Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Վաղուց Ժամանակն Է` Ջանքերն Ուղղելու Հատուցում Պահանջելու Եւ Այն Հիմնաւորելու Համար. Արեւմտեան Հայաստան… Կարօտ, Որը Միշտ Քեզ Հետ Է…

Յունուար 23, 2015
| Անդրադարձ, Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

Հարցազրոյցը վարեց` ԹԵՀՄԻՆԷ ՄԱՐՏՈՅԵԱՆԸ

601445_682520841762432_589942651_n
Էրզրումի բերդ

Մելինէ Վահէի Անումեանը ծնուել է 1977 թ., Երեւանում: 1994 թ. ընդունուել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտութեան բաժանմունքի թուրքագիտութեան բաժինը: 1999 թ. գերազանցութեան վկայականով համալսարանն աւարտելուց յետոյ ընդունուել է Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի ասպիրանտուրա: 1999-2001 թթ. աշխատել է յիշեալ հիմնարկում` որպէս կրտսեր գիտաշխատող: 2002 թ. հիմնարկի կողմից 3 ամսով գործուղուել է Պոլիս, որտեղ «Պատմութեան հիմնադրամ» կազմակերպութիւնում անցել է օսմաներէն լեզուի արագացուած դասընթաց: 2004 թ. աշխատանքի է ընդունուել Հայաստանի հանրային ռատիոյի Արտասահմանի համար հեռարձակուող հաղորդումների բաժնում` որպէս թուրքերէն հաղորդումների խմբագիր:

2008 թ. մարտ-դեկտեմբեր ամիսներին աշխատակցել է Ռուսաստանի Դաշնութեան «Կոլոս Ռասիյի» ռատիոկայանին` որպէս թուրքերէն հաղորդումների թարգմանիչ եւ հաղորդավար: Նոյն տարուայ սեպտեմբերին, որպէս աւագ դասախօս, աշխատանքի է ընդունուել Երեւանի Հրաչեայ Աճառեանի անուան համալսարանում, որտեղ 3 տարի դասախօսել է թուրք գրականութիւն: 2009 թ. աշխատանքի է անցել Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոն գիտահետազօտական հիմնադրամում` որպէս գիտաշխատող եւ թուրքերէն բաժնի պատասխանատու:

2010 թ. Մ. Անումեանի կողմից թուրքերէնից հայերէն թարգմանութեամբ Երեւանում տպագրուել է թուրք ժամանակակից թատերագիր Հասան Էրքեքի «Շեմ» թատրերգութիւնը (128 էջ): 2011 թ. հրատարակուել է նրա առաջին մենագրութիւնը` «Երիտթուրքերի 1919-1921 թթ. դատավարութիւնների վաւերագրերը ըստ օսմանեան մամուլի» վերտառութեամբ (289 էջ): 2012 թ. ՀՀ ԱԱ արեւելագիտութեան հիմնարկում պաշտպանել է թեկնածուական ատենախօսութիւն` «Հայոց ցեղասպանութեան խնդիրը երիտթուրքերի դատավարութիւններում (1919-1921 թթ.)» թեմայով` ստանալով պատմական գիտութիւնների թեկնածուի աստիճան: 2013 թ. տպագրուել է Մ. Անումեանի երկրորդ մենագրութիւնը` «Ճանաչում եւ դատապարտում. երիտթուրքերի դատավարութիւնները 1919-1921թթ. եւ 1926 թ.» վերնագրով (168 էջ):

2013 թ. սեպտեմբերից մինչ օրս ՀՀ ԱԱ Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի կողմից հրատարակուող «Ցեղասպանագիտական հանդէս» գիտական պարբերականի խմբագրական խորհրդի անդամ է: 2014 թ. նոյեմբերին Մ. Անումեանի խմբագրութեամբ Երեւանում տպագրուեց բանասիրական գիտութիւնների թեկնածու Հայկազուն Ալվրցեանի «Կրօնափոխ հայերի խնդիրները Թուրքիայի Հանրապետութիւնում» երկլեզու (հայերէն, թուրքերէն) մենագրութիւնը, որում առանձին բաժին էր յատկացուած Համշենի եւ համշենահայութեան խնդիրներին:

Քանատահայ «Հորիզոն» շաբաթաթերթի 2014 թ. ամանորեայ յատուկ համարում «Համշէնն ու համշէնահայերը. ներկայացնում են համշէնցի մտաւորականները» վերտառութեամբ հրապարակուեց Մելինէ Անումեանի ծաւալուն հարցազրոյցը` երեք թուրքաբնակ համշէնահայերի հետ: 2014 թ. հոկտեմբերին «Ցեղասպանագիտական հանդէսում» Անումեանի հեղինակութեամբ տպագրուեց «Ծպտեալ եւ իսլամացած հայերի հարցի արծարծումը ժամանակակից թուրքական մամուլում» յօդուածը: Մ. Անումեանը բազմաթիւ այլ գիտական եւ հրապարակախօսական յօդուածների հեղինակ է: Զեկուցումներով հանդէս է եկել մի շարք հանրապետական եւ միջազգային գիտաժողովներում:

Անիի Տիգրան Հոնենց եկեղեցին
Անիի Տիգրան Հոնենց եկեղեցին

ՀԱՐՑՈՒՄ.- Ինչո՞ւ որոշեցիք զբաղուել Հայոց ցեղասպանութեան հիմնախնդրով

ՊԱՏԱՍԽԱՆ.– Որոշեցի զբաղուել Հայոց ցեղասպանութեան հիմնախնդրով` երկու հիմնական պատճառներից ելնելով. առաջին` մասնագիտութեամբ թուրքագէտ եմ: Կարծում եմ` ոչ մի հայ թուրքագէտի յարիր չէ շրջանցել հայութեան համար այնպիսի կարեւորագոյն հիմնահարց, որպիսին Հայոց ցեղասպանութիւնն է: Կարծում եմ` իւրաքանչիւր հայ թուրքագէտի պարտքն է` իր նպաստը բերել Հայոց ցեղասպանութեան խնդրի եւ, ընդհանրապէս, Հայկական հարցի լուծմանն ուղղուած համահայկական աշխատանքներին: Երկրորդ կարեւոր պատճառն այն է, որ նախնիներս արեւմտահայ են, աւելի՛ն, Ցեղասպանութեան անմիջական զոհերը: Հօրենական կողմից մեծ մայրիկիս տատն ու պապը զոհուել են Եղեռնի ժամանակ, իսկ հօրաքոյրը` առեւանգուել քրտերի կողմից:

Հ.- Ե՞րբ կայացրեցիք թուրքագէտ դառնալու ձեր որոշումը եւ ինչո՞վ էր այն պայմանաւորուած

Պ.- Թուրքերէն սկսել եմ սովորել դեռ դպրոցական տարիներից: Կարելի է ասել, որ դեռեւս 2-րդ դասարանից հաստատապէս որոշել էի, որ հայագէտ բանասէր եմ դառնալու: Սակայն 7-րդ, 8-րդ դասարաններում վերանայեցի այդ որոշումս: Ծագումով պոլսահայ տատիկս որոշ չափով տիրապետում էր թուրքերէնին եւ երբեմն դիտում` թուրքական հեռուստաալիքներ: 14-15 տարեկանում ես նոյնպէս, ակամայից դիտելով թուրքալեզու ժապաւէններ եւ հաղորդումներ, սկսել էի հասկանալ առօրեայ խօսակցական թուրքերէնը: Հէնց այդ տարիքում արդէն վճռականօրէն որոշեցի թուրքագէտ դառնալ: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանութեանն առնչուող հարցերի ուսումնասիրութեան վերաբերեալ որոշմանս, ապա այն կայացրել եմ աւելի ուշ` համալսարանական տարիներին:

Հ.- Ե՞րբ էք առաջին անգամ մեկնել Թուրքիա:

Մշոյ Սուլթան Սուրբ Կարապետ
Մշոյ Սուլթան Սուրբ Կարապետ

Պ.- ԵՊՀ-ի թուրքագիտութեան բաժանմունքն աւարտելուց յետոյ ընդունուեցի ՀՀ ԱԱ Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի ասպիրանտուրա: Թանգարանի` այն ժամանակուայ տնօրէն Լաւրենտի Բարսեղեանի առաջարկով որպէս թեկնածուական ատենախօսութեան թեմա ընտրեցի «1919-1921 թթ. Օսմանեան կայսրութեան ռազմական արտակարգ ատեաններում հայերի տեղահանութեան եւ կոտորածների մեղադրանքով կայացած երիտթուրքերի դատավարութիւնները»: Կարեւորելով այդ թեման` առաջարկն ընդունեցի մեծ սիրով եւ ոգեւորութեամբ: Սակայն թեմայի բարդութիւնը նրանում էր, որ այն լիարժէք ուսումնասիրելու համար անհրաժեշտ էր տիրապետել տուեալ ժամանակաշրջանում կիրառուած օսմաներենին` հին թուրքերէնին, որը ժամանակակից թուրքերէնից տարբերւում է ոչ միայն տառերով, այլ նաեւ` բառապաշարով եւ որոշ դէպքերում նաեւ` քերականութեամբ: Բացի այդ, երիտթուրքերի դատավարութիւնների համապարփակ ուսումնասիրութեան համար անհրաժեշտ էին նաեւ նորանոր փաստաթղթեր, որոնք հնարաւոր էր գտնել Թուրքիայում:

Հէնց այդ նպատակներով` օսմաներէն ուսանելու եւ նոր վաւերագրեր գտնելու համար 2002 թուականին 3 ամսով ՀՀ ԱԱ Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի եւ ատենախօսութեանս ղեկավար` պատմական գիտութիւնների դոկտոր Արսէն Աւագեանի շնորհիւ գործուղուեցի Պոլիս: Իմ եւ գործընկերուհուս այնտեղի ծախսերն ստանձնել էր այն ժամանակ լիովին առողջ Պոլսոյ հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆեանը: Պոլսում օսմաներէն սովորեցի «Պատմական հիմնադրամ» կազմակերպութիւնում, կարելի է ասել, համաշխարհային մակարդակով օսմաներէնի լաւագոյն մասնագէտ Եուճել Տեմիրելի մօտ:

Հ.- Ինչպիսի՞ դժուարութիւններ էք կրել Թուրքիայում:

Պ.- Առաջին դժուարութիւնը Թուրքիայում հոգեբանական գործօնն էր: Կարծում եմ` իւրաքանչիւր հայի համար էլ հոգեբանօրէն բարդ է հատել թուրքական սահմանը: Երկրորդ դժուարութիւնը մուտքի արտօնագրիս ժամկէտն էր: Ինչպէս յայտնի է, ՀՀ քաղաքացիները Թուրքիա մուտք գործելիս այնտեղ մնալու արտօնագիր են ստանում միայն մէկ ամսով: Այլ ելք չունենալով` ստիպուած էի երկու ամիս անօրինական ապրել եւ վերջում տուգանք մուծել դրա համար: Այս հարցում, սակայն, ինձ առաւելապէս յուզում էր ոչ թէ տուգանք մուծելը, այլ այն փաստը, որ արդէն երկրորդ ամսից չէի կարող օգտուել արխիւներից ու գրադարաններից: Բայց եւ այնպէս, Թուրքիայում կարողացայ իմ թեմային վերաբերող էական փաստաթղթեր ձեռք բերել: Դրանք հիմնականում առկայ էին «Պատմական հիմնադրամ» կազմակերպութիւնում, որն ունէր մեծ գրադարան, ինչպէս նաեւ` օսմանեան պաշտօնաթերթը եղած «Թաքվիմ-ի Վեքայիի» բոլոր համարներում: Որոշ վաւերագրեր էլ ինձ տրամադրեցին Արսէն Աւագեանը եւ Եուճել ՏԵմիրելը: Եւ Երեւան վերադառնալուն պէս ձեռնամուխ եղայ դրանք վերծանելու եւ հրապարակելու գործին:

Հ.- Հայոց ցեղասպանութեան պատասխանատուութեան հարցը. Փոխհատուցում:

Պ.- Ինչպէս դրա մասին բազմիցս նշում են հարցի տարբեր մասնագէտները, վաղուց ժամանակն է` ջանքերն ուղղելու հատուցում պահանջելու եւ այն հիմնաւորելու վրայ: Անհրաժեշտ է պետական մակարդակով եւ միջազգային իրաւունքի վրայ հիմնուելով` կազմել հայոց պահանջատիրութիւնն արտայայտող մի թղթածրար, որի հիմքում կարող է լինել Վուտրօ Ուիլսընի իրաւարար վճիռը, քանի որ, ըստ միջազգային իրաւունքի մասնագէտների, հէնց այս փաստաթուղթն է օժտուած իրաւական ուժով:

 

 

 

Նախորդը

Սիրէք Հայրենիքը Եւ Ոչինչ, Ոչինչ Մի՛ Պահանջէք Այդ Սիրոյ Դիմաց. Քեռի Աշոտ

Յաջորդը

Արցախի Հայ Փախստականները Զրկուած Են Միջազգային Աջակցութիւնից. ԼՂՀ Արտաքին Գործերի Նախարար

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Հինգերորդ Շարասիւնը Եւ Ամբողջատիրական Դրսեւորումները

Մարտ 20, 2023
Անդրադարձ.  Քիչ Մը Գիտութիւն՝ «Անհրաժեշտ Բայց Ոչ Բաւարար»-ի եւ «Ներազդող»-ի Մասին, Որ Հաւանաբար Կը Լուսաբանէ Հայաստանի Ներկայ Իրավիճակը
Անդրադարձ

Անդրադարձ. Իսրայէլեան Ռազմական Խարիսխէն 92 Թռիչքներ Կը Բացայայտեն Զինատեսակներու Արտածումը Դէպի Ազրպէյճան

Մարտ 20, 2023
Վկայութիւններ` Համազգայինի 95-Ամեակին Առիթով
Անդրադարձ

Վկայութիւններ` Համազգայինի 95-Ամեակ-ին Առիթով

Մարտ 18, 2023

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In