«ՆԻՈՒԶ»
Վանի քաղաքապետարանի որոշմամբ Վան նահանգի 704 տեղանուն վերանուանուել է նախկին անուններով:
Պոլսոյ հայկական «Ակօս» պարբերականի փոխանցմամբ, Վանի քաղաքապետարանը պահանջել էր աշխատանքներ իրականացնել եւ ներկայացնել գիւղերի եւ թաղամասերի նախկին անունների ցանկը: Աշխատանքների արդիւնքում Վանի քաղաքապետարան է ներկայացուել 704 տեղանուն:
Վանի քաղաքապետարանի աւագանին ձայների մեծամասնութեամբ որոշում է ընդունել Վան նահանգի 704 տեղանուն վերանուանել նախկին` հայկական եւ քրտական անուններով:
նշւում է, որ Վանի Պաշքալէի շրջանում վերանուանուել է 81, Չալտըրանում` 86, Շատախում` 34, Արտամետում` 18, Արճէշում` 105, Գեւաշում` 37, Գիւրփընարում` 174, Իփեքեոլուում` 50. Մուրատիէում` 41, Օզալփում` 53 եւ Սարայում 25 գիւղ կամ թաղամաս: