Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ի՞նչ Կապ Ունի Թուրքիան Փարիզի Ահաբեկչութեան Հետ

Յունուար 27, 2015
| Պատմական
0
Share on FacebookShare on Twitter

ՆԱՅԻՐԻ ՀՈԽԻԿԵԱՆ

12715_ilham-aliyevՖրանսայում տեղի ունեցած ահաբեկչութիւնները դատապարտելու համար յունուարի 11-ին Փարիզում տեղի ունեցած միասնութեան միլիոնների երթին մօտ 50 երկրի առաջնորդների հետ Ֆրանսուա Հոլանտի կողքին կանգնել է նաեւ Թուրքիայի վարչապետը: Ահմեթ Տաւութօղլուն, սակայն, Փարիզ էր գնացել ոչ այնքան ահաբեկչութեան դէմ խօսելու, որքան Եւրոպային «իսլամոֆոպիա»-յի համար մեղադրելու: Թուրքիայի դաշնակից Ազրպէյճանի նախագահն էլ նեղութիւն չի կրել գնալ Ֆրանսա:

Մօտ 3 միլիոն մարդ Փարիզում մասնակցեց հանրապետական կամ միասնութեան երթին` դատապարտելով իսլամ եղբայրների յանցագործութիւնն ու աշխարհին կոչ անելով միասնաբար պայքարել ահաբեկչութեան դէմ: Ահաբեկիչների մի մասն սպաննուեց, մէկին յաջողուեց փախչել Ֆրանսայից ու հասնել Թուրքիա: Այդ երկրի արտաքին գործերի նախարարութիւնը յունուարի 12-ին հաստատեց «Լը Մոնտ»-ի տեղեկութիւնը, որ Հայաթ Պումետիէնը նախ Մատրիտից գնացել է Պոլիս, մի քանի օր մնացել այնտեղ, յետոյ հասել Սուրիայի սահման ու մեկնել Ֆրանսա: Փարիզի ահաբեկչութիւններից յետոյ Պումետիէնը կրկին Թուրքիայում է: Ֆրանսուա Հոլանտի կողքին ահաբեկչութեան դէմ բողոքող Ահմեթ Տաւութօղլուն յայտարարել է, որ սա պայքար է ոչ միայն իսլամականների, այլեւ իսլամութեան թշնամիների դէմ. «Թուրքիան «իսլամոֆոպիայ»-ի եւ մզկիթների վրայ յարձակումների վերաբերեալ նոյնքան սուր արձագանգ է սպասում Եւրոպայից: Մենք իրաւունք ունենք հիմա, աւելի քան երբեւէ, Եւրոպայից նոյնպիսի զգայունութեան սպասել «իսլամոֆոպիայ»-ի եւ մզկիթների վրայ յարձակումների հարցում, եւ ուզում ենք մարդկային արժանապատուութեան յարգանք տեսնել` անկախ ազգային եւ կրօնական պատկանելութիւնից»:

Ֆրանսացիներին սպաննող յանցագործները իսլամութեան հետ կապ չունեն, նրանք ահաբեկիչներ են, Անգարայում յայտարարեց Թուրքիայի նախագահ Էրտողանը` Եւրոպային զգուշացնելով նոր ահաբեկչութիւնների վտանգի մասին: Դա համաշխարհային սպառնալիք է, ասել է Ռեճեփ Էրտողանը` մեղաւոր համարելով ոչ թէ իսլամական ահաբեկիչներին, այլ` Արեւմուտքին, որը ծաղրանկարներով ու իսլամների նկատմամբ անհանդուրժողականութեամբ հրահրում է ատելութեան տրամադրութիւններ: Հէնց այդպիսի տրամադրութեամբ էր Ազրպէյճանի նախագահի ցաւակցական ելոյթը:

«Ազրպէյճանի պետութեան ու ժողովրդի անունից ցաւակցութիւն եմ յայտնում սպաննուածների հարազատներին եւ վիրաւորներին մաղթում արագ առողջացում: Բայց սա չէր կարող լինել սովորական երեւոյթ: Ֆրանսացիները պէտք է հասկանային, որ իսլամութեան նկատմամբ հեգնանքը չէր կարող անհետեւանք մնալ: Սա կարող է կրօնական պատերազմի պատճառ դառնալ»:

Ոչ օրինաչափ եւ զգայացունց յայտարարութիւններ թուրքական երկու պետութիւնների կողմից, իսկ Չեչենիայի նախագահը Արեւմուտքին կոչ արեց նոյն վերաբերմունքն ունենալ նաեւ Մերձաւոր Արեւելքում խաղաղ բնակիչների սպաննող ահաբեկիչների նկատմամբ: «Որտե՞ղ էր Եւրոպայի միասնականութիւնը, երբ ահաբեկիչները Կրոզնիում պայթեցրին Կառավարութեան տունը, երբ գրաւեցին Պեսլանի դպրոցը եւ պատանդներ վերցրին Տուպրովքայում», հռետորական հարց է տալիս Ռամզան Քատիրովը` համոզուած լինելով, որ փարիզեան յանցագործութիւնների յետեւում կանգնած են ազդեցիկ ուժեր: Իրաքում եւ Սիրիայում 2014-ի կէսից տասնեակ հազարաւոր մարդկանց սպաննած «Իսլամական պետութիւն» խմբաւորումը պաշտօնապէս զէնք ու փող ստանում է Սէուտական Արաբիայից, ոչ պաշտօնապէս` Թուրքիայից, եւրոպական մի քանի երկրներից ու Ամերիկայից, դիտել տուեց նա` յաւելելով, որ Փարիզի ահաբեկչութեան հեղինակները իսլամական պետութեան անդամներ են:

ՆԱՅԻՐԻ ՀՈԽԻԿԵԱՆ
Լրագրող, տարածաշրջանային եւ
միջցեղային հակամարտութիւններ

Նախորդը

Ի՞նչ Է Կատարւում Արցախ-Ազրպէյճան Սահմանին Շուրջ

Յաջորդը

«Տը Նիւ Եորք Թայմզ»-ը` Ալիեւի «Երկու Երեսների» Մասին

RelatedPosts

Արցախցիներու Գործօն Մասնակցութիւնը Համաշխարհային Երկրորդ Պատերազմին
Պատմական

Արցախցիներու Գործօն Մասնակցութիւնը Համաշխարհային Երկրորդ Պատերազմին

Հոկտեմբեր 15, 2025
«Ղարաբաղը Հայաստանին» Շարժումը Ստալինեան Բռնաճնշումներ Եւ Սկիզբ Համաշխարհային Երկրորդ Պատերազմին
Պատմական

«Ղարաբաղը Հայաստանին» Շարժումը Ստալինեան Բռնաճնշումներ Եւ Սկիզբ Համաշխարհային Երկրորդ Պատերազմին

Հոկտեմբեր 8, 2025
Արցախի Թեմին Փակումը Եւ Էջմիածնի Պարտադրուած Ծանրագոյն Պայմանները
Պատմական

Արցախի Թեմին Փակումը Եւ Էջմիածնի Պարտադրուած Ծանրագոյն Պայմանները

Հոկտեմբեր 1, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?