Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մարդու Իրաւունքներու Պաշտպան. «Ազրպէյճանական Զինուած Ուժերը Հրահրած Են Հրաձգութիւն»

July 26, 2021
| Newsletter, Գլխաւոր լուրեր, Հայկական
0
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի Հանրապետութեան մարդու իրաւունքներու պաշտպանը շաբաթ, 24 յուլիսին ահազանգ ստացած է, որ ազրպէյճանական զինուած ուժերը, 23 յուլիսին անմիջապէս Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գիւղի սարատեղի կոչուող բնակավայրին մօտ հրահրած են հրաձգութիւն: Այս մասին գրառում կատարած է Հայաստանի Հանրապետութեան մարդու իրաւունքներու պաշտպան Արման Թաթոյեան:

Գրառումին մէջ նշուած է.

«Մասնաւորապէս, 23 յուլիսին` ժամը մօտ 20:00-ից մինչեւ 00:30-ը ընկած հատուածում ազրպէյճանական զինուած ուժերը տարբեր տրամաչափի զէնքերից բուռն կրակել են հայկական զինուած ուժերի դիրքերի վրայ, ինչպէս նաեւ կրակել են սարատեղի կոչուող բնակավայրի ուղղութեամբ:

Սարատեղին այն վայրն է, որտեղ եղանակային` գարնան, ամրան եւ աշնան ամիսներին բնակւում են մի քանի տասնեակ քաղաքացիական բնակիչներ եւ արօտավայրում արածեցնում իրենց եղջերաւոր կենդանիներին:

Բնակիչների տեղեկացմամբ` կրակոցներով ազրպէյճանական զինուած ուժերը լրջագոյն վտանգ են ստեղծել իրենց կեանքի եւ ֆիզիքական անվտանգութեան համար, խաթարել են ողջ բնակավայրի հանգիստը: Ստիպուած են եղել ողջ գիշեր պատսպարուել:

Կրակոցների պատճառով են միայն յաջորդ օրն առաւօտեան` յուլիսի 24-ին, ժամը 7:00-ի սահմաններում իրենց կովերից մէկին յայտնաբերել ազրպէյճանական կրակոցներից սատկած վիճակում:

Նշուածից բացի, ահազանգեր են ստացուել այն մասին, որ ազրպէյճանական զինուած ուժերը կրակել են նաեւ այսօր` 24 յուլիսին, առաւօտեան ժամը` 11:30-ից մինչեւ 12:00-ի սահմաններում:

Վերին Շորժա գիւղի սարատեղի բնակավայրի տները 2021թ. մայիսի 12-ից յայտնուել են ազրպէյճանական զինուած ուժերի ուղիղ թիրախում այն պահից, երբ նրանք անօրինական ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք:

Աւելի՛ն, նրանք տեղակայուած են քաղաքացիական տներից մօտ 150մ հեռաւորութեամբ:

Ազրպէյճանական զինուած ուժերի արարքները յանցաւոր են: Դա հիմնաւորւում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Կութ, Սոթք, Ազատ եւ Վերին Շորժա գիւղերի անմիջական հարեւանութեամբ ազրպէյճանական զինուած ուժերի վերջին օրերին սանձազերծած կրակոցների խորապատկերին եւ նաեւ ապացուցւում է այն փաստով, որ այդ հատուածում ազրպէյճանական պարբերական դարձած կրակոցներից վերջին ժամանակներս զոհուել կամ վիրաւորուել են Հայաստանի զինուած ուժերի զինծառայողներ:

Փաստերն ակնյայտ ապացուցում են, որ Հայաստանի սահմանային, մասնաւորապէս` Գեղարքունիքի, Սիւնիքի եւ վերջին օրերին նաեւ Արարատի (օրինակ` Երասխ գիւղ) մարզերի բոլոր այն հատուածներում, որտեղ քաղաքացիական բնակավայրերի հարեւանութեամբ ներկայ են ազրպէյճանական զինուած ծառայողներ, նրանց պահուածքը նոյնն է` կրակոցներ, կենդանիների գողութիւններ, խոտքաղի ու բերքահաւաքի խոչընդոտներ, սպառնալիքներ եւ այլն:

Այլ կերպ ասած, 2021 թուականի յուլիսի 23-ի եւ 24-ի կրակոցները եւս մէկ անգամ ապացուցում են, որ ազրպէյճանական զինուած ուժերի ինքնին ներկայութիւնը Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի հարեւանութեամբ, Սիւնիքի համայնքների միջեւ ճանապարհներին առաջնահերթ Հայաստանի բնակիչների կեանքի իրաւունքի խախտում է:

Նրանց արարքները խախտում են Հայաստանի բնակիչների սեփականութեան, ազատ տեղաշարժի, անասնապահութեամբ զբաղուելու եւ ընտանիքի եկամուտը վաստակելու եւ միւս կենսական իրաւունքները: Դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու բնականոն կեանքը:

Ընդ որում, յուլիսի 23-ի ազրպէյճանական կրակոցների փաստը Գեղարքունիքի մարզում պաշտօնապէս հաստատել է նաեւ Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնը»:

 

Նախորդը

Մինչ Տագնապները Ամէն Իմաստով Կը Յամենան, Նոր Վարչապետի Նշանակման Պարտադիր Խորհրդակցութիւնները Կը Կատարուին Այսօր

Յաջորդը

Հայ Դատի Կեդրոնական Խորհուրդն Ու Քանատայի Հայ Դատի Յանձնախումբը Հանդիպեցան Դեսպանորդ Սթեֆան Տիոնի Հետ

RelatedPosts

Կառավարութեան Գործունէութեան  Ընդհանուր Քննարկման Խորհրդարանական Նիստը  Այսօր Եւս Կը Շարունակուի
Գլխաւոր լուրեր

Կառավարութեան Գործունէութեան Ընդհանուր Քննարկման Խորհրդարանական Նիստը Այսօր Եւս Կը Շարունակուի

September 16, 2026
Բագրատունի Այցելեց Լիբանանի Մէջ  Ճափոնի Դեսպանին
Գլխաւոր լուրեր

Բագրատունի Այցելեց Լիբանանի Մէջ Ճափոնի Դեսպանին

September 16, 2026
Նախագահ Աուն. «Միջազգային Ընտանիքը  Հրաւիրուած Է Միջամտելու` Արգիլելու  Համար Իսրայէլի Բռնարարքները»
Գլխաւոր լուրեր

Ընդհանուր Դատախազութիւնը Պէյրութի Նաւահանգիստի Պայթումին Հարցով Պահանջեց Ամբաստանել Նախկին Նախագահ Միշէլ Աունը

September 16, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.