Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հայոց Ցեղասպանութեան Մասին Հիթլերի Խօսքերը Պէտք Չէ Մոռանանք. Զարաքոլու

Մարտ 10, 2015
| Գիտութիւն
0
Share on FacebookShare on Twitter

«Թուրքագիտական փորթալ»

3-10-15_who-remembersԹուրքիայում յայտնի հրատարակիչ, իրաւապաշտպան Ռակըփ Զարաքոլուն թուրքական «Օզկիւր Կիւնտեմ» լրատուակայքում լոյս տեսած «Յիշատակի առաջին միջոցառումը» վերտառութեամբ յօդուածում գրում է Հայոց ցեղասպանութիւնը ժխտող նոր «գիտնականների» մասին, ներկայացնում Թուրքիայում Ցեղասպանութիւնը յիշելու փորձերի եւ այլնի մասին:

Հեղինակն իր յօդուածը սկսում է Թուրքիայում նոր սերնդի ուսումնասիրողների քննադատութեամբ.

«Հայոց ցեղասպանութիւնը ժխտող նոր պատմաբաններն ու ուսումնասիրողները միահամուռ ռուսական աղբիւրների կողմն են ուղղուել: Այդպիսով, ցանկանում են ցոյց տալ, թէ ինչպէս են հայերը «դաւաճանել»:

Աւելի՛ն. նրանք փորձում են ցոյց տալ, որ ռուսական բանակի աջակցութեամբ հայերն են մահմետականների կոտորածներ իրականացրել:

Լա՛ւ, իսկ ինչի՞ կարող է յանգեցնել այդ ամէնը`

  1. Հայերն արժանի էին, որ ենթարկուեն ցեղասպանութեան: Մի կողմից ժխտելով ու հերքելով հանդերձ, խոստովանում են եւ ընդունում, որ ցեղասպանութիւն եղել է:
  1. Քաղաքացիների կորուստները, հիւանդութիւնները, սովն այդ իրադարձութիւններին կապելով` նուազեցնում են կորուստների թիւը: Որոշ «գիտնականներ» նշում են, որ այդքան մարդ չի մահացել, քանի որ շատ հայեր են «վերադարձել»: Նրանք չեն մահացել, ուղղակի կրօնն են փոխել:
  1. Նայէք, որոշներին ողջ ենք թողել:

Սա ասելիս անգամ չեն էլ նկատում, որ 1948 թուականին ընդունուած ՄԱԿ-ի Ցեղասպանութիւնների մասին ուխտն են ընդունում, իր յօդուածում գրում է Զարաքոլուն, ապա խօսում Ցեղասպանութիւնը յիշելու մասին:

«Այո, Հիթլերի` Լեհաստանի վրայ յարձակուելիս իր բարձրաստիճան զինուորականներին հանգստացնելու համար օգտագործուած խօսքերը խիստ կարեւոր են. «Ճենկիզ խանի արածներն ո՞վ է յիշում: Հայերի հետ պատահածը ո՞վ է յիշում»: Հիթլերի այս խօսքերը չմոռանալը կարեւոր է: Աշխարհը մոռացել էր, սակայն Հիթլերը յիշում էր: 1923 թուականին Միւնիխում զոհուած ընկերը` Շնոպեր-Ռիխթերը Էրզրումում Գերմանիայի հիւպատոսի օգնականն էր, նա անգամ զեկոյցներ է գրել այդ օրերի վերաբերեալ:

Զարաքոլուն գրում է, որ հայերը տարիների ընթացքում չմոռացան իրենց վէրքերը, քանի որ Թուրքիան ընտրեց ի սպառ ժխտելու քաղաքականութիւնը: Քանի Թուրքիան շարունակում է ժխտումը, հայերի գերեզմանները բաց են մնալու:

Յօդուածում Զարաքոլուն անդրադառնում է նաեւ Թուրքիայի տարածքում Հայոց ցեղասպանութեան յիշատակի միջոցառումներին` նշելով, որ առաջին անգամ հայերի կոտորածներին զոհ գնացածների յիշատակը հայ համայնքը հրապարակայնօրէն յարգել է Պոլսում 1919 թուականին, սակայն հետագայ տասնամեակներին` Թուրքիայի հանրապետական շրջանում, վախի մթնոլորտում հայերը խուսափել են ապրիլի 24-ին Եղեռնի զոհերի յիշատակը յարգելուց, անգամ` եկեղեցիներում:

Հեղինակը, բնութագրելով հայ համայնքի վախը` նշում է, որ միակ մահմետական երկիրը, որտեղ յիշատակի միջոցառումներ չէին անցկացւում, Թուրքիան էր: Անգամ Իրանում յիշատակի միջոցառումներ էին անցկացւում:

Զարաքոլուն նշում է, որ անհատական մակարդակով ապրիլի 24-ն առաջին անգամ յիշատակուել է 1916 թուականին Ցեղասպանութիւնը վերապրած Սարգիս Չեքեսեանի կողմից:

Տասնամեակներ անց` միայն 2008 թուականին Պոլսոյ Պիլկի համալսարանում Թուրքիայի Մարդու իրաւունքների միութեան կողմից քննարկում է կազմակերպել: 2009-ին նոյն կազմակերպութիւնը փակ միջոցառում է կազմակերպել:

2010-ին էլ Հայտարփաշա կայարանում միջոցառում է կազմակերպուել: Հէնց այդ վայրից են 1915 թուականի ապրիլի 24-ին աքսորուել հայ մտաւորականները, այդ թւում` մեծն Կոմիտասը:

2012 թուականից Սուլթանահմեթ, Հայտարփաշա, Կալաթասարայ եւ Թաքսիմ թաղամասերում միջոցառումներն աւանդոյթի են վերածուել: Այս տարի յաւելեալ մի արարողութիւն էլ 2011 թուականի ապրիլի 24-ին սպաննուած հայ զինուոր Սեւակի շիրիմի մօտ տեղի ունեցաւ:

Եւ առաջին անգամ այս տարի 1915-ի դաժանութիւնները յիշատակուեցին նաեւ Տէրսիմում:

Այնուհետեւ հեղինակը նշում է, որ Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին եւս Թուրքիայում յիշատակի միջոցառումներ են նախատեսուած:

Վերջում Զարաքոլուն գրում է. «Օսմանեան կայսրութեան հիմնական քաղաքականութիւնը Հայկական Լեռնաշխարհում եւ շրջակայքում համակարգուած ձեւով «հայազրկումն էր»: Ապտիւլհամիտ սուլթանի սկսած այս քաղաքականութիւնը Թալէաթ փաշան իր աւարտին հասցրեց»:

 

 

 

Նախորդը

Ցեղասպանութեան Հարցը Պատմաբաններուն Ձգելու Էրտողանին Առաջարկը Կեղծ Է, Կը Գրէ «Ռատիքալ»

Յաջորդը

Հայերին Ոչնչացնելուց Յետոյ Թուրքական Պետութիւնն Սկսեց Բաժանել Նրանց Գոյքը. Ումիթ Քուրթ

RelatedPosts

Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 27, 2025
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 25, 2025
Գիտական Նորութիւններ
Գիտութիւն

Գիտական Նորութիւններ

Փետրուար 21, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?