Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Սիրէք Հայրենիքը Եւ Ոչինչ, Ոչինչ Մի՛ Պահանջէք Այդ Սիրոյ Դիմաց. Քեռի Աշոտ

January 23, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՀԵՐՄԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ

10620149_1400440920252561_3721023342657055207_oԱյն, որ աշխարհում մարդկային անհատից աւելի բարդ ու հակասական բան չկայ, իրողութիւն է, սակայն մարդը, ինչպիսին էլ  լինի, լինի գիտնական, արուեստագէտ, պետական ու քաղաքական գործիչ, նախ եւ առաջ պիտի ձգտի հաւատարիմ մնալ իր ամենամեծ` Մարդ կոչմանը`  իւր բազմակողմանի հետաքրքրութիւններով, պահանջներով, ձգտումներով, վիպապաշտութեամբ ու երեւակայութեամբ…

Մարտակերտի շրջանի Հովտաշէն գիւղում է բնակւում Աշոտ Սարգսեան անունով հայը` ազգիս բնորոշ տաքարիւն խառնուածքով, առնական կեցուածքով, երիտասարդի աւիւնով, խոհուն ու խորաթափանց աչքերով, որոնց մէջ բարութեան հետ միախառնուած անզիջողականութիւն կայ նաեւ: Նա ապրում է կնոջ, երկու դուստրերի եւ որդու հետ: Երբեմն նա երկար, շա՜տ երկար լռում է` հայեացքը յառած անորոշ ու հեռաւոր մի կէտի.այդ պահերին խաղաղութիւն է իջնում  աչքերին, թւում է` ինչ-որ բան է փնտռում ու երբ վերջապէս գտնում է, ժպտում է արեւի պէս. աչքերը դառնում են կրակներ… Այդ պահերին դուստրը` Արեւիկը, ծիծաղով հարցնում.

– Հը՞, հայրի՛կ, էլի գտա՞ր…

Պատասխանի փոխարէն` նա ժպտում է բազմիմաստ…

– Ին՞չ է նա փնտռում, հարցնում եմ :

– Ինչ-որ բան… Նա երբեք չի պատասխանում այդ հարցին… Պարզապէս գիտենք, որ փնտռում է ու գտնում…

Ու Աշոտ Սարգսեանը, որին գիւղում քեռի Աշոտ են ասում,  ինձ թւում է հանելուկ, բարդ ու խրթին հանելուկ…

Որոշներն ասում են` Աշոտը խորհրդաւոր է, ապա աւելացնում են` շատ իմանալուց է… Այո՛, նրան կարելի է բնորոշել տարբեր ձեւերով ու կոչումներով. եթէ նրան կոչենք արուեստի ու գրականութեան մարդ, ապա սխալուած չենք լինի, եթէ կոչենք  լաւ արհեստագէտ, դարձեալ սխալուած չենք լինի, եթէ կոչենք գաղափարի մարդ, պատերազմի առաջամարտիկ, նրան ճանաչողները կը փաստեն դա եւ, վերջապէս, նրա ամենամեծ բնորոշումը հոգով հայ եւ կոչումով Մարդ լինելն է` շիտակ ու անշահախնդիր, հպարտ, բայց` ոչ գոռոզ…

Նրան ծանօթանալիս ակամայից յիշում ես Րաֆֆու «խենթ››-ի խենթ Վարդանի կերպարը եւ մտածում. ո՞վ գիտէ, եթէ այս մարդու մասին էլ գրէին, գուցէ պակաս խենթամօտ կերպար չստացուէր… Իսկ «խենթերը», ինչպէս միշտ, փառքի բաժանման պահերին ձգտում են մնալ ստուերում, քանզի խորշում են փառքից եւ ասպարէզ են ելնում, երբ գալիս է իրենց ժամանակը. այդպիսինների համար հպարտանք է մայր հողի վրայ քայլելը, որովհետեւ զգում են իրենց ոտքերի տակ  եղած հողի զարկերը, եւ  դա զօրացնում ու վեհացնում է հոգեպէս:

Մինչ արցախեան շարժման սկսուելը` նա ընտանիքով ապրում էր Հրազդանում: Յետոյ, երբ պոռթկաց ժողովրդի ցասումը, նա նետուեց Արցախ: Երբ նրան հարցնում եմ, թէ որտե՞ղ է կռուել, նա խորհրդաւոր լռում է, ապա աչքերը  լցւում են մաքուր-մաքուր թախիծով: Նա հայեացքը սեւեռում է պատին, իսկ այնտեղ կողք կողքի կախած են Անդրանիկի, Նժդեհի եւ Պետոյի նկարները:

Յետոյ, հազիւ լսելի ձայնով, ասում է. «Արժէ՞ խօսել պատերազմից, պատերազմը ցաւ է, անամոք վիշտ… պատերազմը գիշատիչ է, այն լափում-տանում է լաւերին… Պատերազմները, աղջի՛կս, երբե՜ք-երբե՛ք չեն վերջանում…երանի վերջանար այս պատերազմը… Երանի գար այն օրը, որ սահմանին  ոչ մի զինուոր չզոհուէր: Մենք մեր կռիւը կռուել ենք, թող էս ջահէլները կռուի երես չտեսնեն…»:

1244643609Քեռի Աշոտը չի ցանկանում պատմել, բայց երբ շատ խնդրում ենք, հակիրճ ներկայացնում է իր մարտական կենսագրութիւնը: Իմանում ենք, որ նա մասնակցել է Լաչինի միջանցքի, Չափարի, Ումութլուի, Մարտակերտի շրջանի մի շարք գիւղերի համար մղուող մարտերին, անընդհատ «վազել է»  կռուի ետեւից, հանգիստ չի ունեցել…

«Աշոտը առիւծի սիրտ ունի, առիւծի պէս է` հպարտ ու զօրեղ, ո՞վ կարող է կոտրել այդ մարդուն…», պատմում են գիւղացիները:

Աշոտ Սարգսեանը բարձրագոյն կրթութիւն չի ստացել, բայց իմ կեանքում ես չեմ հանդիպել մէկին, ով աւելի մեծ ոգով ներկայացնի նժդեհեան դասերը, խօսի ու տպաւորի իր ազդու խօսքով: Նրան կարող էք հարցեր տալ գրականութեան ու հայոց պատմութեան էջերից, իսկ նա հանգիստ կը ծխի  եւ մանրամասն կը պատասխանի ամէն հարցի:

Սարգսեանների տանը կարելի է տեսնել փայտից պատրաստած զանազան իրեր, քանդակներ. դրանք բոլորը Աշոտ քեռու վարպետ ձեռքերն են ստեղծել: Նրա գործերը գէթ մէկ անգամ են տարուել ցուցահանդէս-մրցոյթի: Դատական կազմը հիացած էր, նրա գործերն արժանացան մրցանակների: «Մրցոյթս ո՞րն է, ես ինքս ինձ համար եմ ստեղծագործում, բայց երեխեքը պնդեցին ու տարան: Ես սիրում եմ ստեղծագործել ու տարբեր առիթներով նուիրել մարդկանց»: Գիւղում չկայ մէկը, ում ընտանիքում չլինի վարպետի ստեղծագործութիւններից մի փոքրիկ նմուշ թէկուզ: Նա դրանք նուիրել է բոլոր նրանց, ովքեր գոնէ մէկ անգամ եղել են իր հիւրընկալ օճախում: Իսկ օճախն այդ շատ-շատերին է գրկաբաց ընդունել ու ճանապարհել…

Աշոտ քեռու ընտանիքն Արցախ է տեղափոխուել 1996-ին: Կինը` Սվետան, պատմում է. «Երբ Հրազդանից տեղափոխուեցինք այստեղ, համարեա ոչինչ չունէինք, այս տունը կիսաւեր էր, տանիքը` քանդուած: Աշոտն ասաց` այստեղ պիտի ապրենք, կառուցենք, շէնացնենք… Նա ամէն ինչ իր ձեռքերով սարքեց, տուն դրեց»:

06-13-1-2Աշոտ քեռին պատերազմի տարիներից անդամագրուել է Հայ յեղափոխական դաշնակցութեանը: «Ազգային գաղափարները իւրաքանչիւր հայ մարդ պիտի կրի իր մէջ, փոխանցի իր սերունդներին: Հայը պիտի չմոռանայ, որ չլուծուած Դատ ունի, ու մեզանից ամէն մէկը պիտի դառնայ Հայ դատի մարտիկը»:

Աշոտ քեռու հոգում դեռ կայ մի հուժկու փոթորիկ, որը չի հանգչի այնքան ժամանակ, քանի չի դատուել թուրքը, քանի հայոց հայրենիքի անգին մասը շարունակում է մնալ գերութեան կապանքներում: «Իմ նախնիները ծնունդով Վանից էին… Վա՜ն… Այն մեծագոյն երազանքս է… Ես հաւատում եմ երազանքիս…մի օր ետ կը բերենք…», ոգեւորութեան այս խօսքերն են հնչում նրա շուրթերից…

Կինը` Սվետան, պատմում է,  որ այն ժամանակ, երբ տէրպետրոսեանական իշխանութեան տարիներին ՀՀՇ-ն ցրեց ՀԱԲ-ը, շատերի հետ սկսեցին հետապնդել նաեւ Աշոտ Սարգսեանին. անտեղի ու կեղծ մեղադրանքներ, խոշտանգումներ, կրկնուող բանտարկութիւններ, սակայն ոչ մի բան ի զօրու չեղաւ կոտրելու նրան: «Մի քիչ առողջութիւնը վնասուեց, բայց հոգին` չէ՛», հպարտութեամբ ասում է կինը:

Իսկ ի՞նչն է նրան մշտապէս բերել Արցախ. «Ես պատերազմի մարդ եմ, այս լեռներում իմ ոգին է, իմ աշխարհը, իմ ներշնչանքը… Այս հողի համար մղուող մարտերում են հերոսացել ընկերներս: Ուրիշ տեղ ապրել չեմ կարող», ասում է նա:

Այստեղ` այս գողտրիկ գիւղում, փառքի եւ նիւթի համար մղուող մրցավազքից  հեռու, ապրում է նա` կնոջ ու երեք զաւակների հետ: կը հարցնէք` ինչպէ՞ս է ապրում, կը պատասխանի խորհրդաւոր ժպիտով. «Ես չունեմ մշտական աշխատանք, բայց մշտապէս շարժման մէջ եմ, ստեղծում եմ այն, ինչ միտքս ու ձեռքերս են ընդունակ… Ես խորշում եմ շքեղութիւնից, շքեղութիւնը պիտի մարդկային հոգիներում լինի… Ես լաւ եմ ապրում»:

Երբ հեռանում էի Հովտաշէնից, թւում էր` ողջ ճանապարհին շարունակում էի զրուցել նրա հետ, ինձ հետ տանում էի նրա հայեցի կերպարը, նրա աչքերի իմաստնութիւնը, խորհուրդների պաշարը, խօսքերը. «Ես անասելի հպարտութիւն եմ ապրում, երբ տեսնում եմ ազգը սիրող, ազգի համար մտածող երիտասարդների: Սիրէ՛ք հայրենիքը եւ ոչի՛նչ-ոչինչ մի՛ պահանջէք այդ սիրոյ դիմաց…»:

 

«Ապառաժ»

 

Նախորդը

Խօսուող Եւ Գրուող Հայերէնի Խուճապային Լքումը Եւ Ազգային Ինքնուրոյն Նկարագիրի Կորուստը

Յաջորդը

Վաղուց Ժամանակն Է` Ջանքերն Ուղղելու Հատուցում Պահանջելու Եւ Այն Հիմնաւորելու Համար. Արեւմտեան Հայաստան… Կարօտ, Որը Միշտ Քեզ Հետ Է…

RelatedPosts

Չորրորդ Դասարանի Գծագրութենէն Մինչեւ Արարատի Գագաթը
Անդրադարձ

Չորրորդ Դասարանի Գծագրութենէն Մինչեւ Արարատի Գագաթը

October 26, 2026
Ուրուագիծ Դիմանկարի Համար Պարոյր Աղպաշեան /Պէյրութ, 1945/ Ծննդեան 80-Ամեակի Առթիւ
Անդրադարձ

Դէպի Ո՞ւր Ընթանալու Ճամբուն Վրայ. Լիբանանը` Իր Արտաքին Թէ Ներքին Օրինակարգերով

October 24, 2026
Իրմայի Յիշատակին. Պատիւ ու յարգանք արուեստին եւ հայեցի արժէքներուն
Անդրադարձ

Իրմայի Յիշատակին. Պատիւ ու յարգանք արուեստին եւ հայեցի արժէքներուն

October 23, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.