ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմինը խոր կսկիծով ստացաւ Գիւմրիում յունուարի 12-ին անմարդկային սպանդի հետեւանքով վիրաւորուած եւ 7 օր շարունակ կեանքի ու մահուան միջեւ պայքարող 6-ամսեայ փոքրիկ Սերիոժայի մահուան բօթը:
Մեր ողջ կազմակերպութեան անունից ցաւակցում ենք եւ կիսում Աւետիսեան գերդաստանի, գիւմրեցիների, մեր ողջ ժողովրդի վիշտը, ցաւն ու բողոքը: Որեւէ բառ, խօսք, ցաւակցութիւն չի կարող սփոփել մեր ցանկացած հայրենակցի, ամէն մի բանական մարդու կսկիծն ու հոգու խռովքը:
Միաժամանակ վերահաստատում ենք մեր ներկայացուցիչների կողմից նախկինում էլ հրապարակայնօրէն պարբերաբար հնչեցրած պահանջը: Գիւմրիում Աւետիսեան գերդաստանի ոճրային սպանութեան գործի քննութիւնը եւ հետագայում նաեւ` դատաքննութիւնը պէտք է կայանայ Հայաստանի Հանրապետութեան տարածքում, Հայաստանի Հանրապետութեան օրէնքներին համապատասխան:
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ
19 յունուար, 2014