Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«ՄԻԵԴ-ի Ստորին Պալատը Աղէտալի Սխալներ Է Թոյլ Տուել Այս Գործում» «Փաստինֆօ»-ի Բացառիկ Հարցազրոյցը Հայաստանի Կառավարութիւնը Ներկայացնող Միջազգային Փաստաբան Ամալ Քլունիի Հետ

Փետրուար 20, 2015
| Գիտութիւն
0
Share on FacebookShare on Twitter

22015_amal-clooneyՅունուար 28-ին Մարդու իրաւունքների Եւրոպական դատարանում տեղի ունեցաւ «Փերինչեքն ընդդէմ Զուիցերիայի» գործի լսումները: Մեծ պալատում լսումների աւարտից յետոյ «Փաստինֆօ»-ի թղթակցի հարցերին է պատասխանել Հայաստանի կառավարութիւնը ներկայացնող Լոնտոնի «Տաութի Սթրիթ Չեմպըրզ» փաստաբանական պալատի անդամ, միջազգային յայտնի փաստաբան Ամալ Քլունին:

«ՓԱՍՏԻՆՖՕ».- Տիկի՛ն Քլունի, դատարանում ձեր ելոյթի ժամանակ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի ստորին պալատին մեղադրեցիք դատական սխալներ թոյլ տալու մէջ` նշելով, որ Ցեղասպանութեան վերաբերեալ գնահատականն այս գործում անհրաժեշտ չէր, կարո՞ղ էք մանրամասնել:

ԱՄԱԼ ՔԼՈՒՆԻ.- Առաջին հերթին մենք դատարանում ցանկանում էինք ներկայացնել, որ դատարանի ստորին պալատը աղէտալի սխալներ է թոյլ տուել այս գործում: Ստորին պալատը եզրայանգել էր, որ Ցեղասպանութիւնն անյայտ եւ անապացուցելի է` առանց օգտագործելու իր տրամադրութեան տակ առկայ փաստահաւաք գործիքներից որեւէ մէկը:

Ինչպէս գիտենք, 1915թ.ին սպաննուեցին 1.5 միլիոն հայեր, եւ ցեղասպանութիւնների միջեւ` Ողջակիզում եւ Ցեղասպանութիւն, տարբերութիւն դնելը, մէկը համարել հաստատուած, միւսի եղելութիւնը վիճարկելը, ճիշդ չէ:

Մենք առաջին հերթին դատարանից խնդրում էինք ճշգրտել ստորին պալատի կատարած սխալները եւ յոյս ունենք, որ այդպէս էլ կը լինի:

«Փ.».- Տիկի՛ն Քլունի, ինչպիսի՞ն են ձեր տպաւորութիւնները Փերինչեքի կողմի ներկայացրած փաստարկներից:

Ա. Ք.- Չեմ կարծում, որ Հայաստանի կառավարութիւնը մտահոգուած է, թէ ի՛նչ կ՛ասի պարոն Փերինչեքը տեղի ունեցած իրադարձութիւների վերաբերեալ: Մենք գիտենք, որ Փերինչեքը Թուրքիայի դատարանի կողմից դատապարտուած է եւ ցեղապաշտ, ինչպէս որ գտել էր Զուիցերիայի դատարանը: Հայաստանը գործում 3-րդ կողմ էր, եւ գործն իրականում Փերինչեքի եւ Զուիցերիայի միջեւ էր: Հայաստանի եւ մեզ համար կարեւոր էր ցոյց տալ, որ Հայաստանը չի վիճարկում խօսքի ազատութիւնը:

Թուրքիայում կան տասնեակ հազարաւոր հայեր, ովքեր եւս պէտք է հնարաւորութիւն ունենան բանավիճել այս հարցերի շուրջ: Մենք գիտենք նաեւ Հրանդ Տինքի գործից, որը եւս հասաւ Մարդու իրաւունքների եւրոպական դատարան: Եթէ դուք Ցեղասպանութեան մասին Թուրքիայում ասէք ճշմարտութիւնը, ապա կը դատապարտուէք թրքութիւնը վիրաւորելու համար:

«Փ.».- Տիկի՛ն Քլունի, մամուլում տեղեկութիւններ յայտնուեցին, որ հնարաւոր է Ճորճ Քլունին ժամանի Հայաստան եւ մասնակցի Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակման 100-ամեակին, արդեօք ճի՞շդ են այդ տեղեկութիւնները:

Ա. Ք.- Ներեցէք, ես չեմ պատասխանի իմ ամուսնուն վերաբերող հարցերին, այդ հարցով պէտք է իրեն դիմէք:

«Փ.».- Այդ դէպքում, հնարաւո՞ր է Հայաստանում դուք մասնակցէք Ցեղասպանութեան 100-ամեակին նուիրուած միջոցառումներին:

Ա. Ք.- Շնորհակալ եմ հրաւէրի համար եւ գնահատում եմ այն: Յոյս ունեմ, որ հնարաւոր կը լինի:

«Փաստինֆօ»

Նախորդը

Թաներ Աքչամի Յօդուածը. «Փերինչեքը Մզկիթի Բակէն Առնուած Անմեղ Մարդ Է»

Յաջորդը

Ժուսթ Լակենտիժքի Ուշագրաւ Մտածումները Փերինչեքի Դատավարութեան Մասին. «Տողու Փերինչեք Կրնայ Ուրանալ, Բայց Թուրքիոյ Հանրապետութիւնը Պէտք Չէ Ուրանայ»

RelatedPosts

Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 27, 2025
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 25, 2025
Գիտական Նորութիւններ
Գիտութիւն

Գիտական Նորութիւններ

Փետրուար 21, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?