Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Ականատեսը». Ապրում Էին Կարսում, Ինչպէս Դրախտում

Փետրուար 27, 2015
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

22715_aganades-MM-1«Արմենփրէս» լրատուական գործակալութեան «Ականատեսը» յատուկ նախագիծը ընթերցողին ներկայացնում է Հայոց ցեղասպանութեան` Հայաստանի տարածքում բնակուող վերջին ականատես-վերապրողների պատմութիւնները:

Նախագիծի սոյն յօդուածի հերոսուհին 1915 թուականին Կարսում ծնուած Մարգարիտ Մխիթարեանն է: Նա, ինչպէս ինքն է բնորոշում, Կարսի կողքի գիւղից է, որի անունը չի յիշում: Ջարդերը սկսուելուն պէս ծնողները վերցնում են նրան եւ եղբօրը` գաղթելով Արեւելեան Հայաստան: Մարգարիտն այդ ժամանակ ընդամէնը մի քանի ամսական էր, եղբայրը երեք տարեկան` «բաց գոյնի մազերով»: Նա մօրից է լսել, որ եղբօր շէկ լինելու պատճառով դէմքին մուր են քսել, որ թուրքերը չտանեն իրենց հետ: Կարսից պատմութեան հերոսուհու վերյուշը հարուստ չէ: Յիշողութեան մէջ դաջուել է տեղի ժողովրդի շրջանում յայտնի, իրեն էլ մօրից փոխանցուած աղօթք, որն առ այսօր յիշում է:

22715_aganades-MM-2…Ճրագ, ճրագ, ճշմարիտ, Ճշմարխոտիկ Մարտիրոս,
Իմ սիրելի Քրիստոս, Քրիստոս հեծաւ ձին ու ջորին,
Գնաց արդար վեր քաղաք,
Բերեց լուսեղէն պսակ:
Տունը կար` երկաթ էր,
Բոլորը վեր պողպատ էր:
Սուրբ Հռիփսիմէն քնած էր,
Սուրբ Կարապետն արթուն էր,
Մասիսը վեր պռնկին էր,
Քաջ գաւազան դրան փակ էր,
Թազայ հացի հոտն ընկաւ,
Հելէք, տեսէք` ով եկաւ …

«Կարսն իրենց համար դրախտային երկիր է եղել: Իրենք շատ լաւ են ապրել այնտեղ, հարուստ են եղել», պատմում  է հերոսուհու աղջիկը` Գայեանէն: Նրա խօսքով, մայրը, թէեւ կրթութիւն չի ստացել, սակայն հմուտ դերձակ է: Հագուստ, թէ կարպետ նա կարողացել է վարպետօրէն պատրաստել: «Մարդուն մէկ հայեացք նետելը բաւական էր, որ  կարողանար նրան համապատասխան հագուստ կարել», հաւաստիացնում է դուստրը: Նրա խօսքով, ինչպէս շատ գաղթականների, այնպէս էլ իր մօր անցած ուղին դժուարութիւններով լեցուն է եղել:

22715_aganades-MM-3Պատմական Տեղեկանք

Կարս (նաեւ` Ղարս), քաղաք Թուրքիայի Հանրապետութեան արեւելեան մասում` պատմական Արեւմտեան Հայաստանում, Կարսի նահանգի մայրաքաղաքն է: 1918 թ-ի ապրիլի 25-ին Անդրկովկասեան սէյմը լաւ զինուած կայազօր ունեցող Կարսն առանց կռուի յանձնել է թուրքերին. 1919 թ-ի մայիսին քաղաքն անցել է Հայաստանի Ա. Հանրապետութեանը (1918-1920 թթ.): Կարճ ժամանակամիջոցում վերադարձել են բազմաթիւ հայեր, սակայն 1920 թ-ի հոկտեմբերի 30-ին քեմալական զօրքերը, կրկին առանց դիմադրութեան, գրաւել են Կարսը եւ կոտորել 8 հազար հայի: 1921 թ-ի մարտի 16-ի Մոսկուայի պայմանագրով Կարսը յանձնուել է Թուրքիային: Ներկայումս Կարսը ունի 54 հազար բնակիչ: Նա մնացել է գաւառական յետամնաց քաղաք եւ իր տնտեսութեամբ ու մշակոյթով եւ արտաքին տեսքով: Կարսի պատմաճարտարապետական յուշարձաններից ամենաարժէքաւորը մայր եկեղեցին է (Ժ. դար):  Կարսում են ծնուել հայ մշակոյթի ու գիտութեան մի շարք երախտաւորներ, այդ թւում` բանաստեղծ Եղիշէ Չարենցը:

22715_aganades-MM-4Նախագծի ստեղծագործական խումբը Մարգարիտ Մխիրաթեանի պատմութիւնը արձանագրել է մայիսին: Հէնց այս ժամանակահատուածը Ցեղասպանութեան ականատեսն միաձուլում է իր ծննդեան հետ: «Տատիկս իր ծննդեան օրն ու ամիսը յստակ չգիտի, ասում է` ծնուել եմ մայիսի վերջին` ծաղկունքին», ասում է Մարգարիտի թոռնիկը` Մարիամը:

Նա բնակւում է Մոսկուայում, բայց երբեք առիթը բաց չի թողնում տարուայ ընթացքում գոնէ մէկ անգամ Երեւան գալու` տատիկին տեսնելու համար: «Ամէն անգամ, երբ գալիս եմ, ասում եմ գոնէ այս անգամ էլ տեսնեմ տատիկիս», անկեղծանում է թոռնուհին, ով տատիկին բնութագրում է որպէս ուժեղ, խելացի եւ բարի կին:

Մարգարիտն ունի ութ երեխայ: Նրանցից հինգն են այժմ կենդանի: Ամուսինն արմատներով Վանից է եղել: Ականատեսն օրուայ մեծ մասն անցկացնում է անկողնում: Մտածկոտ հայեացքով է նայում դիմացինին` տարիքը չմատնող գեղեցիկ ձեռքերը նրբօրէն գլխի տակ դրած: Ծերունական տարբեր խնդիրներ ունեցող, բայց իր տարիքի համեմատ ֆիզիքապէս առողջ կինը 2015 թ. գարնանը կը դառնայ 100 տարեկան: Նա մէկ դար առաջ օսմանեան Թուրքիայի տարածքում տեղի ունեցած ոճրագործութեան հասակակիցն է:

22715_aganades-MM-5«Ականատեսը» յատուկ նախագծի ստեղծագործական խումբը երեւանեան շարքի առաջին մասն ամփոփել էր դեռ 2014 թ. յուլիսին:

Մարգարիտ Մխիթարեանի հետ մեզ չէր յաջողուել կապ հաստատել իր բնակութեան վայրի` փողոցի (Քորէական-Ատանա) անուանափոխութեան պատճառով: Ականատեսին գտնելու հարցում մեզ աջակցելու համար շնորհակալութիւն ենք յայտնում  Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ընկերային ապահովութեան վարչութեան պետ Ռուզաննա Զաքարեանին:

Հեղինակ` ՏԱԹԵՒԻԿ ԳՐԻԳՈՐԵԱՆ
Լուսանկարները` Արեւիկ Գրիգորեանի

«ԱՐՄԵՆՓՐԷՍ»

 

 

Նախորդը

Հայ Ազգային Քաղաքականութեան Իրաւ Փրաքսիսի Եւ Զայն Ազնուացնող Վիճարկումի Մասին *

Յաջորդը

Հայոց Ցեղասպանութեան Ժամանակաշրջանին Նահատակուած Եւ Մահացած Հայ Մարզիկները

RelatedPosts

Արցախի Մասին Հայ Դատի Յանձնախումբի Պատրաստած Թղթածրարը Յանձնուեցաւ Քանատայի Պաշտպանութեան Նախարար Հարժիթ Սաճճանի
Հայ Դատ

Արցախի Մասին Հայ Դատի Յանձնախումբի Պատրաստած Թղթածրարը Յանձնուեցաւ Քանատայի Պաշտպանութեան Նախարար Հարժիթ Սաճճանի

Մարտ 12, 2020
Կլոր Սեղան Ֆրանսայի Ազգային Ժողովին Մէջ.   «Հայութիւնը Ներկայ Աշխարհաքաղաքական Եւ Ներազգային Մարտահրաւէրներու Դէմ Յանդիման»
Հայ Դատ

Կլոր Սեղան Ֆրանսայի Ազգային Ժողովին Մէջ. «Հայութիւնը Ներկայ Աշխարհաքաղաքական Եւ Ներազգային Մարտահրաւէրներու Դէմ Յանդիման»

Յունուար 23, 2017
Նիքոլա Սարքոզի Հանդիպում Ունեցաւ Փարիզի Եւ Լիոնի Շրջանի Հայութեան Հետ
Հայ Դատ

Նիքոլա Սարքոզի Հանդիպում Ունեցաւ Փարիզի Եւ Լիոնի Շրջանի Հայութեան Հետ

Նոյեմբեր 19, 2016

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In