Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Ինչո՞ւ Են Թուրքիայում Հայկական Անուններով Նորից Կոչում Գիւղերը». Թուրքագէտ

Յունուար 9, 2015
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

010815IsbirianԹուրքիայում վերջին շրջանում մի շարք գիւղեր, փողոցներ եւ թաղամասեր վերանուանուել են նախկին` հայկական եւ քրտական անուններով: Վերջին օրերին էլ Վանում 704 տեղանուն վերանուանուել է հայկական եւ քրտական անուններով: Այս հարցի հետ կապուած «Նիուզ»-ին մեկնաբանութիւն է տուել թուրքագէտ Անդրանիկ Իսպիրեանը:

«Թուրքիայում հայկական անուններով տեղանունները դեռեւս օսմանեան շրջանում են սկսուել թուրքականացուել: Իսկ Թուրքիայի Հանրապետութեան ստեղծումից յետոյ դրանք զանգուածային բնոյթ են կրել, եւ տարիներով աշխատանք է տարուել այդ ուղղութեամբ: Տեղանունների թուրքականացման գործընթացը շարունակուել է մինչեւ 1990-ականներ: Տարբեր աղբիւրների համաձայն, Թուրքիայում թուրքականացուել է աւելի քան 50 հազար տեղանուն:

Պէտք է նշել` չնայած շատ տեղանուններ փոխուել են տասնեակ տարիներ առաջ, սակայն բնակչութիւնը դրանք կոչում է նախկին անուններով:

Վերջին տարիներին Թուրքիայի արեւելեան շրջաններում իրենց ազդեցութիւնն ուժեղացրած քրտական կուսակցութեան անդամները տարբեր միջոցներով փորձեր էին կատարում թուրքականացուած տեղանունները կրկին վերանուանել հին անուններով:

Իր հերթին` իշխող Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը քրտական հարցի կարգաւորման եւ այսպէս ասած «ժողովրդավարացման» շրջանակներում ստիպուած է լինում որոշակի զիջումների գնալ տեղանունների վերանուանման մասին օրէնքում` հեշտացնելով գիւղերի, թաղամասերի ու փողոցների վերանուանումները նախկին անուններով:

Օրէնքի ընդունումից յետոյ մի շարք քիւրտ քաղաքապետ եւ քիւտ աւագանի ունեցող քաղաքներում սկսուեցին տեղանունների վերանուանման աշխատանքներ, որոնց արդիւնքում արդէն բազմաթիւ գիւղերի, թաղամասերի ու փողոցների անուններ վերանուանուել են նախկին` հայկական եւ քրտական անուններով:

Քրտերի կողմից թուրքականացուած տեղանունները նախկին հայկական անուններով վերանուանելը տարբեր մեկնաբանութիւնների առիթ են տալիս, սակայն դրանք կարելի է բացատրել մի քանի փաստարկներով:

Քրտական կուսակցութեան առաջնորդների կողմից Հայոց ցեղասպանութեան ընդունման հետ կապուած, տարածաշրջանում հայերի հետ դարերով եղբայրաբար ապրելու մասին յայտարարութիւններն իրենց հետքն են թողնում քրտական կուսակցութեան պաշտօններ զբաղեցնող անդամների եւ ընդհանրապէս քիւրտ բնակչութեան մօտ:

Քիւրտ քաղաքական գործիչներն իրենց վերապահելով Թուրքիայում ազգային փոքրամասնութիւնների պաշտպանի դերակատարութիւն եւ իրենց Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութիւնն էլ համարելով Թուրքիայի ժողովուրդների կուսակցութիւն, որը ներառում է բոլոր ցեղային խմբերին, չեն կարող խօսել տեղանունների հին անուանումներին վերադառնալու մասին` առանց հայկական տեղանունների, քանի որ այդ տեղանունների զգալի հատուածը դեռեւս բնակչութիւնը կոչում է հայկական անուններով: Բաւականին տհաճ իրավիճակ կը ստեղծուի, եթէ թուրքականացուած հայկական տեղանունը փորձեն անուանափոխել նոր յօրինուած քրտական անունով: Նման իրավիճակից իրենց ապահովագրելու համար քրտական կուսակցութիւնը ստիպուած է ընդունել նաեւ հայկական տեղանունները եւ մաքրել դրանք թուրքականացուած անուններից, որն առաւել անընդունելի է քիւրտ բնակչութեան համար:

Բացի այդ, քիւրտ գործիչները, շեշտելով, որ տեղանունները վերանուանուել են հայկական անուններով, միջազգային հանրութեան մօտ իրենց հեղինակութիւնն են բարձրացնում` ակնկալելով նաեւ հայկական սփիւռքի աջակցութիւնը:

Այսինքն Թուրքիայի քրտաբնակ շրջաններում թուրքականացուած տեղանունները նախկին հայկական անուններով վերանուանելն ուղղակի բխում է քրտական կուսակցութեան շահերից»,-ամփոփեց Իսպիրեանը:

Նախորդը

Վանում 704 Տեղանուն Վերանուանուել Է Հայկական Եւ Քրտական Անուններով

Յաջորդը

«Թուրքիան Շարունակում Է Հայաստանի Մեկուսացման Միտուած Քաղաքականութիւնը»

RelatedPosts

Արցախի Մասին Հայ Դատի Յանձնախումբի Պատրաստած Թղթածրարը Յանձնուեցաւ Քանատայի Պաշտպանութեան Նախարար Հարժիթ Սաճճանի
Հայ Դատ

Արցախի Մասին Հայ Դատի Յանձնախումբի Պատրաստած Թղթածրարը Յանձնուեցաւ Քանատայի Պաշտպանութեան Նախարար Հարժիթ Սաճճանի

Մարտ 12, 2020
Կլոր Սեղան Ֆրանսայի Ազգային Ժողովին Մէջ.   «Հայութիւնը Ներկայ Աշխարհաքաղաքական Եւ Ներազգային Մարտահրաւէրներու Դէմ Յանդիման»
Հայ Դատ

Կլոր Սեղան Ֆրանսայի Ազգային Ժողովին Մէջ. «Հայութիւնը Ներկայ Աշխարհաքաղաքական Եւ Ներազգային Մարտահրաւէրներու Դէմ Յանդիման»

Յունուար 23, 2017
Նիքոլա Սարքոզի Հանդիպում Ունեցաւ Փարիզի Եւ Լիոնի Շրջանի Հայութեան Հետ
Հայ Դատ

Նիքոլա Սարքոզի Հանդիպում Ունեցաւ Փարիզի Եւ Լիոնի Շրջանի Հայութեան Հետ

Նոյեմբեր 19, 2016

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In