Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Էրտողանը Շեղում Է Ուշադրութիւնը Ցեղասպանութեան 100-Ամեակից Եւ Երկրների Ղեկավարներին Հայաստան Չգալու Հնարաւորութիւն Ընձեռում. Շաքարեան

January 30, 2015
| Գիտութիւն
0
Share on FacebookShare on Twitter

Artsakhpress.am

13015_shakaryan«Հուրրիյէթ տէյլի նիուզ»-ի փոխանցմամբ, Էրտողանը հրաւէր-նամակներ է յղել աշխարհի երկրների աւելի քան 100 առաջնորդների, այդ թւում` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանին: Կառավարութեան պաշտօնեաներից մէկը «Հուրրիյէթ տէյլի նիուզ»-ին ասել է, որ Կալիփոլիի ճակատամարտում կռուել են ազգային շատ խմբեր, այդ թւում` հայեր: «Ահա թէ ինչո՛ւ մենք հրաւէր ենք յղել նաեւ Սարգսեանին», ասել է Թուրքիայի կառավարութեան պաշտօնեան:

Ըստ թուրքական մամուլի, ակնկալւում է, որ Կալիփոլիի ճակատամարտի 100-ամեակը նշելու արարողութիւններին ներկայ են լինելու Մեծն Բրիտանիայի արքայազն Չարլզը` երկու որդիների հետ, Աւստրալիայի ու Նոր Զելանտայի վարչապետները, 102 երկրների ղեկավարների թւում Էրտողանը Թուրքիա է հրաւիրել նաեւ Միացեալ Նահանգների նախագահ Պարաք Օպամային:

Օրինակ, Hurriyet Daily News-ի համաձայն, Էրտողանն աննախադէպ դիւանագիտական քայլ է կատարել` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանին հրաւիրելով մասնակցել Կալիփոլիի ճակատամարտի 100-ամեակը նշելու արարողութիւններին, որը համընկնում է Ցեղասպանութեան յիշատակի օրուան:

168.am-ի հետ զրոյցում  թուրքագէտ Արտակ Շաքարեանն ասաց, որ Էրտողանի յայտարարութիւնն ամենեւին էլ անակնկալ չէր, քանի որ այդ ծրագրերի մասին խօսւում էր արդէն 2 տարի: Ըստ նրա, այս ամէն արւում է  Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի միջոցառումները ստուերելու եւ միջազգային մամուլի ուշադրութիւնը ոչ թէ մէկ, այլ երկու իրադարձութիւնների վրայ բեւեռելու, այսինքն` Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի միջոցառումներից ուշադրութիւնը շեղելու նպատակով:  Ըստ թուրքագէտի, կայ մէկ այլ նպատակ եւս: «Էրտողանն իր այս քայլով երկրների նախագահներին Հայաստան չգալու համար այլընտրանքային պատրուակ ունենալու հնարաւորութիւն է ընձեռում: Նախագահներից ոմանք կարող են մեկնել Պոլիս` այդպիսով չմասնակցելով  Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին: Ապրիլի 24-ին Թուրքիան նախատեսում  է կազմակերպել նաեւ աւստրալիացի հեղինակաւոր դերասան Ռասել Քրոուի մասնակցութեամբ Տարտանէլի ճակատամարտի մասին Հոլիվուտում նկարահանուած ամերիկեան ժապաւէնի շնորհանդէսը: Մինչեւ ապրիլի 24-ն այլ միջոցառումներ եւս նախատեսւում են, որոնց նպատակը մէկն է` շեղել միջազգային հանրութեան ուշադրութիւնը  Հայոց ցեղասպանութեան ոգեկոչման միջոցառումներից», մեկնաբանեց Արտակ Շաքարեանը:

Թուրքագէտը նաեւ նշեց, որ Թուրքիայի նախագահ Էրտողանն իր անցեալ տարուայ յայտարարութեամբ ցոյց տուեց, թէ ի՛նչ է ասելու այս տարի: Արտակ Շաքարեանը յիշեցրեց նաեւ վերջերս Թուրքիայում անցկացուած հասարակական կարծիքի հարցման արդիւնքները, որոնց համաձայն, թուրք հասարակութեան մեծ մասը համաձայն է Էրտողանի ներողութեան հետ: «Այս ամէնից կարելի է հասկանալ, որ Էրտողանն այս տարի  ասելու է նոյնը, որ 1915-ին զոհուել են ոչ միայն հայեր, այլեւ` այլ ժողովուրդներ, այդ թւում թուրքեր` իր ցաւակցութիւնը  յայտնելով զոհուած բոլոր ժողովուրդներին: Նա դրանով  փորձելու է հաւասարութեան նշան դնել զոհուած թուրք զինուորների եւ սպաննուած  անմեղ հայերի միջեւ,  որը  թուրք հասարակութիւնը դրական է ընկալում», ասաց Շաքարեանը: Յիշեցնենք, որ 1915-16 թուականներին Կալիփոլիի ճակատամարտի ռազմական գործողութիւնների արդիւնքում օսմանեան բանակը յաղթել է դաշնակիցների զօրքերին: 1915-ի ապրիլի 25-ին  մեկնարկել է Կալիփոլիի  թերակղզու դաշնակցային զօրքերի  ափհանման գործողութիւնը:

 

 

Նախորդը

Շաւարշ Միսաքեան (1884-1957). Առաջնորդող Մտքի Եւ Խօսքի Դաշնակցական Խմբագիրը

Յաջորդը

«Ապրիլի 24» Ամսաթիւը Որեւէ Աղերս Չունի Կալիփոլիի Ճակատամարտի Հետ, Սա Թուրքիայի Հակաքայլն Է` Ուղղուած Ցեղասպանութեան 100-Ամեակին

RelatedPosts

Կատարումի Ձայնագիտութեան Պատմական Ամփիթատրոններ Եւ Եկեղեցական Կուժեր
Գիտութիւն

Կատարումի Ձայնագիտութեան Պատմական Ամփիթատրոններ Եւ Եկեղեցական Կուժեր

June 30, 2026
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

Սառնամանիքի Սիրողական Բնագիտութիւն

March 11, 2026
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

Հրթիռապատում Բ. Պաղ Պատերազմէն Մինչեւ Արեւի Խուզարկու

December 9, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.