Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հայերին Ոչնչացնելուց Յետոյ Թուրքական Պետութիւնն Սկսեց Բաժանել Նրանց Գոյքը. Ումիթ Քուրթ

Մարտ 10, 2015
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

3-10-15_aintapԹուրք պատմաբան Ումիթ Քուրթը, որն Միացեալ Նահանգների Քլարք համալսարանում  ուսումնասիրում է Այնթապի հայերի  կոտորածները,  հարցազրոյց է տուել Պոլսի «Ակօս» թերթին: Ումիթ Քուրթի ուսումնասիրութեան կենտրոնում Օսմանեան կայսրութեան այս կամ այն գաւառում իրականացուած Հայոց ցեղասպանութեան հարցն է: Նա պատմում է, թէ  ինչպէս է Այնթապի հայութիւնն աքսորուել, ինչ պաշտօններ են ստանձնել հայերի կոտորածների մասնակիցները հանրապետական Թուրքիայում եւ ինչպէս է Թուրքիան իւրացրել հայկական գոյքը: «Սիվիլնեթ» յօդուածի թարգմանութեան երկրորդ մասը ներկայացնում է ստորեւ:

ՀԱՐՑՈՒՄ.- 1915 թ. յետոյ եղե՞լ են հայեր, որոնք կարողացել են վերադառնալ Այնթապ:

ՊԱՏԱՍԽԱՆ.- 1918 թ. վերջին եւ 1919 թ. սկզբին Այնթապի ողջ մնացած հայերը մի կերպ վերադառնում են քաղաք: Սակայն ոչ բոլոր փրկուածներն են վերադառնում: Այնթապ վերադարձողների մէջ կան նաեւ ոչ այնթապցի հայեր: Յատկապէս Սեբաստիայի, Կեսարիայի, Էրզրումի հայերը տեղաւորւում են աւելի անվտանգ համարուող Այնթապում: Այնթապն այդ ժամանակ գրաւել էին անգլիացիները. 1918 թ. դեկտեմբերին անգլիական ուժերը մտել էին քաղաք:

1919 թ. յունուարի 23-ին անգլիական ուժերի հրամանատար, զօր. Մըք Անտրիւն հայերի տեղահանութեան եւ գոյքի թալանի մէջ աշխուժ դերակատարում ունեցած  մարդկանց ձերբակալելու հրաման է արձակում, աւելի՛ն` մինչեւ դատավարութեան աւարտը նրանց աքսորում է Եգիպտոս:

Հ.- Այնթապն «ազատագրական պատերազմ»-ի (թրքական  – քեմալական. Ա.) խորհրդանիշ համարուող քաղաքներից է, կարո՞ղ ենք ասել, որ դիմադրութիւնն իրականում հէնց հայերի դէմ էր:

Պ.- Հայերի վերադառնալուց յետոյ քաղաքի ղեկավարները, անշուշտ, հասկանում էին, որ հայերի աքսորի ընթացքում իրենց իւրացրած գոյքն ու հարստութիւնը  ձեռքներից գնալու է: Այդ պատճառով Անատոլիայում (Արեւմտեան Հայաստան եւ Փոքր Ասիա – Սիւիլնեթ) գլուխ բարձրացրած ազգայնական ուժերին նիւթական եւ ռազմական օգնութիւն են ցոյց տալիս եւ որոշում Այնթապում զինուած  դիմադրութիւն ցոյց տալ:

Թուրքական պաշտօնական պատմագրութիւնը տեղի ունեցածը ներկայացնում է իբրեւ Այնթապի համար ֆրանսացիների դէմ մղուող պատերազմ: Սակայն պատերազմի իրական նպատակը Այնթապի հայերի  վերադարձն արգելելն ու հայերին վերացնելն էր:

Հ.- Թուրքիայի Հանրապետութեան հիմնադրումից յետոյ Հայոց ցեղասպանութեան մէջ ներգրաւած մարդիկ ի՞նչ են անում:

Պ.- Այնթապի հայերի աքսորի եւ ոչնչացման մէջ աշխուժ դերակատարում ունեցած մարդկանց մեծ մասը քաղաքի երեւելի անձինք էին: Հանրապետութեան հիմնադրումից յետոյ նրանք կա՛մ պահպանում են իրենց պաշտօնները, կա՛մ աւելի բարձր պաշտօններ գրաւում:

Ալի Ճենանին, որի անունն արդէն նշել եմ, 1915-1921 թթ. թրքական ազգային-ազատագրական պայքարի իրադարձութիւններին է մասնակից լինում եւ դառնում Ազգային մեծ ժողովի պատգամաւոր: Հանրապետութեան հռչակումից յետոյ Ալի Ճենանին, որպէս Մուսթաֆա Քեմալի ամենամտերիմ մարդկանցից մէկը, պահպանում է իր տեղը մեճլիսում (խորհրդարան) եւ 1924թ. դառնում առեւտրի նախարար: Պարգեւատրուածներից մէկն էլ Մեհմեթ Եասին Սանի Քուլթուղն է: Եասին պէյը Այնթապի հայերի աքսորի ժամանակ հայ աքսորեալների քարաւաններից մէկի ղեկավարն էր: Նա դիտորդի դերում է մնում, երբ ճանապարհին հայերի վրայ յարձակւում են, կոտորում, թալանում, գողանում են նրանց ինչքը, սպաննում եւ բռնաբարում նրանց: Ահա այս Եասին պէյը 1921 թ. Ազգային մեծ ժողովի պատգամաւոր է դառնում, իսկ հանրապետութեան հռչակումից յետոյ Այնթապից երկրորդ անգամ է ընտրւում պատգամաւոր:

Հ.- Հայկական գոյքն է՞լ է օգտագործւում պարգեւատրման համար:

Պ.- 1921-22 թթ., երբ հայերը վերջնականապէս լքում են Այնթապը, նրանց տները, դաշտերը, հողերն ու այլ անշարժ գոյքը շատ էժան գնով վաճառւում է: Աւելի ճիշդ` տրւում է Այնթապում հայերի եւ ֆրանսացիների դէմ կռւում վիրաւորուածներին, թաղամասի հրամանատարներին եւ առհասարակ կռուի մասնակիցներին:

Հ.- Մի կողմից իւրացնում են գոյքը, միւս կողմից կարծես շարունակում են օրինականացնելու ուղիներ փնտռել:

Պ.- Նման փնտռտուքը շարունակական է: Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութիւնը հայերին իրենց բնակավայրից աքսորում է, աքսորի ժամանակ էլ  թուրք բնակչութեանը խոստանում, որ հայերի գոյքն իրենց է մնալու:

Հրապարակուած բոլոր օրէնքներում եւ հրամանագրերում շեշտւում է, որ ապրանքների իրական տէրերը հայերն են, իսկ պետութիւնը նրանց անունից ստանձնել է միայն վարչական գործը: Յետոյ այդ օրէնքներն ու հրամանագրերն օգտագործւում են Անատոլիայում հայերի գոյութեանը վերջ տալու նպատակով: Թուրքիայի Հանրապետութեան ստեղծումից յետոյ էլ նոյն գործելաձեւը շարունակւում է: Ստորագրուած միջազգային համաձայնագրերում Թուրքիան կրկնում է, որ հայերից մնացած գոյքն ինքն է տնօրինում:

1924 թ. օգոստոսի 6-ից սկսած Թուրքիան խոստանում է, որ գոյքը վերադարձնելու է: Յետոյ Թուրքիան երկրի շուրջ կարծես ամրոց է կառուցում, փակում սահմանները եւ թոյլ չի տալիս, որ անգամ մէկ հայ մտնի Թուրքիա: Հայերին չեն թողնում Թուրքիա գալ եւ յայտարարում են, որ նրանք փախել ու անհետ կորել են, միաժամանակ շարունակելով հայերի գոյքի իւրացման գործընթացը: Չնայած այդ ամէնին` Թուրքիան երբեք չի ասում եւ չէր էլ կարող ասել, թէ հայերն այդ գոյքի վերաբերեալ որեւէ իրաւունք չունեն:

Հ.- Ինչո՞ւ է Հանրապետական Թուրքիան «տէր կանգնում» Ցեղասպանութեանը:

Պ.- Կարիք կա՞յ ասելու, որ շատ յստակ գողութիւն է տեղի ունենում: Սպաննելուց ու ոչնչացնելուց յետոյ թուրքական պետութիւնը նստել է հայկական գոյքի վրայ, ապօրինաբար այն իւրացրել, եւ այժմ աղմուկ բարձրացնելով` փորձում է սքողել ճշմարտութիւնը, որովհետեւ քաջատեղեակ է, թէ 1915-ին ինչ անուն էլ տայ, ինչպէս էլ անուանի, գործ ունի լուրջ խնդրի հետ: Թուրքիան քաջ գիտակցում է, որ երբ դադարեցնի աղմուկ հանել, հայերից իւրացրած ապրանքները պէտք է վերադարձնի  կամ  դրա դիմաց փոխհատուցում վճարի:

Հայերի վերաբերեալ ընդունուած բոլոր օրէնքների եւ հրամանագրերի էութիւնը մէկն է. ջնջել Անատոլիայի հայերի հետքը եւ արգելել, որ նրանք կրկին յայտնուեն այդ տարածքներում: Այս նպատակին հասնելու համար հայերին  ֆիզիքապէս ոչնչացնելը գուցէ անհրաժեշտ, սակայն բաւարար չէր, ֆիզիքական ոչնչացման չափ եւ գուցէ դրանից էլ կարեւոր` իրաւական համակարգի միջոցով, յատկապէս` «Լքեալ գոյքի օրէնքի» միջոցով, Անատոլիայից հայերի տնտեսական միջոցները եւ նրանց հետքերը ջնջելն էր:

ՎԵՐՋ

 

Նախորդը

Հայոց Ցեղասպանութեան Մասին Հիթլերի Խօսքերը Պէտք Չէ Մոռանանք. Զարաքոլու

Յաջորդը

Ո՞վ Է Ուսուցիչը

RelatedPosts

Արցախի Մասին Հայ Դատի Յանձնախումբի Պատրաստած Թղթածրարը Յանձնուեցաւ Քանատայի Պաշտպանութեան Նախարար Հարժիթ Սաճճանի
Հայ Դատ

Արցախի Մասին Հայ Դատի Յանձնախումբի Պատրաստած Թղթածրարը Յանձնուեցաւ Քանատայի Պաշտպանութեան Նախարար Հարժիթ Սաճճանի

Մարտ 12, 2020
Կլոր Սեղան Ֆրանսայի Ազգային Ժողովին Մէջ.   «Հայութիւնը Ներկայ Աշխարհաքաղաքական Եւ Ներազգային Մարտահրաւէրներու Դէմ Յանդիման»
Հայ Դատ

Կլոր Սեղան Ֆրանսայի Ազգային Ժողովին Մէջ. «Հայութիւնը Ներկայ Աշխարհաքաղաքական Եւ Ներազգային Մարտահրաւէրներու Դէմ Յանդիման»

Յունուար 23, 2017
Նիքոլա Սարքոզի Հանդիպում Ունեցաւ Փարիզի Եւ Լիոնի Շրջանի Հայութեան Հետ
Հայ Դատ

Նիքոլա Սարքոզի Հանդիպում Ունեցաւ Փարիզի Եւ Լիոնի Շրջանի Հայութեան Հետ

Նոյեմբեր 19, 2016

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In