Դուք Էք Որոշում
ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ Գնում ենք ԱԺ արտահերթ ընտրութիւնների: Այս ընտրութիւններով է ձեւաւորուելու ՀՀ առաջիկայ 5 տարիների իշխանութիւնը, որ պատասխանատուութիւն է կրելու երկրի արտաքին քաղաքականութեան, տնտեսական առաջընթացի, մարդկանց ընկերային խնդիրների լուծման, սերունդների համերաշխութեան ամրապնդման, ժողովրդավարութեան խորացման, օրէնքների գերակայութեան եւ, ի հարկէ, պետութեան եւ ժողովրդի անվտանգութեան համար: Ո՞րն է այսօր ձեր պատկերացմամբ այն ուժը, որ կը կարողանայ միայնակ լուծել բոլոր հարցերը: Հայաստանում կա՞յ...



















