Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Արցախի Հայ Փախստականները Զրկուած Են Միջազգային Աջակցութիւնից. ԼՂՀ Արտաքին Գործերի Նախարար

Յունուար 23, 2015
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

Արցախի Հանրապետութեան Արտաքին Գործերի Նախարար
Կարէն Միրզոյեանի Հարցազրոյցը «Նիուզ.Ամ» Գործակալութեանը

12315_MirzoyanՀԱՐՑՈՒՄ.- Ինչպիսի՞ն էր 2014 թուականը Արցախի Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան համար: Ինչպիսի՞ ձեռքբերումներ եւ բացթողումներ կային:

ԿԱՐԷՆ ՄԻՐԶՈՅԵԱՆ.- 2014 թուականին Արցախի Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան առաջնային ուղղութիւնը, ինչպէս եւ նախորդ տարիներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան միջազգային ճանաչման գործընթացն էր: Այդ իմաստով տարին բաւական արդիւնաւէտ էր. ԼՂՀ միջազգային ճանաչման հարցում վերջին տարիների դրական միտումները շարունակուեցին նաեւ անցեալ տարի: Այսպէս, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը սատարող բանաձեւ ընդունեց ամերիկեան Քալիֆորնիա նահանգը` դառնալով Ռոտ Այլընտից, Մասաչուսեցից, Մէյնից եւ Լուիզիանայից յետոյ հինգերորդ նահանգը, որը պաշտպանեց ԼՂՀ անկախութիւնը: Յիշեցնեմ, որ աւելի վաղ` 2012 թուականին, նման բանաձեւ էր ընդունել Աւստրալիայի ամենամեծ նահանգի` Նոր Հարաւային Կալէսի օրէնսդիր մարմինը:

ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացն անցեալ տարի ներառեց նաեւ եւրոպական մայրցամաքը: Արցախի ինքնորոշման իրաւունքի մասին բանաձեւ ընդունեց Պասքերի երկրի (Սպանիա) խորհրդարանը: ԼՂՀ-ն որպէս անկախ պետութիւն ճանաչելու մասին յայտարարեց նաեւ Պասքերի երկրի Կիպուսքոա նահանգի նախագահը:

Աշնանը Նաւարայի խորհրդարանի նախագահների խորհուրդը (Սպանիայի ինքնավար մարզ) հանդէս եկաւ պաշտօնական յայտարարութեամբ այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի իշխանութիւնները պէտք է պարտադիր կողմ հանդիսանան ցանկացած ձեւաչափի, որը կարող է վճռորոշ դերակատարութիւն ունենալ երկրի ապագայի համար:

Զգալիօրէն ընդլայնուեցին Արցախի եւ օտարերկրեայ տարբեր համայնքների միջեւ ապակենտրոնացուած համագործակցութեան շրջանակները: Այսպէս, անցեալ տարի Բարեկամութեան հռչակագրեր են ստորագրուել Ֆրանսայի Վիէն, Պուրկ լէ Վալանս, Պուկ Պել Էր եւ Արցախի Հատրութ, Շուշի եւ Ասկերան քաղաքների միջեւ: Քարվաճառի եւ Հատրութի հետ բարեկամական յարաբերութիւնների հաստատման մասին նման հռչակագրեր են ընդունուել նաեւ ամերիկեան Փիքօ Ռիվերա եւ Պըրպանք քաղաքների կողմից: Համագործակցութեան մասին համաձայնագիր է ստորագրուել նաեւ Ստեփանակերտի եւ Տոնոսթիայի միջեւ (Պասքերի երկիր):

Այսպիսով, ներկայումս արցախեան համայնքների հետ բարեկամական յարաբերութիւնների հաստատման մասին համաձայնագրեր են ստորագրուել չորս ամերիկեան եւ հինգ եւրոպական քաղաքների հետ, ինչը հնարաւորութիւն է ընձեռում համագործակցելու եւ տարբեր ծրագրեր իրականացնելու մշակոյթի, կրթութեան, մարմնամարզանքի, առեւտրի եւ տեղական ինքնակառավարման ոլորտներում:

Բացի Լիթվայի խորհրդարանում Արցախի հետ բարեկամութեան խմբի եւ Ֆրանսայում Բարեկամութեան շրջանակի, որը կազմուած է ծերակուտականներից, խորհրդարանի անդամներից եւ հասարակական-քաղաքական գործիչներից, անցեալ տարի Եւրախորհրդարանում Արցախի հետ Բարեկամութեան խումբ ձեւաւորելու գործընթաց է սկսուել, որն աւելի յստակ ուրուագծեր կը ստանայ արդէն այս տարի:

Օրակարգում է մնում ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացը: Ցաւօք, ստիպուած ենք արձանագրել, որ 2014 թուականին նոյնպէս ազրպէյճանական իշխանութիւնների վարած ապակառուցողական քաղաքականութեան պատճառով չյաջողուեց այդ հարցում իրական առաջընթացի հասնել: Ինչպէս գիտէք, անցեալ տարուայ մայիսին լրացաւ ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան գօտում հրադադարի ռեժիմի մասին համաձայնագրի 20 տարին, որը ստորագրուել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան, Ազրպէյճանի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ:

Այս համաձայնագրի ուժի մէջ մտնելու 20-րդ տարեդարձը լաւ հնարաւորութիւն էր ընձեռում բացառապէս խաղաղ ճանապարհով հակամարտութիւնը լուծելու` կողմերի հաւատարմութիւնը հաստատելու համար: Դրա հետ կապուած, ԼՂՀ իշխանութիւնները վերահաստատեցին Լեռնային Ղարաբաղի եւ Ազրպէյճանի զինուած ուժերի շփման գծում լարուածութեան թուլացման եւ կայունութեան ու կանխատեսելիութեան ապահովման իրենց առաջարկները:

Սակայն Ազրպէյճանը ոչ միայն հրաժարուեց այս առաջարկներից` չնայած միջնորդների աջակցութեանն ու միջազգային հանրութեան կոչերին, այլեւ գնաց ղարաբաղեան հակամարտութեան գօտում իրավիճակի աննախադէպ սրման ճանապարհով: Խօսքը ե՛ւ ազրպէյճանական կողմի ամրանը ձեռնարկած մի շարք խափանարարական  գործողութիւնների ու ԼՂՀ տարածք ներթափանցելու փորձերի, ե՛ւ ԼՂՀ պաշտպանութեան բանակի ռազմաօդային ուժերի` ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման մասին է: Իր գործողութիւններով Ազրպէյճանը միայն աւելի բարդացրեց ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան վերջնական կարգաւորման հեռանկարը եւ յետ նետեց կարգաւորման գործընթացը:

Հ.- Արտերկրում ԼՂՀ նոր ներկայացուցչութիւնների բացում նախատեսւո՞ւմ է: Քանի՞ երկրներում եւ քաղաքներում արդէն ներկայացուցչութիւններ կան:

Կ. Մ.- Արցախի Հանրապետութիւնը մշտական ներկայացուցչութիւններ ունի Հայաստանում, Գերմանիայում, Աւստրալիայում, Լիբանանում, ինչպէս նաեւ ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահ երկրներում` Ռուսաստանում, Ֆրանսայում եւ Միացեալ Նահանգներում: Մեր ներկայացուցիչները հետեւողական գործունէութիւն են ծաւալում` այդ երկրներում Արցախի շահերը ներկայացնելու եւ պաշտպանելու, մեր հանրապետութեան մասին առարկայական, հաւաստի տեղեկութիւն տարածելու ուղղութեամբ:

Արտերկրում ԼՂՀ մշտական ներկայացուցիչների գործունէութեան առաջնահերթ ուղղութիւնը, ի հարկէ, Արցախի միջազգային ճանաչման գործընթացի ընդլայնմանը նպաստելն է: Առաջադրուած խնդիրների շարքում կարեւոր տեղ է զբաղեցնում նաեւ մեր երկրի տնտեսութեան մէջ ներդրումներ ներգրաւելը:

ԼՂՀ մշտական ներկայացուցչութիւնների բացումն ինքնանպատակ չէ: Առաջին հերթին դիտարկում ենք քայլեր իրականացնելու հնարաւորութիւնը, որոնք ուղղուած կը լինեն արդէն գոյութիւն ունեցող ներկայացուցչութիւնների գործունէութեան արդիւնաւէտութեան բարձրացմանը, միաժամանակ չենք բացառում մօտ ապագայում նոր ներկայացուցչութիւններ բացելու հնարաւորութիւնը:

Հ.- Ձեր կարծիքով, հայկական կողմը եւ սփիւռքը բաւարար ջանքեր գործադրո՞ւմ են ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղութեամբ:

Կ. Մ.- ԼՂՀ միջազգային ճանաչման հարցը համահայկական նշանակութեան այն հարցերից է, որոնց շուրջ համախմբուած են ամբողջ աշխարհի հայերը: Վստահ եմ, որ պետականաշինութեան գործում ԼՂՀ ձեռքբերումների միջազգային մակարդակով ճանաչումն անհնար է առանց բոլոր հայերի համատեղ ջանքերի` անկախ նրանց բնակութեան վայրից:

12315_Baku-massacre-3Հ.- Կարելի՞ է խօսել ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման հարցում Երեւանի եւ Ստեփանակերտի դիրքորոշումների լիարժէք համընկնման մասին:

Կ. Մ.- Ե՛ւ ԼՂՀ-ն, ե՛ւ Հայաստանի Հանրապետութիւնը կիսում են ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման մոտելի միասնական տեսլականը: Միաժամանակ, դա չի բացառում այդ նպատակին տարբեր ճանապարհներով հասնելու հնարաւորութիւնը:

Հ.- Ինչ էք կարծում, առաջիկայում հնարաւո՞ր է բանակցային գործընթացին ԼՂՀ-ի լիարժէք մասնակցութիւնը: Եւ հակառակը, արդեօք յաջող կը լինե՞ն առանց ԼՂՀ-ի մասնակցութեան անցկացուող բանակցութիւնները:

Կ. Մ.- Ակնյայտ է, որ հակամարտութեան կարգաւորման գործընթացում իրական առաջընթացի կարելի է հասնել` միայն հաշուի առնելով առկայ իրողութիւնները եւ բանակցային գործընթացի լիարժէք ձեւաչափի վերականգնման պայմանով` դրա բոլոր փուլերին ԼՂՀ-ի անմիջական եւ ուղղակի մասնակցութեամբ: Ցանկանում եմ ընդգծել, որ խօսելով բանակցային գործընթացին ԼՂՀ լիարժէք մասնակցութեան մասին` մենք ելնում ենք հակամարտութեան կարգաւորման շահերից:

Բանակցութիւնների սեղանին հակամարտութեան հիմնական կողմերից մէկի` ԼՂՀ-ի բացակայութիւնը խնդրայարոյց է դարձնում ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան վերջնական կարգաւորմանը հասնելը: Վստահ ենք, որ բանակցութիւններին ԼՂՀ-ի անմիջական մասնակցութեան վերականգնումը ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան շուտափոյթ կարգաւորմամբ շահագրգիռ բոլոր կողմերի շահերից է բխում:

Այսօր դրա միակ խոչընդոտը պաշտօնական Պաքուի ապակառուցողական քաղաքականութիւնն է եւ նրա` առկայ իրողութիւնները ճանաչելու ցանկութեան բացակայութիւնը:

Հ.- Ինչպիսի՞ն է Ազրպէյճանից հայ փախստականների իրավիճակը ԼՂՀ-ում:

Կ. Մ.- Փախստականները սկսել են տարածաշրջանում յայտնուել հակամարտութեան սրմանը զուգահեռ, որը հետեւանք էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացումն ուժային ճանապարհով ճնշելու` Ազրպէյճանի փորձերի: 1988-1990-ականներին Ազրպէյճանից աւելի քան 120 հազար հայ փախստական ժամանեց Լեռնային Ղարաբաղ, որոնց շուրջ 30 հազարը բնակութիւն հաստատեց ԼՂՀ-ում եւ շարունակում է այստեղ ապրել մինչ օրս:

Փախստականների այս խումբը տարածաշրջանում ամէնից խոցելին է, քանի որ նրանք զրկուած են միջազգային պաշտպանութիւնից եւ աջակցութիւնից` Ազրպէյճանի իշխանութիւնների ապակառուցողական դիրքորոշման պատճառով, որոնք խոչընդոտում են մասնագիտացած կազմակերպութիւնների, մասնաւորապէս` ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագոյն յանձնակատարի վարչութեան ներկայացուցիչների այցերին ԼՂՀ: Խոչընդոտելով միջազգային մասնագիտացուած կազմակերպութիւնների մարդասիրական շփումը Լեռնային Ղարաբաղում բնակուող փախստականների հետ` ազրպէյճանական իշխանութիւնները շարունակում են խախտել այս խաւի մարդկանց հիմնարար իրաւունքները:

Ֆինանսական եւ բարոյական աջակցութիւն չստանալով, լինելով շրջափակման մէջ` ԼՂՀ կառավարութիւնը ստիպուած էր այդ խնդիրը լուծել իր սահմանափակ ֆինանսական հնարաւորութիւնների շրջանակում: Միաժամանակ, Լեռնային Ղարաբաղը, ի տարբերութիւն Ազրպէյճանի, չի քաղաքականացնում այդ մարդասիրական խնդիրը եւ դա քաղաքական առեւտրի առարկայ չի դարձնում` փախստականներին պահելով վրանային ճամբարներում եւ զգալի գումարներ ստանալով միջազգային կառոյցներից:

Հ.- Որո՞նք են լինելու 2015 թուականի առաջնահերթութիւնները:

Կ. Մ.- Արցախի Հանրապետութեան արտաքին քաղաքական գործունէութեան առաջնային ուղղութիւները 2015 թուականին մնում են ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորումը եւ ԼՂՀ միջազգային ճանաչումը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը, լինելով հակամարտութեան վերջնական կարգաւորմանը հասնելու հարցում ամէնից շահագրգիռ կողմը, այսուհետ նոյնպէս գործադրելու է բոլոր ջանքերը` ամուր խաղաղութիւն ու կայունութիւն հաստատելու համար:

Ինչ վերաբերում է ԼՂՀ միջազգային ճանաչմանը, ապա վստահ եմ, որ այդ գործընթացը նոյնպէս շարունակուելու է, եւ մենք դրա նոր դրսեւորումների ականատեսն ենք լինելու:

Նախորդը

Վաղուց Ժամանակն Է` Ջանքերն Ուղղելու Հատուցում Պահանջելու Եւ Այն Հիմնաւորելու Համար. Արեւմտեան Հայաստան… Կարօտ, Որը Միշտ Քեզ Հետ Է…

Յաջորդը

«Ազրպէյճանում Նենգափոխւում Է 1990թ. «Սեւ Յունուար»-ի Էութիւնը». ԼՂՀ Աժ

RelatedPosts

Արցախի Մասին Հայ Դատի Յանձնախումբի Պատրաստած Թղթածրարը Յանձնուեցաւ Քանատայի Պաշտպանութեան Նախարար Հարժիթ Սաճճանի
Հայ Դատ

Արցախի Մասին Հայ Դատի Յանձնախումբի Պատրաստած Թղթածրարը Յանձնուեցաւ Քանատայի Պաշտպանութեան Նախարար Հարժիթ Սաճճանի

Մարտ 12, 2020
Կլոր Սեղան Ֆրանսայի Ազգային Ժողովին Մէջ.   «Հայութիւնը Ներկայ Աշխարհաքաղաքական Եւ Ներազգային Մարտահրաւէրներու Դէմ Յանդիման»
Հայ Դատ

Կլոր Սեղան Ֆրանսայի Ազգային Ժողովին Մէջ. «Հայութիւնը Ներկայ Աշխարհաքաղաքական Եւ Ներազգային Մարտահրաւէրներու Դէմ Յանդիման»

Յունուար 23, 2017
Նիքոլա Սարքոզի Հանդիպում Ունեցաւ Փարիզի Եւ Լիոնի Շրջանի Հայութեան Հետ
Հայ Դատ

Նիքոլա Սարքոզի Հանդիպում Ունեցաւ Փարիզի Եւ Լիոնի Շրջանի Հայութեան Հետ

Նոյեմբեր 19, 2016

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In