Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«2015 Թուականն Է. Սակայն Թուրքիան Դեսպանատներ Չունի Ո՛չ Հայաստանում, Ո՛չ Էլ Կիպրոսում, Իսրայէլում, Սիրիայում». Թուրք Վերլուծաբան

Մարտ 18, 2015
| Գիտութիւն
0
Share on FacebookShare on Twitter

«Թուրքագիտական փորթալ»

3-18-15_murat-yetkin-nԹուրք յայտնի յօդուածագիր Մուրաթ Եքթինն իր նոր յօդուածում փորձել է վերլուծել Թուրքիայի արտաքին քաղաքականութիւնը` յանգելով այն մտքին, որ Թուրքիայի արտաքին քաղաքականութիւնում ջրբաժանի ժամանակաշրջան է, ինչը լի է բարդութիւններով ու խնդիրներով, ոչ գոհացուցիչ արդիւնքներով:

Թուրքական «Ռատիքալ» պարբերականում լոյս տեսած յօդուածում թուրք հեղինակն անդրադառնում է նաեւ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականութեանը:

«Զերօ խնդիրների քաղաքականութիւնը 2008-2009 թուականներից յետոյ արագօրէն միայնութեան գործընթացի մէջ մտաւ: Մենք սկսել ենք վճարել դրա գինը… Թուրքիայի Հանրապետութիւնը հիմնուել է մասնատուող եւ փլուզուող մի կայսրութիւնից մնացած տարածքների վրայ: Թուրքիան չի կարողացել հասնել համաձայնութեան հարեւան պետութիւնների հետ: Եւ այդ սխալների մի մասը հէնց մեր ուսերին է: Չենք ճանաչել Կիպրոսի յունական հանրապետութիւնը (Կիպրոսի Հանրապետութիւնը-խմբ.), Ազրպէյճանի հողերի բռնազաւթման պատճառով (Արցախի ազատազրուած տարածքները-խմբ.) Հայաստանում չունենք դեսպանատուն: Իրաքի հիւսիսում էլ «Քրտական աշխատաւորական կուսակցութեան» պատճառով շատ բանի չենք կարողացել հասնել Քրտական ինքնավարութեան հետ», նշում է Էթքինը` յաւելելով, որ թուրքական արտաքին քաղաքականութիւնում բաժանում է մօտենում:

Վերջինս նաեւ յիշում է անցեալ տարիները` իրենց  աշխուժութեամբ առանձնացնելով 2008-2009 թուականները:

«Այժմ անգամ մտածելն է բարդ, սակայն 2008 թուականին Թուրքիայի միջնորդութեամբ Իսրայէլն ու Սիրիան բանակցում էին: Անգարան էլ օգնում Փաքիստանի եւ Աֆղանիստանի միջեւ երկխօսութեանը: Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ֆութպոլային դիւանագիտութիւնը սկսուեց: Եգիպտոսի եւ Իրաքի հետ ամէն օր մի նոր պայմանագիր էր կնքւում», յաւելում է թուրք հեղինակը:

«Իսկ 2015 թուականին նայելով` տեսնում ենք, որ թուրքական դեսպանատուն չկայ ո՛չ Կիպրոսի, ո՛չ էլ Հայաստանի մայրաքաղաքներում: Դեսպանութիւններ չեն մնացել նաեւ Սիրիայում, Եգիպտոսում եւ Իսրայէլում», գրում է Եթքինը` գալով այն եզրայանգման, որ թուրքական քաղաքականութեան համար ծանր շրջան է ոչ միայն հարեւանների հետ յարաբերութիւնների տեսանկիւնից, այլ նաեւ միջազգային ասպարէզում, այդ թւում` Միացեալ Նահանգների հետ շփումների կրաւորականութեան տեսակէտից:

Յիշեցնենք, որ 1993 թուականին Թուրքիան միակողմանիօրէն փակել է օդային եւ ցամաքային սահմանը Հայաստանի հետ, սակայն 2 տարի անց միջազգային հանրութեան ճնշման ներքոյ վերաբացել է օդային սահմանը: Ինչ վերաբերում է ցայսօր փակ ցամաքային սահմանի վերաբացմանն ու դիւանագիտական յարաբերութիւնների հաստատմանը, Թուրքիան այս հարցում հանդէս է գալիս նախապայմաններով` Հայաստանից պահանջելով Ազրպէյճանին յանձնել ազատագրուած տարածքները եւ յարգել Ազրպէյճանի «տարածքային ամբողջականութիւնը»:

 

 

Նախորդը

Հայրենի Կեանք

Յաջորդը

Եաշար Քեմալ Ինչպէ՞ս Աղթամարը Փրկեց Փլուզումէ

RelatedPosts

Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 27, 2025
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 25, 2025
Գիտական Նորութիւններ
Գիտութիւն

Գիտական Նորութիւններ

Փետրուար 21, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?