Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Խմբագրական «Ապառաժ»-ի. Գալիքին Ընդառաջ` Գալիքի Գիտակցումով

Յունուար 10, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

hyd1Իւրաքանչիւր տարեվերջ անցնող տարուայ ամփոփագիրն է, քանզի, որպէս կանոն, ի մի են բերւում անցած տարուայ յաջողութիւններն ու ձախողումները, կատարուած աշխատանքներն ու այդ աշխատանքներից քաղուած արդիւնքները: Իւրաքանչիւր անցնող տարում, ինչպէս միշտ, մի բան մնում է թերի կամ անկատար, որի աւարտն ակնկալւում է գալիք տարում: Այստեղ կարեւորը նպատակասլացութիւնն է:

Թէ ինչպիսի՛նն էր տարին Արցախի համար եւ ի՞նչ սպասել գալիք տարուց` կարեւոր է իւրաքանչիւրիս համար, քանզի իւրաքանչիւրս պարտաւոր ենք հետաքրքրուած ու շահագրգիռ լինել Արցախի խնդիրներով, ձեռքբերումներով ու զարգացման հեռանկարներով:

Անշուշտ, երկրում զգալի աշխատանքներ կատարուեցին տնտեսական, յատկապէս` թեթեւ արդիւնաբերութեան, ենթակառուցուածքների, առողջապահութեան եւ մի շարք այլ բնագաւառներում, ինչն, ի հարկէ, ողջունելի է, սակայն այս ամէնն ակնկալում է շօշափելի շարունակութիւն, հետեւողական աշխատանքներ ու նոր ձեռքբերումներ, մանաւանդ որ գալիք տարին արդէն իսկ ունի իր մարտահրաւէրները:

2015-ն իր հետ բերում է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցը: Մի թիւ, որ խօսում է հարիւրամեայ ոճրագործութեան անպատժելիութեան, ուստի եւ`  նորանոր ոճրագործութիւնների հաւանականութեան մասին: Գաղտնիք չէ, որ Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործում հսկայածաւալ աշխատանքներ են  կատարում  ՀՅԴ Հայ դատի գրասենեակները, որոնց օրակարգային հարցն է ոչ միայն Ցեղասպանութեան ճանաչումը, այլ` դրանից բխող հատուցման պահանջը:

Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցում  պահանջւում է համախմբուածութիւն ու միասնական պայքար` անկախ քաղաքական հայեացքներից ու կողմնորոշումներից: Սա ամէն մի հայի խնդիրն է, եւ  հարցի յաջող լուծման առաջին իսկ նախապայմանը մեր` Հայաստան-Արցախ-սփիւռք եռամիասնութիւնն է: Սա է աշխարհին ներկայանալու մեր անքակտելի միասնութիւնը, իսկ միասնութիւնը միշտ էլ յաղթանակ է ծնել:

2014-ին ՀՅ Դաշնակցութիւնը դարձաւ 124 տարեկան. տարիներ, որոնք խօսում են համահայկական այս կուսակցութեան ամուր հիմքերի ու ամուր գաղափարախօսութեան մասին: Տարիներ, որ վաստակ են բնորոշում, իրականացուած  աշխատանքների   անհաշուելի հանրագումար, աշխատանքներ, որոնց ակունքը միշտ եղել ու մնում է հայ ժողովրդի բարօրութիւնը:

Ժամանակակից քաղաքական ու տնտեսական խմորումներում Դաշնակցութեան որդեգրած ուղեծիրը երբեք չի շեղուել: Այն միշտ տարել է դէպի համահայկական նպատակ, դէպի միասնական հայրենիք ստեղծելու եւ այդ հայրենիքում արժանավայել ապրելու հանգրուան:

Անուրանալի է ՀՅԴ դերակատարութիւնը Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման  եւ, առհասարակ, Արցախն աշխարհին ներկայացնելու գործում: Այս հարցը ՀՅ Դաշնակցութեան օրակարգային հարցերից է, նրա հայրենանպաստ աշխատանքների բաղկացուցիչ ու անտարանջատելի մասը: Այս առումով, գալիք տարում շատ ու շատ աշխատանքներ են սպասւում, եւ, անշուշտ, ունենք շօշափելի արդիւնքի ակնկալիք:

Թող 2015 թուականը հայութեան համար ձեռքբերումների մի նոր էջ բացի եւ իւրաքանչիւր ազգանպաստ մտահյղացում, ծրագիր կամ գաղափար իրականութիւն դառնայ: Միասնական լինենք գալիքին ընդառաջ քայլելիս:

2014թ. դեկտեմբերի 31

 

 

Նախորդը

«Անձեռակերտ Դաստառակը` «Մանդիլիոն»-ը, Գրուել Է Երկինքներում»

Յաջորդը

Ազգային Սուրէն Խանամիրեան Քոլեճի Վիճակահանութեան Վիճակաձգութիւն

RelatedPosts

Ս. Յարութեան Հզօր Ազդեցութիւնը
Անդրադարձ

Մեր Սուրբ Թարգմանիչները (Սուրբ Թարգմանչաց Տօնին Առիթով)

Հոկտեմբեր 11, 2025
Թարգմանչաց Հայրերը Թող Չանիծեն Մեզ…
Անդրադարձ

Թարգմանչաց Հայրերը Թող Չանիծեն Մեզ…

Հոկտեմբեր 11, 2025
Միջոցներ Որդեգրել` Թարգմանչաց Աւանդը Վառ Պահելու
Անդրադարձ

Միջոցներ Որդեգրել` Թարգմանչաց Աւանդը Վառ Պահելու

Հոկտեմբեր 11, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?