Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Խմբագրական «Ազատ Արցախ»-ի. Խոճալուի Ողբերգութիւնը. Ճշմարտութիւնը Եւ Սուտը

February 28, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

0227khojalou1992թ. փետրուարին Խոճալուի իրադարձութիւնների հետ կապուած` Ազրպէյճանը դրանց հերթական տարելիցի նախաշեմին ակտիւացնում է հակահայկական քարոզարշաւը, որն ուղղուած է Պաքուի իշխանութիւնների մոգոնած` հայկական զինուած ուժերի կողմից Խոճալուի խաղաղ բնակիչների զանգուածային սպանութեան մասին քարոզչական առասպելի շրջանառմանը:

Այս բնակավայրի բնակչութեան ողբերգութեան մասին շատ է գրուել եւ խօսուել ինչպէս հայկական, այնպէս էլ արտասահմանեան եւ անգամ ազրպէյճանական փորձագէտների կողմից:

Յատուկ ընդգծենք` խօսուել է ճշմարտացիօրէն, անկողմնակալ կերպով: Իսկ ճշմարտութիւնն այն է, որ ողբերգութիւնն, իրօք, տեղի է ունեցել, եւ մարդիկ, իրօք, սպաննուել են, բայց ո՛չ բուն Խոճալուում, ո՛չ հայերի մեղքով, ո՛չ այն քանակով, ինչպէս դա ամէն կերպ Ազրպէյճանն է ներկայացնում աշխարհին:

Յիշեցնենք, որ 1991թ. գարնանից Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մայրաքաղաքը եւ մի շարք բնակավայրեր կանոնաւոր կերպով, այդ թւում` «Գրադ» համազարկային կայանքներից, հրետակոծութեան էին ենթարկւում Խոճալուից, որն Ազրպէյճանի իշխանութիւնների կողմից վերածուել էր ամրացուած ռազմական բազայի: Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութեան առջեւ որպէս հրամայական ծառացել էին այդ ռազմաբազայի ոչնչացման հարցը, որը կարեւոր դեր էր խաղում Արցախի վերջնական ոչնչացմանն ուղղուած` ազրպէյճանական ղեկավարութեան քաղաքականութեան մէջ, ինչպէս նաեւ Ստեփանակերտի` հանրապետութիւնում միակ օդանաւակայանի ապաշրջափակումը: Ռազմագործողութիւնն իրականացուել էր 1992թ. փետրուարի 25-26ը եւ պսակուել ԼՂՀ-ի զինուած ուժերի յաջողութեամբ: Այստեղ շատ կարեւոր է ընդգծել, որ ղարաբաղեան հրամանատարութիւնը խաղաղ բնակչութեան ոչնչացումից  խուսափելու համար ազրպէյճանական կողմին նախազգուշացրել էր պատրաստուող ռազմագործողութեան մասին եւ հումանիտար միջանցք տրամադրել` Աղդամի ուղղութեամբ խաղաղ քաղաքացիների անվտանգ դուրս գալու համար, որն այդ ժամանակ գտնւում էր ազրպէյճանական զինուած ուժերի վերահսկողութեան տակ: Բայց յետոյ տեղի ունեցաւ անկանխատեսելին` Աղդամի մատոյցներում խոճալուեցիների մի մասին դիմաւորեցին կրակոցներով, եւ նրանք անխղճօրէն ոչնչացուեցին սեփական զինուած ստորաբաժանումների կողմից:

Բայց, իրօ՞ք, ողբերգութիւնն, անկանխատեսելի էր: Ինչպէս հայկական, այնպէս էլ որոշ ազրպէյճանական լրագրողների բերած փաստերն անհերքելիօրէն վկայում են, որ ողբերգութիւնը միտումնաւոր կերպով կազմակերպել են հէնց ազրպէյճանցիները, իսկ աւելի ճշգրիտ` Ազրպէյճանի Ժողովրդական ճակատի ներկայացուցիչներն` այն ժամանակուայ նախագահ Մութալիպովին տապալելու նպատակով, ինչը խոստովանել է հէնց ինքը: Ասել է թէ` Խոճալուի բնակիչներն ազրպէյճանական քաղաքական ուժերի` իշխանութեան համար կեղտոտ պայքարի զոհ դարձան: Հակառակ բազմաթիւ փաստերի, որոնք հաստատում են խաղաղ խոճալուեցիների կոտորածի մէջ ազրպէյճանական կողմի բացարձակ մեղքը, Պաքուի պաշտօնական քարոզչութիւնը գաղափարական առասպել է ստեղծել «Խոճալուի ցեղասպանութեան» մասին` չխնայելով ջանքեր եւ միջոցներ, այդ թւում` ֆինանսական, այն ինչպէս սեփական ժողովրդի, այնպէս էլ միջազգային հանրակցութեան գիտակցութեան մէջ մտցնելու համար:

Սուտն ու կեղծիքը միշտ եղել են Ազրպէյճանի  հակահայկական պետական քաղաքականութեան հիմքում: «Խոճալուի» թեման շարունակում է մնալ ազրպէյճանական քարոզչութեան անկիւնաքարերից մէկը, որն օգտագործւում է որպէս գործիք ինչպէս ներքին, այնպէս էլ արտաքին տեղեկատուական քաղաքականութեան մէջ: Այն, մասնաւորապէս, կոչուած է պահպանելու հայատեացութիւնն Ազրպէյճանի հանրութեան շրջանում, օգտագործւում է որպէս իւրատեսակ հակակշիռ Սումկայիթում, Պաքւում, Կիրովապատում եւ այլ բնակավայրերում իրականացուած հայկական ջարդերին, ինչպէս նաեւ` որպէս Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացին հակազդելու մեքանիզմ:

Ինչպէս եւ սպասւում էր, Ազրպէյճանն այս տարի եւս շարունակեց միջազգային հանրակցութեան նպատակադիր ապատեղեկատուութիւնը Խոճալուում տեղի ունեցածի վերաբերեալ: «Խոճալուի արդարութիւնը» միջազգային քարոզարշաւի շրջանակներում, որն իրականացւում է Հայտար Ալիեւի անուան հիմնադրամի փոխնախագահ Լէյլա Ալիեւայի ղեկավարութեամբ, Եւրոպա-Ազրպէյճան միութիւնը Սենթ Փեթերսպուրկում եւ Պոլսում ռուսերէն եւ թուրքերէն գիրք է հրատարակել` «Խոճալու: Ռազմական Յանցագործութիւնների Ականատեսները: Հայաստանը Մեղադրեալի Աթոռին» վերտառութեամբ: Հազիւ թէ կարելի է կասկածել այդ գրքին «լցոնման» հարցում, ինչպէս նաեւ այն բանում, որ այնտեղ չենք գտնի Ազրպէյճանում քաջ յայտնի մարդկանց անուններ, ովքեր հաստատում են անվիճելի ճշմարտութիւնը` Խոճալուի խաղաղ բնակիչների կոտորածն ազրպէյճանական կողմի խղճին է ծանրացած, որն իրականացրել է ոճիր սեփական ժողովրդի դէմ` յանուն իշխանութեան համար պայքարի:

Թուարկենք նրանց անունները. Այազ Մութալիպով` այն ժամանակուայ նախագահ. «Միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերն, այնուամենայնիւ, տրամադրել էին: Այդ դէպքում ինչո՞ւ պիտի նրանք կրակէին, առաւել եւս` Աղտամին մօտ տարածքում, որտեղ այդ ժամանակ բաւարար ուժեր կային` դուրս գալու եւ մարդկանց օգնելու համար»:

Արիֆ Եունուսով` ներկայումս բանտարկուած ազրպէյճանցի իրաւապաշտպան. «Քաղաքը եւ նրա բնակիչները գիտակցաբար զոհաբերուել են քաղաքական նպատակի համար»:

Թամերլան Քարաեւ` Ազրպէյճանի Գերագոյն խորհրդի նախկին նախագահ. «Ողբերգութիւնն իրականացրել են Ազրպէյճանի իշխանութիւնները, կոնկրետ` վերադասներից ինչ որ մէկը»:

Հայտար Ալիեւ` նախկին նախագահ, 1992թ. ապրիլին, «Բիլիք-Դունեասը» գործակալութեան հաղորդմամբ, յայտարարել է. «Արիւնահեղութիւնը մեր օգտին է: Մենք պէտք չէ միջամտենք իրադարձութիւնների ընթացքին»:

Վակիֆ Հիւսէյնով` Ազրպէյճանի Ազգային անվտանգութեան նախկին նախարար. «1990թ. իրադարձութիւնները Պաքւում եւ Խոճալուում միեւնոյն մարդկանց ձեռքի գործն են»:

Օպերատոր Չինգիզ Մուսթաֆայեւը, ով սեփական հետաքննութեան արդիւնքում եկել է այն եզրայանգման, որ ազրպէյճանական կողմն է եղել մեղաւոր խոճալուեցիների դէմ յանցագործութիւնների մէջ, սպաննուել է: Նոյն ճակատագրին արժանացաւ եւ «Մոնիտոր» ամսագրի խմբագիր Էլմար Հիւսէյնովը, ով հաղորդում էր տպագրել Ղարաբաղից: Դրանում լրագրող Էյնուլայ Ֆաթուլայեւը գրել է, որ «իրենց իսկ խոճալուեցիների վկայութեամբ, նրանք օգտուել են միջանցքից, եւ միջանցքի յետեւում գտնուող հայ զինուորներն, իրօք, կրակ չեն բացել նրանց ուղղութեամբ…»:

Ահա ճշմարիտ, այլ ոչ մտացածին Խոճալուի արդարութիւնը, ճշմարտութիւնը: Բայց արդեօք այն պէ՞տք է Ազրպէյճանի ներկայ իշխանութիւններին, ովքեր շարունակում են ուռճացնել Խոճալուի առասպելը:

Նախորդը

Դպրեվանքը 85-Ամեայ Առաքելութեան Ընդմէջէն (7). Տիրամայրն Ու Իր Որդին

Յաջորդը

Եղեռնագործութիւն Մը, Որ Այնպէս Ալ Իր Իրաւական Եւ Քաղաքական Գնահատականը Չստացաւ (Սումկայիթի Ջարդերու 27-Ամեակ)

RelatedPosts

Չորրորդ Դասարանի Գծագրութենէն Մինչեւ Արարատի Գագաթը
Անդրադարձ

Չորրորդ Դասարանի Գծագրութենէն Մինչեւ Արարատի Գագաթը

October 26, 2026
Ուրուագիծ Դիմանկարի Համար Պարոյր Աղպաշեան /Պէյրութ, 1945/ Ծննդեան 80-Ամեակի Առթիւ
Անդրադարձ

Դէպի Ո՞ւր Ընթանալու Ճամբուն Վրայ. Լիբանանը` Իր Արտաքին Թէ Ներքին Օրինակարգերով

October 24, 2026
Իրմայի Յիշատակին. Պատիւ ու յարգանք արուեստին եւ հայեցի արժէքներուն
Անդրադարձ

Իրմայի Յիշատակին. Պատիւ ու յարգանք արուեստին եւ հայեցի արժէքներուն

October 23, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.