Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Ապրիլի 24» Ամսաթիւը Որեւէ Աղերս Չունի Կալիփոլիի Ճակատամարտի Հետ, Սա Թուրքիայի Հակաքայլն Է` Ուղղուած Ցեղասպանութեան 100-Ամեակին

Յունուար 30, 2015
| Գիտութիւն
0
Share on FacebookShare on Twitter

artsakhpress.am

13015_levonTert.am-ի հետ զրոյցում ասաց թուրքագէտ Լեւոն Յովսէփեանը` միաժամանակ ընդգծելով, որ այս ամսաթիւը որեւէ աղերս չունի Տարտանէլի պատմական իրադարձութիւնների հետ:

«Դեռ վաղուց ակնյայտ էր, որ Թուրքիան Տարտանէլի ճակատամարտի 100-ամեակի ուղղութեամբ քայլեր է ձեռնարկում: Ճակատամարտում տարած յաղթանակի 100-ամեակը հէնց ապրիլի 24-ին նշելը յստակ է, որ քաղաքական քայլ է, եւ առաջին հերթին ուղղուած է Հայոց ցեղասպանութեան տարելիցի միջոցառումների իմաստը նուազեցնելուն, դրանք ստուերելուն: Ընդհանրապէս Թուրքիայում աւանդաբար Կալիփոլիի յաղթանակի եւ նահատակների օրը նշել են մարտի 18-ին, այսինքն` այն օրը, երբ սկսուեցին ռազմական գործողութիւնները: Նաեւ նշուել է ապրիլի 25-ը, որը համարւում է պատերազմի երկրորդ փուլի վերսկսման օր, բայց ոչ երբեք ապրիլի 24-ը», բացատրեց թուրքագէտը:

Յիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանը աշխարհի բոլոր նախագահներին ապրիլի 24-ին հրաւիրել է Թուրքիա` նշելու Կալիփոլիի պատերազմում Թուրքիայի տարած յաղթանակի 100-ամեակը:

Լեւոն Յովսէփեանը պատահական չհամարեց նաեւ Թուրքիայում խաղաղութեան գագաթնաժողովի կազմակերպումը, ինչի առիթով  102 երկրների ղեկավարների մասնակցութեան հրաւէրներ է ուղարկուել:

«Թուրքիան կը փորձի նման միջոցառման շրջանակում միջազգային հանրութեանը նոր «պատգամներ» ուղարկել, խաղաղութեան, մարդկային արժէքների պահպանման կոչեր անել: Թուրքիայի նպատակն է միջազգային մեծ հնչեղութիւն ապահովել` տարբեր բարձրաստիճան հիւրերի մասնակցութեամբ: Մեծ միջազգային աղմուկ բարձրացնել` ուշադրութիւնը կենտրոնացնելով Թուրքիայում Կալիփոլիի ռազմագործողութեան 100-ամեակի վրայ», ասաց նա:

Հարցին, թէ ինչպէս է գնահատում Հայաստանի նախագահին այս առիթով ուղարկուած հրաւէրը, պատասխանեց. «Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին մասնակցելու Հայաստանի նախագահի կողմից Թուրքիայի նախագահին ուղարկուած հրաւէրի պատասխան քայլն էր: Այսկերպ Էրտողանը փակեց հրաւէրի հարցը»:

Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը պատասխանել է Էրտողանի հրաւէրին` ասելով. «Դեռեւս մի քանի ամիս առաջ հրաւիրել եմ ձեզ Երեւան` 2015 թուականի ապրիլի 24-ին միասին յարգելու Հայոց ցեղասպանութեան անմեղ նահատակների յիշատակը: Մեզ մօտ ընդունուած չէ հիւրընկալուել հրաւիրուողին` առանց սեփական հրաւէրի պատասխանը ստանալու»:

Թուրքագէտ Ռուբեն Մելքոնեանն էլ յիշեցրեց, որ այս ճակատամարտը տեւել է ընդամէնը մի քանի ամիս, իսկ ապրիլի 24-ը որեւէ կերպ չի նշանաւորուել այդ ամիսների ընթացքում:

«Արդէն յայտնի է, որ թուրքական կողմը 2015-ին մի շարք ծուղակներ է պատրաստելու Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի հետ կապուած: Դրանցից առաջինին մենք արդէն ականատես եղանք», ասաց նա:

Ռուբեն Մելքոնեանն այն համոզմունքը յայտնեց, որ թուրքական իշխանութիւնների մօտ այս գաղափարը միանգամից չի յղացել. տեւական ժամանակ է, որ թուրքական իշխանութիւններն այդ ճակատամարտի շուրջ հրաւիրում են միջազգային հանրութեան  ուշադրութիւնը, անցկացնում են գիտաժողովներ, յուշամետալներ են թողարկում:

Անդրադառնալով հարցին, թէ ինչո՛ւ է 102 երկրների ղեկավարների հետ Թուրքիայի նախագահը հրաւէր ուղարկել նաեւ Հայաստանի նախագահին, պատասխանեց. «Նրանք հետաքրքիր մի յղում են անում` նշելով, թէ այդ ժամանակ` 1915 թուականին, թուրքական բանակի շարքերում կռուել են նաեւ հայեր»:

«Նամակում էլ շեշտադրումն  այդպէս է արուած, թէ 100 տարի առաջ մենք միասին ենք կռուել եւ եկէք` միասին էլ նշենք այդ 100-ամեակը: Փաստօրէն սրանով թուրքական իշխանութիւնները շատ կարեւոր մի քայլ են անում. միջազգային հանրութեան եւ գերտէրութիւնների ղեկավարների ուշադրութիւնն իրականում շեղելով ապրիլի 24-ի հիմնական խորհրդից` Հայոց ցեղասպանութեան 100-ամեակից», ասաց նա:

Ռուբեն Մելքոնեանը նկատեց, որ 100-ից աւել երկրների ղեկավարները փաստօրէն հրաւէր են ստանալու երկու երկրների նախագահներից եւ կանգնելու են ընտրութեան առաջ:

 

 

 

 

Նախորդը

Էրտողանը Շեղում Է Ուշադրութիւնը Ցեղասպանութեան 100-Ամեակից Եւ Երկրների Ղեկավարներին Հայաստան Չգալու Հնարաւորութիւն Ընձեռում. Շաքարեան

Յաջորդը

Համաշխարհային Մեծութեան Ցեղասպանագէտները Պիտի Համախմբուին Հայաստանի Մէջ

RelatedPosts

Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 27, 2025
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 25, 2025
Գիտական Նորութիւններ
Գիտութիւն

Գիտական Նորութիւններ

Փետրուար 21, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?