Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ի՞նչ Է Շահում Ու Կորցնում Հայաստանը Ուքրանական Ճգնաժամից

March 18, 2014
| Հայ Դատ, Միջազգային
0
Share on FacebookShare on Twitter

ԳԷՈՐԳ ԱՂԱՊԱՊԵԱՆ

ukraine-pro-eu-protԽրիմի Ինքնավար Հանրապետութիւնում մարտ 30-ին կայանալիք հանրաքուէն` ուղղուած ինքնավարութեան աւելի բարձր կարգավիճակ ձեռք բերելուն, որն անցկացուելու է ռուսական զինուժի վերահսկողութեան ներքոյ, առաջին հայեացքից, կարծես, բխում է Հայաստանի շահերից: Նախ` Ռուսաստանը Ուքրանիայից Խրիմի ամբողջական կամ մասնակի անջատումը, ինչպէս նաեւ Ուքրանիայի տարածք զօրք մտցնելու սպառնալիքը ներկայացնում է որպէս ազգային պաշարների ֆիզիքական անվտանգութեան ապահովման երաշխիք, ինչը համապատասխանում է Արցախի հակամարտութիւնում Հայաստանի ունեցած դերակատարութեանը: Եւ երկրորդ` Ռուսաստանը հիմա գործում է Խրիմի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի պաշտպանութեան դաշտում: Դա Հայաստանի համար կարող էր հիմք ստեղծել Արցախի ժողովրդի` ինքնորոշման իրաւունքն իրացնելու նկատմամբ Ռուսաստանից առնուազն հաւատարիմ վերաբերմունք ակնկալել:

Սակայն տուեալ դէպքում խնդիրը որեւէ առնչութիւն չունի միջազգային իրաւունքի սկզբունքների հետ: Ռուսաստանը սպառնում է զօրք մտցնել Ուքրանիա, որովհետեւ վտանգուած է համարում իր գերքաղաքական ազգային շահերը: Դա է պատճառը, որ Մոսկուան ոչ մի կերպ չի ուզում հասկանալ օրինաւոր ընտրուած նախագահից հրաժարուելու` Ուքրանիայի ժողովրդի ցանկութիւնը եւ Մայտան դուրս եկած հսկայական զանգուածներին շարունակում է համարել մոլորեալներ, ֆաշականներ եւ պարզապէս լուսանցքայիններ: Իրողութիւնները մեկնելով այս նեղ, կայսերապետական տեսանկիւնից` Մոսկուան հէնց այդ պատճառով չի ուզում Մայտանում իրաւացիութեան հատիկ եւ ժողովրդի կամքի դրսեւորում տեսնել: Խրիմը, ըստ այդմ, նրա ձեռքին զուտ միջոց է` Ուքրանիային եւ միջազգային հանրութեանն իր հետ հաշուի նստել պարտադրելու համար:

… Իսկ այդ շահերը տարբեր տարածաշրջաններում կարող են տարբեր լինել: Յատկապէս Ուքրանիան կորցնելու գերիրական հեռանկարից ելնելով` Ռուսաստանի համար Հարաւային Կովկասը վերջնականապէս իւրացնելը կարող է, ինչ-որ պահից սկսած, դառնալ մտասեւեռում` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Նախ` դա կարող է յանգեցնել Հարաւային Կովկասի երկրների անկախութիւնն ու ինքնիշխանութիւնն է՛լ աւելի սահմանափակելու ձգտումներին, որի թիրախում, բնականաբար, առաջինը Հայաստանն է: Երկրորդ` արեւմտեան ճակատում ունեցած ռազմավարական կորուստները Ռուսաստանը կարող է փոխհատուցել հարաւային ճակատում նոր ձեռքբերումներով, որի տրամաբանութեամբ կարող է խաղարկուել արցախեան խաղաթուղթը: Բաւական կը լինի ընդամէնը սահմանային` համեմատաբար աւելի լուրջ բախում հայկական եւ ազերի զինուած ուժերի միջեւ, եւ դա կարող է առիթ դառնալ Մոսկուայի համար` հակամարտութեան գօտի «խաղաղարարներ» մտցնել` հիմք ընդունելով Անկախ հասարակապետութիւնների եւ Հայաստանի հետ երկկողմ ռազմավարական համագործակցութեան շրջանակում ստանձնած պարտաւորութիւնները:   Ուքրանական ճգնաժամի խորացմանը զուգահեռ տեղեկատուութիւն տարածուեց այն մասին, որ Ազրպէյճանը զօրք ու զինամթերք է կուտակում Հայաստանի եւ Արցախի հետ սահմանների ողջ երկայնքով: Դժուար է ասել` ի՞նչ նպատակ է դրանով հետապնդում Պաքուն, բայց եթէ նա պատրաստւում է օգտուել Ռուսաստանի` Ուքրանիայում թաղուած լինելու իրավիճակից, ապա պէտք է նկատի ունենայ, որ ցանկացած արկածախնդրութեան դէպքում կարող է առհասարակ կորցնել նոյնիսկ Արցախին յարակից այն շրջանները, որոնց վերադարձման խնդիրը քննարկւում է բանակցութիւններում: Մեծ հաշուով, հայկական կողմի համար դա կը նշանակի Արցախի կարգավիճակի` միջազգայնօրէն ճանաչման բոլոր հնարաւորութիւններից զրկում: Բայց սա, կարծես, այն է, ինչ հայաստանեան իշխանութիւնների լուռ համաձայնութեամբ իր նամակում Փութինին խորհուրդ էր տալիս Զօրի Բալայեանը:

Ուքրանական ճգնաժամի խորացումը Հայաստանի համար յղի է վտանգաւոր հետեւանքներով: Միջազգային հանրութիւնը, աւելի ճիշդ` Միացեալ Նահանգները եւ Եւրոմիութիւնն առայժմ ընդամէնը քաղաքական, դիւանագիտական ճնշումներ են գործադրում Մոսկուայի վրայ` Ուքրանիա զօրք չմտցնելու համար: Նրանք հրաժարւում են մասնակցել «Մեծ ութնեակ»-ի` Սոչիում նախատեսուած գագաթաժողովին, Միացեալ Նահանգները սպառնում են մեկուսացման ենթարկել Ռուսաստանին եւ այլն: Սակայն արդէն պարզ է, որ եթէ կողմերը չկարողանան իրավիճակը յաղթահարելուն ուղղուած քայլեր ձեռնարկել, զարգացումները կարող են սահուն կերպով տեղափոխուել զինուած բախումների հարթութիւն`  կապուած Խրիմի ինքնորոշման հանրաքուէն կանխելու` Ուքրանիայի ներկայիս իշխանութիւնների եւ յատկապէս գործնականում անվերահսկելի դարձած ուքրանական ազգայնական խմբաւորումների ձգտումների հետ: Անգամ մի փոքրիկ սադրանքը բաւարար կը լինի, որպէսզի Փութինը որոշի օգտուել խորհրդարանի կողմից իրեն տրուած` Ուքրանիա զօրք մտցնելու իրաւունքից: Եւ չի կարելի բացառել, որ դա կը յանգեցնի նաեւ Արեւմուտքի ու յատկապէս` ՕԹԱՆ-ի ռազմական միջամտութեան: Յայտնի է, որ Հիւսիսատլանտեան դաշինքն արդէն յայտարարել է, թէ աջակցում է Ուքրանիայի տարածքային ամբողջականութեան պահպանմանը: Հայաստանը Անկախ հասարակապետութիւններու անդամ է: Եթէ զարգացումներն ընթանան նկարագրուած` այս վատթարագոյն բեմագրութեամբ, ապա չի կարելի բացառել, որ Մոսկուան յայտարարի, թէ իր անվտանգութեանն ուղղուած խնդիր է տեսնում եւ անհրաժեշտ է միջամտութիւնը: Թէ ի՞նչ է սա նշանակում, թերեւս կարիք չկայ մեկնաբանելու:

 

 

 

 

Նախորդը

Ինչո՞ւ Բանտարկուած Է Սեւան Նշանեանը

Յաջորդը

Խմբագրական «Հայրենիք»-ի. Ուքրանական Գորդեան Հանգոյց

RelatedPosts

Գետ-Գիտութեան. Ինչպէ՞ս 1982 Թուականի Թայլենոլի Սպանութիւնները Փոխեցին Դեղերու Օգտագործման Ձեւը
Միջազգային

Գետ-Գիտութեան. Ինչպէ՞ս 1982 Թուականի Թայլենոլի Սպանութիւնները Փոխեցին Դեղերու Օգտագործման Ձեւը

December 19, 2023
Գետ-Գիտութեան. Zipline International. Տրոններով Արեան Առաքման Ծառայութիւն
Միջազգային

Գետ-Գիտութեան. Zipline International. Տրոններով Արեան Առաքման Ծառայութիւն

December 15, 2023
Գետ-Գիտութեան. Քարիւղը (Մաս Գ.) Քարիւղը Հանածոյ Վառելանիւթ Է Եւ Ուժանիւթի Ոչ Վերականգնուող Աղբիւր
Միջազգային

Գետ-Գիտութեան. Քարիւղը (Մաս Գ.) Քարիւղը Հանածոյ Վառելանիւթ Է Եւ Ուժանիւթի Ոչ Վերականգնուող Աղբիւր

November 28, 2023
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.