈՒՄ.- Որքանո՞վ շարքային նորվեկիացիները տեղեակ են Հայոց ցեղասպանութեան եւ Պոտիլ Պեորնի պէս մարդկանց սխրագործութիւնների մասին:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Շարքային նորվեկիացիները տեղեակ չեն Հայոց ցեղասպանութեան մասին: Սակայն 1920-ական թուականներին Նորվեկիայում մարդիկ աւելի լաւ էին տեղեկացուած, քանի որ թերթերում յաճախ էին յայտնւում Պոտիլի եւ այլոց յօդուածներն աղէտի վերաբերեալ: Նաեւ մեծացաւ նորվեկիական հանրութեան ուշադրութիւնը Ֆրիտեոֆ Նանսենի ճանապարհորդութեան եւ 1922 թ. Խաղաղութեան նոպելեան մրցանակը ստանալու արդիւնքում: Սակայն հետզհետէ այն մատնուեց մոռացութեան:

Հ.- Ե՞րբ եւ ինչպէ՞ս դուք յայտնաբերեցիք հսկայական մարդասիրական աշխատանքի մասին, որն իրականացրել էր ձեր տատիկը:

Պ.- Ես միշտ իմացել եմ տատիկիս կատարած աշխատանքի մասին, քանի որ մենք միասին էինք ապրում, մինչեւ նրա մահը` 89 տարեկանում: Այդ ժամանակ ես 15 տարեկան էի:

 

Հ.- Ինչպէ՞ս այդ պատմութիւնն ազդեց ձեր հետագայ կեանքի վրայ:

Պ.- Ես մեծացել եմ իմանալով, որ կիսով հայ եմ, կիսով ֆինն, սակայն նաեւ` նորվեկիացի: Երբեք չեմ ունեցել խնդիրներ իմ ծագման վերաբերեալ: Երբեք ուշադրութիւն չեմ դարձրել, թէ ծագումնաբանութեանս, թէ տատիկիս սխրանքների վրայ: Սովորական տղայ էի, որն ապրում էր սովորական ընտանիքում: Մայրս խօսում էր մի փոքր ծիծաղելի նորվեկիա-շուէտերէն, ֆիննական առոգանութեամբ: Հայրս, իմ ընկերների հայրերի համեմատ, ունէր արտասովոր արտաքին, եւ վարժ խօսում էր մի քանի լեզուներով` անգլերեն, ֆրանսերէն, ֆիններէն եւ արաբերէն: Եւ ես հպարտ էի այդ հանգամանքով: Իսկ նրա հայկական ծագումը չէի կարեւորում, քանի որ Հայաստանի մասին չէին խօսում նորութիւններով, այն անհասանելի էր մեզ համար` լինելով ԽՍՀՄ-ի մի մաս: Իմ հայրը հայ էր, մայրս ֆինն էր, ես ծնուել էի Սթոքհոլմում, իմ եղբայրը` Ֆինլանտայում, քոյրս` Նորվեկիայում, տատիկս նորվեկիացի էր: Ես հպարտանում էի իմ ընտանիքով:

 

Հ.- 2008 թ. «Ոսկէ ծիրան»-ի շրջանակներում Պոտիլ Պեորնին նուիրուած «Նրանք ինձ մայրիկ են կոչում» վաւերագրական ժապաւէնի ցուցադրումից յետոյ այն ի՞նչ ընթացք ունեցաւ:

Պ.- Այո՛ ժապաւէնը ցուցադրուել է բազում վայրերում` Պոտիլի հայրենի Քրակերօ քաղաքի շարժապատկերի սրահում, տեղի գրադարանում, Դամասկոսի դանիական համալսարանում, Հալէպի Հայկական մշակութային կենտրոնում, Երեւանի Նարեկացի մշակութային կենտրոնում, նորվեկիական հեռուստաալիքով եւ այլն:

 

Հ.- 1917 թ. Պոտիլ Պեորնը վերադարձաւ Նորվեկիա հայ տղայի հետ, ում, իր խօսքերով, որդեգրել էր եւ անուանակոչել Ֆրիտրիխ: Յայտնի է դարձել, որ 2005 թ. Սուրբ Ծննդեան տօնին դուք զանգ էք ստացել մի անծանօթից, ով հաւաստում էր, որ բարեկամական կապերի մէջ էր ձեզ հետ: Նա ձեզ հաւատացնում էր, որ իր հայրը կարճատեւ յարաբերութիւններ էր ունեցել ձեր տատիկի հետ Մուշ քաղաքում: Ինչպիսի՞ շարունակութիւն ունեցաւ այդ պատմութիւնը:

Պ.- Տէր Մինասեան ազգանունով այդ մարդու ԴՆԹ-ն (DNA) ոչ մի ընդհանրութիւն չունէր իմ ԴՆԹ-ի հետ: Սակայն չէր բացառւում, որ այդ մարդու կնոջ` Անահիտի հայրը կարող էր ծանօթ լինելՊոտիլի հետ, քանի որ նա եւս Մուշից էր: Ես չշարունակեցի այդ գործը, սակայն առ այսօր ինձ հետաքրքրում են այդ տխրահռչակ օրերին տեղի ունեցած իրադարձութիւնները:

 

Հ.- Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը հասնելու համար` հաշուի առնելով այն հանգամանքը, որ ոճրագործութիւնից 100 տարի անց այն դեռ չի ստացել լիարժէք գնահատական միջազգային հանրութեան կողմից, որն էլ իր հերթին նպաստում է, որ աշխարհում նման դէպքերը կրկնուեն:

Պ.- Ընկերային  ցանցերը ապացուցել են իրենց ուժը մարդկանց տեսակէտների փոփոխման հարցում եւ նման կերպ արդէն յաջողուել է լոյս սփռել մի շարք ազգային եւ միջազգային խնդիրների վերաբերեալ: Նոյնիսկ քաղաքագէտները կիրառում են Ֆէյսպուքն ու Թուիթըրը, որպէսզի լոյս սփռեն եւ առաջ տանեն իրենց յուզող հարցերը: Կարեւոր է, որպէսզի ամբողջ  2015 թ. լինի յիշատակի տարի եւ ոչ միայն` ապրիլի 24-ը: Կարծում եմ` ապրիլի 24-ը պէտք է դառնայ համաշխարհային հանրութեան կողմից ճանաչման ընթացքի սկիզբ այնպիսի ուժգնութեամբ` կարծես Հայոց ցեղասպանութիւնըտեղի էր ունեցել հէնց երէկ: Հայերը պէտք է յետ պահանջեն թուրքերի կողմից գողացուած հայկական ընտանիքներին պատկանող ողջ գոյքը, ինչպէս դա արեցին հրեաները ողջ Եւրոպայով մէկ: Շատ կարեւոր է մերկացնել թուրքական քարոզչութիւնն ամէն անգամ, երբ նրանք կաշառում են օտարերկրեայ քաղաքական գործիչներին, պատմաբաններին, որպէսզի վերջիններս կեղծեն պատմութիւնը:

 

Հ.- Դուք ծրագրո՞ւմ էք այցելել Հայաստան եւ կանգնել հայ ժողովրդի կողքին Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի խորհրդանշական օրը:

Պ.- Ի հարկէ՛, ես Հայաստան եմ գալու, որպէսզի ապրիլի 24-ի այդ խորհրդանշական օրը ներկայ գտնուեմ Ծիծեռնակաբերդում: Ինչպէս նաեւ ինձ հետ բերելու եմ Քրակերոյի քաղաքապետի գլխաւորութեամբ մի խումբ նորվեկիացիների, իմ ընտանիքի անդամներին եւ ընկերներիս, որպէսզի նրանք տեսնեն, թէ ինչպէս աշխարհի բոլոր անկիւններից հայերը միասին յիշատակի տուրք են մատուցելու Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին:

 

 

 

 

 

 

Նախորդը

Խմբագրական «Ազատ Արցախ»-ի. Ալիեւը Կատաղել Է, Կամ` Ինչպէս Են Պաքւում Սիրում Յերիւրանքը Ճշմարտութեան Տեղ Հրամցնել

Յաջորդը

Հայկական Կիրքի Մասին

RelatedPosts

Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 27, 2025
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 25, 2025
Գիտական Նորութիւններ
Գիտութիւն

Գիտական Նորութիւններ

Փետրուար 21, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?