Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ո՞վ Է Գրելու Հայաստանի Ազրպէյճանցիների Իրական Պատմութիւնը

February 23, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Անցնող օրերի ընթացքում կարդացի երկու գիրք, երկուսն էլ` ռուսերէնով, երկուսի հեղինակներն էլ` ազրպէյճանցիներ: Այդ գրքերը իմ խնդրանքով Պաքուից Թիֆլիս էր բերել իմ բրիտանացի գործընկերներից Լորէնս Պրոէրսը: Երկու գրքերն էլ Հայաստանի մասին են: Այո, չզարմանաք, հարեւան հանրապետութիւնում պատմաբանները, ուսումնասիրողները եւ քարոզչութիւնն իրականացնողները հեզաբար կատարում են Իլհամ Ալիեւի` տարիներ առաջ Ազրպէյճանի ակադեմիային իջեցրած քաղաքական պատուէրը, այն է` ամէն կերպ ապացուցել, որ հայերը եկուոր են ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլ նաեւ` Արարատեան դաշտավայրում:

Իսրաֆիլ Մամետովին Երեւանում` գիտութեան եւ կրթութեան շրջանակներում, հաւանաբար յիշողներ կը լինեն: Նա Հայաստանից հեռացած վերջին ազրպէյճանցիներից է, մինչեւ 1980-ական թուականների վերջերը եղել է Խորհրդային Հայաստանի կրթութեան փոխնախարար եւ միաժամանակ «սովետ Էրմենիստանի» ազրպէյճաներէնով թերթի գլխաւոր խմբագիր: Հիմա շատերը, յատկապէս նոր սերունդը, հաւանաբար չգիտի, որ Խորհրդային Հայաստանի աւելի քան 160 հազար ազրպէյճանցիները, որոնք ամենամեծ ազգային փոքրամասնութիւնն էին, հանրապետական «սովետ Էրմենիստան» օրաթերթից բացի ազրպէյճաներէնով տեղական թերթեր ունէին մի քանի շրջաններում նաեւ:

Ժամանակին Մամետովը գրում էր հայ եւ ազրպէյճանցի ժողովուրդների բարեկամութեան մասին: Պաքու տեղափոխուելուց յետոյ նա գրում է յօդուածներ եւ գրքեր «ազրպէյճանցիների տառապանքների մասին, որ նրանք ենթարկուել են Խորհրդային Հայաստանում»: Գիրքը, որ ես ընթերցեցի, կրում էր «Պատմութեան, բնիկ հողի եւ այսօրուայ Հայաստանի Հանրապետութիւնից քշուած ազրպէյճանցիների դառը ճակատագրի մասին» խորագիրը:

Գիրքը ծայրից ծայր կեղծիք է: Մամետովը ոչ միայն գրել է Խորհրդային Հայաստանի ազրպէյճանցիների մասին, այլ իր գիրքը սկսել է հնագոյն ժամանակներից եւ Ուրարտուի բնակիչներին համարել թուրքեր եւ ազրպէյճանցիներ: Բնականաբար ազրպէյճանական են որակուել նաեւ Երեւան քաղաքն ու Արարատեան դաշտավայրը, իսկ այսօրուայ Հայաստանի Հանրապետութիւնը Արեւմտեան Ազրպէյճանն է: Ուշագրաւ է, որ հայերէնին քաջատեղեակ Մամետովը իր գրքում գերազանցապէս յղումներ է անում հայ պատմիչներին եւ հեղինակներին, իսկ ազրպէյճանական ամենաւաղ շրջանի աղբիւրը, որին նա յղում է անում, Զիա Պունեաթովն է` 1960-90-ական թուականների ամենայայտնի ազրպէյճանցի կեղծարարը:

Անկասկած, այս որակի գրքերը չեն կարող լուրջ ընդունուել: Սակայն, միւս կողմից, աւարտելով ընթերցանութիւնը, ես մտածեցի` իսկ ո՞վ է գրելու Խորհրդային Հայաստանի ազրպէյճանցիների (Ազրպէյճանում նրանց անուանում են, Երեւանի ազրպէյճանցիներ) իրական պատմութիւնը: Սա շատ կարեւոր թեմա է: Եթէ ոեւէ օտար հեղինակ ուսումնասիրի Անդրկովկասի, այդ թւում` Հայաստանի ազրպէյճանցիների պատմութիւնը, ապա օգտուելու է նաեւ Մամետովի եւ այլ հեղինակների քարոզչական գրքերից: Ի՞նչ էք մտածում, հայ պատմաբաններ եւ արեւելագէտներ, ժամանակը չէ՞ գրելու կարգին հատոր Խորհրդային Հայաստանի ազրպէյճանցիների մասին: Առանց կեղծիքների ու քարոզչութեան: Ես համարում եմ, որ պէտք է գրել նաեւ այն մասին, թէ ինչպէս Միասնիկեանը Խորհրդային Հայաստան վերադարձրեց տասնեակ հազարաւոր թաթարների, այսինքն` ազրպէյճանցիների: Պէտք է գրել, թէ ինչպէս Ստալինի հրամանով, բայց կամաւոր կերպով, Խորհրդային Հայաստանից Կուռ-արաքսեան դաշտավայր փոխադրուեցին տասնեակ հազարաւոր ազրպէյճանցիներ: Պէտք է գրել Խորհրդային Հայաստանից 1988-89 թուականներին ազրպէյճանցիների հեռանալու մասին: Կարդացէ՛ք, թէ ինչեր են գրում ազրպէյճանցիները այսօր: Խորհրդային Հայաստանի գոյութեան 70 տարիներին ազրպէյճանցիները եղել են ամենամեծ ազգային փոքրամասնութիւնը, զբաղեցրել են պաշտօններ, ունեցել են մամուլ, հրատարակել գրքեր, որոնք, ամենայն հաւանականութեամբ, պահպանւում են մեր գրադարաններում: Եւ ի վերջոյ, եթէ հայ հետազօտողները, պատմաբանները, արեւելագէտները բաց թողեն պատմութեան այս շրջանը, որ ի դէպ, մե՛ր պատմութեան հատուածն է, ապա այն լրացնելու են ազրպէյճանցիները իրենց կեղծ, հայատեաց հատորներով:

Երկրորդ գիրքը, որ կարդացի, Ռաֆիկ Սաֆարովի «Երեւանի նահանգի բնակչութեան ազգային կազմի փոփոխութիւնը 19-20-րդ դարերում» հատորն էր: Շապիկին հին Երեւանի պատկերն է, որը հեղինակը համարում է ազրպէյճանական քաղաք: Շրջում ես գրքի միւս երեսը` Երեւանից ոչ հեռու գտնուող թուրքմէնական յայտնի դամբարանն է, որը հեղինակը կրկին համարում է ազրպէյճանական: Ազգագրագէտ Սաֆարովը ողջ գրքում փորձում է համոզել ընթերցողին, որ Երեւանի նահանգը, որը 17-րդ դարում անուանւում էր Չուխուր Սայիտի բէգլարբէկութիւն, բնիկ ազրպէյճանական տարածք է:

Իրականում, 1639 թուականի Քասր-է Շիրինի (Զուհապի) պայմանագրով Հայաստանը, որ իր պետականութիւնը կորցրել էր 1045-ին, երկրորդ անգամ բաժանուեց Օսմանեան կայսրութեան եւ Սեֆեան Իրանի միջեւ: Ղաճարները իրենց տիրապետութեան տակ գտնուող հայկական հողերը` Արեւելեան Հայաստանը, բաժանեցին երկու վարչական միաւորների` բէգլարբէկութիւնների` Չուխուր Սայիտի (Երեւան եւ Նախիջեւան) եւ Ղարաբաղի (Մեծ եւ Փոքր Սիւնիք, Գանձակ-գեանջայ): Երկու բէգլարբէգութիւններն էլ ղեկավարում էին Ղաջարի տոհմի խաները, որոնք նստում էին Թաւրիզում:

Սաֆարովը իր գրքում օգտուել է բազմաթիւ, այդ թւում` հայկական աղբիւրներից: Ի տարբերութիւն Իսրաֆիլ Մամետովի, Ռաֆիկ Սաֆարովի հատորը շատ աւելի լուրջ եւ արժանահաւատ կարող է թուալ օտար հետազօտողներին, յատկապէս` սկսնակներին: Իրականում, գիրքը գրելու ընթացքում Սաֆարովի նպատակը եղել է ոչ թէ իրական պատմութիւնը վեր հանելը, այլ ապացուցելը, որ Երեւանի նահանգը բնիկ ազրպէյճանական հող է, որը այսօր զրկուած է իր «բնիկներից»:

Ես չեմ կարծում, որ Հայաստանում պատմաբաններն ու արեւելագէտները պէտք է հակադարձեն ազրպէյճանցի կեղծարարներին եւ գրեն քարոզչական, ոչ պատմական, ոչ գիտական-ակադեմական գրքեր, ինչպէս անում են Ազրպէյճանում: Այդպիսի գրքեր գրելը շատ աւելի դիւրին է եւ ոչ ժամանակատար: Ի վերջոյ, պէտք է հասկանալ, որ նման գրքերը չեն կարող պատմական արժէք ունենալ եւ լուրջ ընկալուել: Սակայն հրամայական է ունենալ օտար լեզուներով լուրջ, պատմագիտական հատորներ ինչպէս Խորհրդային Հայաստանի ազրպէյճանցիների, այնպէս էլ մոնկոլ-թաթարական, թուրքական, թուրքմէնական, պարսիկ եւ քիւրտ շերտի մասին, որոնք Բագրատունեաց անկումից յետոյ հարիւրամեակներ ասպատակել եւ հաստատուել են ինչպէս պատմական Հայաստանի, այնպէս էլ այն հայկական տարածքների վրայ, որն այսօր կոչւում է Հայաստանի Հանրապետութիւն:

ԱՆԻ կենտրոն

Նախորդը

«Քաղաքական Ուժերը Հաշտուեցին. Կը Գտնուի՞ Արդեօք Քաղաքական Բովանդակութիւնը» Լիլիթ Գալստեան

Յաջորդը

Ո՞վ Պատասխանատուն Է Էրտողանի Մոլեռանդ Բռնակալ Դառնալուն

RelatedPosts

Չորրորդ Դասարանի Գծագրութենէն Մինչեւ Արարատի Գագաթը
Անդրադարձ

Չորրորդ Դասարանի Գծագրութենէն Մինչեւ Արարատի Գագաթը

October 26, 2026
Ուրուագիծ Դիմանկարի Համար Պարոյր Աղպաշեան /Պէյրութ, 1945/ Ծննդեան 80-Ամեակի Առթիւ
Անդրադարձ

Դէպի Ո՞ւր Ընթանալու Ճամբուն Վրայ. Լիբանանը` Իր Արտաքին Թէ Ներքին Օրինակարգերով

October 24, 2026
Իրմայի Յիշատակին. Պատիւ ու յարգանք արուեստին եւ հայեցի արժէքներուն
Անդրադարձ

Իրմայի Յիշատակին. Պատիւ ու յարգանք արուեստին եւ հայեցի արժէքներուն

October 23, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.