Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Խմբագրական «Ազատ Արցախ»-ի. Ալիեւը Կատաղել Է, Կամ` Ինչպէս Են Պաքւում Սիրում Յերիւրանքը Ճշմարտութեան Տեղ Հրամցնել

Ապրիլ 10, 2015
| Գիտութիւն
0
Share on FacebookShare on Twitter

Վերջերս, համեմատաբար կարճ եւ յարաբերական անդորրից յետոյ, Լեռնային Ղարաբաղի եւ Ազրպէյճանի զինուած ուժերի շփման գծում իրավիճակը դարձեալ կտրուկ սրուել է: Գրեթէ ամէն օր ազրպէյճանական կողմը, հաշուի չնստելով սեփական ոչ սակաւաթիւ մարդկային կորուստների հետ, ձեռնարկում է Արցախի տարածք խափանարար ներթափանցումների փորձեր, ինչը, ցաւօք, բերում է զոհերի նաեւ ղարաբաղեան զինծառայողների կողմից:

Մարտի 19-ին Ազրպէյճանի իրականացրած հերթական զինուած սադրանքը` երկու կողմերից զոհերի ելքով, յարուցեց ԵԱՀԿ Մինսքի խմբի ամերիկեան համանախագահ Ճէյմս Ուորլիքի արձագանգը: Նրա խօսքով, Լեռնային Ղարաբաղում բռնութեան վերսկսումը ողբերգական է եւ խախտում է հրադադարը: «Մինչ կողմերը մեղադրում են իրար, այդ գործողութիւնները վնասում են ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացին», գրել է դիւանագէտը «Թուիթըր»-ի իր միքրոպլոկում:

Ի հարկէ, պարոն Ուորլիքի ոչ անտարբեր վերաբերմունքն ու իրավիճակի վատթարացման հետ կապուած մտահոգութիւնն արժանի են բարի խօսքի, այդուհանդերձ, չի կարելի ուշադրութիւնից դուրս թողնել այն փաստը, որ դարձեալ փորձ է արւում հրադադարի ամենակոպիտ խախտման համար պատասխանատուութիւնը հաւասար չափով դնել երկու կողմերի վրայ: Դրա հետ կապուած` անհնար է զսպել քեզ եւ ամերիկացի դիւանագէտին չուղղել հետեւեալ հարցադրումը. ծանօ՞թ է նա նախագահ Ալիեւի` մուսուլմանական Նովրուզ տօնի առթիւ արտասանած ճառի բովանդակութեանը: Մեր կարծիքով, պէտք է որ ծանօթ լինի, քանի որ դա նրան պարտաւորեցնում է ղարաբաղեան կարգաւորման գործընթացում միջազգային միջնորդի կարգավիճակը: Բայց եթէ, այնուամենայնիւ, ծանօթ չէ, յիշեցնենք: Իսկ Ալիեւը բարբառեց հետեւեալը. «Ղարաբաղեան հակամարտութիւնը պէտք է կարգաւորուի միայն Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան շրջանակներում: Դրանից յետոյ մենք` ազրպէյճանցիներս, ի հարկէ, կը վերադառնանք մեր բոլոր հինաւուրց հողերը` ե՜ւ Իրեւան, ե՜ւ Գէյչա, ե՜ւ Զանգեզուրի մահալ»: Ընդսմին, Ճէյմս Ուորլիքին յիշեցնենք, որ ազրպէյճանական այլանդակ մեկնաբանմամբ` Ալիեւի մէջբերած աշխարհագրական բոլոր տեղանունները վերաբերում են ինքնիշխան Հայաստանին, որի տարածքային ամբողջականութիւնը տուեալ միջազգային սկզբունքի Պաքուի նախանձախնդիր այս պահապանը մտադիր չէ պահպանել: Ուաշինկթընեան դիւանագէտին ի միջի այլոց, դիտողութեան կարգով, յիշեցնենք նաեւ, որ «Իրեւանը»` Երեւանն է, որն աւելի հին է, քան` յաւերժական քաղաք Հռոմը: Հէնց այդ պատճառով արդէն այն ոչ մի կերպ չի կարող ազրպէյճանցիների «հինաւուրց հողը» լինել, մի ազգի, որի մասին այն ժամանակ յիշատակութիւն անգամ չկար:

Սակայն դարերի խորքից վերադառնանք մեր օրերը եւ կրկին հարց ուղղենք պարոն Ուորլիքին. ստացե՞լ է նա այդ երկրի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովի` իր քաջազուն զինեալների առաջ հնչեցրած ելոյթին եւս ծանօթանալու հաճոյքը: Եթէ ոչ, ապա նրան միայն կարելի է ցաւակցել, քանի որ իրեն զրկել է Ազրպէյճանին բնորոշ մարդկային տխմարութեան անսահմանութիւնը ճանաչելու հնարաւորութիւնից: Նա թութակի պէս, ասես պատճէնաթղթով, մատուցելով Իլհամ անունով իր գերագոյն գլխաւոր հրամանատարի պատմական գոհարները` կապուած այլեւայլ մահալների հետ, այնուհետեւ սկսեց սպառնալիք թափել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինուած ուժերի վրայ: «Ես բացէ ի բաց յայտարարում եմ, որ մենք կ՛ոչնչացնենք հակառակորդի 70 տոկոսին առաջին իսկ հարուածից: Հայերը հարիւր տարուց յետոյ էլ չեն կարողանայ ուշքի գալ», խոստացաւ ահեղ Զաքիրը, որը երբեք վառօդի հոտն անգամ չի առել: Տարօրինակ է, որ նա չնշեց 100 տոկոսը: Հաւանաբար մնացած 30 տոկոսին հաշուիչով զինուած պարկետային այս զօրավարը պահեց երկրորդ ջախջախիչ հարուածի համար: Իսկ այնուհետեւ կորցրեց չափի զգացումը` իր ենթականերին կոչ անելով «գիշեր ու ցերեկ օգտուել ցանկացած հնարաւորութիւնից` ոչնչացնելու թշնամուն»: Համաձայնենք, դաժան է: Եւ առաջին հերթին` սեփական ասկեարների նկատմամբ, որոնց նախարարը դրանով իսկ տեւական անքնութեան է մատնում:

Սակայն տրամադրուենք աւելի լրջօրէն, քանի որ, երբ պետութիւնն ու բանակը գլխաւորում են հիւանդ հոգեկանով մարդիկ, ծիծաղելու ցանկութիւնն արդէն կորչում է: Հոգեբանութեան մէջ կայ այսպիսի հասկացութիւն` «ցանկալին ներկայացնել իրականի տեղ»: Նման մոլուցքով էլ, որը հոգեբանները բնորոշում են որպէս անհատականութեան խանգարում, տառապում են մեր կողմից մէջբերուած հերոսները, որոնք համակուած են ինչպէս սեփական կարեւորութիւնը, այնպէս էլ իրենց զինուած ուժերի հզօրութիւնը գերագնահատելու ձգտումով:

Մասնագէտների կարծիքով, նման ախտորոշում ունեցող անձինք այնքան են դերի մէջ մտնում, որ արդէն դժուար է տարբերել` ո՛րն է նրանց կեանքում ճշմարիտը, ո՛րը` մտացածինը: Ընդ որում, նրանք չեն էլ ուզում խորհել նման ինքնախաբէութեան աւերիչ հետեւանքների մասին: Կարծում ենք, Ազրպէյճանի նախագահի եւ պաշտպանութեան նախարարի` վերը յիշատակած մէջբերումներն առաւել քան բաւարար են, որ Ճէյմս Ուորլիքը եւ ԵԱՀԿ Մինսքի խմբի նրա գործընկերները գիտակցեն այդ անձերից բխող իրական վտանգը տարածաշրջանի համար: Թէեւ ոչ պակաս վտանգաւոր է եւ միջազգային միջնորդների անվճռականութիւնը, ովքեր չեն համարձակւում պատասխանատուութեան ենթարկել Ազրպէյճանի արկածախնդիր վարչակարգին:

Կեանքը ցոյց տուեց, որ Ալիեւի հետ բանավիճելն անիմաստ է: Նա եւ իր պաշտպանութեան նախարարը չդադարող ռազմաշունչ յայտարարութիւններով դիւրին դարձրին Մինսքի խմբի համանախագահների` լարուածութեան ուժգնացման իրական մեղաւորներին գտնելու խնդիրը` դրա համար կասկածի տեղ չթողնելով: Ազրպէյճանի նախաձեռնած զինուած բախումներն առաջնագծում գնալով աւելի վտանգաւոր բնոյթ են ձեռք բերում` տարածաշրջանը կանգնեցնելով նոր պատերազմի սահմանագծին: Նման պայմաններում միջնորդ պետութիւնները պարզապէս պարտաւոր են հրաժարուել ամորֆ (անկերպարանք, Խմբ.) դիրքորոշումից եւ առաւել գործուն կերպով արձագանգել Պաքուի ռազմատենչ հռետորաբանութեանը, որն իր գործողութիւններով մարտահրաւէր է նետում ոչ միայն Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին, այլեւ` ողջ միջազգային հանրակցութեանը: Քանի դեռ դա տեղի չի ունենում, հայկական երկու կողմերն իրենք են ստիպուած խստագոյնս կասեցնել Ազրպէյճանի ցանկացած  յարձակողական ոտնձգութիւն` տալով զգայուն, ընդսմին եւ, որպէս կանոն, անհամաչափ  պատասխան: Այլ կերպ չի էլ կարելի` ուժին պէտք է ուժով պատասխանել: Ինչպէս օրերս «Գոլոս Արմէնիի» թերթին տուած հարցազրոյցում ասել է Հայաստանի պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը, ով, ի տարբերութիւն Զաքիր Հասանովի, սեփական փորձից գիտի` ինչ է պատերազմը, «խօսքը ոչ միայն պաշտպանական խնդիրների իրականացման մասին է, այլեւ` նախազգուշական, կանխարգելիչ միջոցառումների եւ նախայարձակին պատժելու մասին: Եթէ ազրպէյճանցիները միայն այդ լեզուն են հասկանում, այդ լեզուով էլ պէտք է նրանց հետ խօսել»:

Նախորդը

Վերապրողներու Հսկայ Լուսանկարները` Լոս Անճելըսի Զբօսայգիին Մէջ

Յաջորդը

Հայերը Պէտք Է Յետ Պահանջեն Թուրքերի Գողացած Ողջ Գոյքը. Նորվեկիացի Միսիոնարուհու Թոռան Բացառիկ Հարցազրոյցը

RelatedPosts

Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 27, 2025
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 25, 2025
Գիտական Նորութիւններ
Գիտութիւն

Գիտական Նորութիւններ

Փետրուար 21, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?