Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ասք` 800 Հազար Անբանի, 350 Հազար Ճռռացողի Եւ Վարչապետի Տուայտանքների Մասին

Նոյեմբեր 15, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter
Կամ` Հակայեղափոխութեան
Նոր Առաջնորդը

ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑԵԱՆ

Եթէ մարդ չգիտենայ, թէ գործազրկութեան համար ինչքան նպաստ է ստանում մէկ ընտանիքը, Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան նկատմամբ կը լցուի անհուն երախտագիտութեամբ. ուրիշ այդ ո՞ր պետութիւնն է բնակչութեան գրեթէ 30 տոկոսին (ըստ վարչապետ Փաշինեանի` 800 հազար մարդ) վճարում գործազրկութեան նպաստ: Գործազրկութեան կամ, աւելի ճիշդ, աշխատել չցանկանալու պատճառն էլ շատ պարզ է` դարձեալ ըստ վարչապետի. «Ինչո՞ւ Հայաստանում շատերը չեն ուզում աշխատել. որովհետեւ, աղքատութեան նպաստ են ստանում: Մտածում են` եթէ աշխատեն, նպաստից կը զրկուեն: Իրանց կովերին մորթում են, որ աղքատութեան նպաստ ստանան, հեռուստացոյց չեն առնում, որ աղքատութեան նպաստ ստանան: 350 հազար մարդ ճռռում է, որ պահի 800 հազար մարդու»:

Պարոն Փաշինեանը մինչեւ իշխանութեան գալը ժողովրդի աղքատութեան ու գործազրկութեան համար մեղադրում էր իշխանութիւններին, որոնք թալանչիներ էին, կաշառակերնէր, փտածներ, ժողովրդին կեղեքողներ, ովքեր նոյնիսկ մատը մատին չէին տալիս գործատեղեր ստեղծելու համար, եղածներն էլ ագահ իշխանաւորների պատճառով փակւում էին եւ այլն, եւ այլն:

Ճիշդն ասած, ես, Ն. Փաշինեանի եւ նրա համախոհների քաղաքական հայեացքները չկիսելով հանդերձ, ընկերային-տնտեսական կեանքի վերաբերեալ այս գնահատականների հետ հիմնականում համաձայն էի: Սակայն պարզւում է, որ պարոն Փաշինեանն այսօր` իշխանութեան գալուց եօթ ամիս անց, այլ կարծիք ունի. այսինքն  իր վատ ապրուստի համար ժողովուրդն ինքն է մեղաւոր, այլ ոչ թէ` կառավարութիւնը, իր ղեկավարած կառավարութիւնը: Աւելի՛ն. այդ մարդիկ այնքան խելք չունեն, որ մի 18-25 հազար դրամի համար կովերն են մորթում, հեռուստացոյց չեն առնում, իրենց ու զաւակներին գիտակցաբար զրկում են, միայն թէ չզրկուեն այդ ողորմելի նպաստից:

Բայց մի՞թէ սա է Հայաստանի հպարտ քաղաքացին` ծոյլ, խաբեբայ, պորտաբոյծ, իր երեխաների նկատմամբ անհոգի ու դաժան, հայրենիքի ճակատագրի հանդէպ անտարբեր… Մինչ այս մեզանում (նաեւ` մեզ քիչ թէ շատ ճանաչող այլ ժողովուրդների մօտ) դարերով իշխում էր այն համոզմունքը, թէ հայ ժողովուրդը աշխատասէր է, քարից հաց է քամում եւ այլն: Միլիոնաւոր հայ մարդիկ, որ ակամայ ապրում են այլ երկրներում, նոյնպէս այս համոզմունքն են ունեցել եւ ունեն` ի տարբերութիւն ՀՀ վարչապետի, ով աշխատասիրութիւն տեսնում է միայն «ճռռացող» փոքրամասնութեան մէջ:

Ի՞նչ պատահեց, ինչո՞ւ է ազգընտիր վարչապետն իրեն իշխանութեան բերողներին նման որակաւորումներ տալիս:

Կարծում եմ` պատահեց հետեւեալը. նա հասկացաւ, որ իր քաղաքական խմբակով ու կառավարութեամբ չի կարողանալու երկրի ընկերային-տնտեսական կեանքում բեկում մտցնել, իր յայտարարած 800 թէ 1000 տոլարանոց աշխատավարձի հեռանկարն անգամ գնալով խամրում է, նոյնիսկ աշխատավարձերն ու թոշակները չեն բարձրանալու, ընտանիքի կեանքում զգալի լինեն (աւելի՛ն. անհաւանական չէ, որ անգամ պակասեն) եւ, ամենակարեւորը, ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ ՍՏԵՂԾԵԼ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ:

Նախօրօք գիտէ՞ր այս մասին` չեմ կարող ասել, բայց հասկանում եմ, թէ ինչո՛ւ է հիմա խօսում: Մինչեւ խորհրդարանական ընտրութիւնների օրուայ յստակեցումը երկրի տնտեսութեան մէջ ներդրումների բացակայութիւնը բացատրւում էր այն հանգամանքով, որ ներդրողները (օտարերկրեայ թէ հայաստանցի) անորոշութեան մէջ են, քանզի իշխանափոխութիւնն ամբողջական չէ, քանի դեռ նոր Ազգային ժողով չի ընտրուել եւ այլն: Այս ընդհանուր պարունակում ուշագրաւ է, որ վարչապետը նոյնիսկ յայտարարեց, թէ… իշխանափոխութիւն չի կատարուել:

Այժմ ակնյայտ է, որ այդ նոր ԱԺ-ն կ՛ընտրուի, բայց, ցաւօք, ներդրումներ դարձեալ չեն լինի, գործատեղեր չեն ստեղծուի, իսկ ո՞վ է մեղաւորը: Պարզ է, որ իշխանութիւնները չեն, նրանք ուղղակի չեն կարող լինել, իսկ, ա՛յ, ծոյլ ու անբան ժողովուրդը կարող է լինել…

Իսկ ի՞նչ կարող է հետեւել այս ամէնին:

Երկրում նկատելի է տնտեսական նահանջը, ապրիլին սկիզբ առած ոգեւորութիւնը գնալով տեղի է տալիս, նոր իշխանաւորներն իրենց դրսեւորում են, մեղմ ասած, որպէս անյուսալի վարչարարներ, այդ իսկ պատճառով առնէտավազքով հանրապետականից վարչապետի շրջապատում յայտնուածներն արդէն համարւում են արհեստավարժներ, որոնք էլ շուտով նորից կը գրաւեն ամբողջ իշխանութիւնը:

Մի խօսքով, կատարւում է հակայեղափոխութիւն, որի առաջնորդը նոյն ինքը` արդէն պատմութիւն դարձած յեղափոխութեան առաջնորդ Նիկոլ Փաշինեանն է:

Իսկ մարդկանց մի զգալի զանգուած, մեծն Թումանեանի խօսքով` «Դաւին անտեղեակ, ցաւին անտարբեր», դեռ յոյսեր է փայփայում…

 

 

 

Նախորդը

Դեկտեմբերեան Ընտրութիւններն Ու Մեծ Սխալը

Յաջորդը

«Յեղափոխականութեան Էջը Պէտք Է Փակել Եւ Գնալ Երկրի Զարգացման» Արթուր Խաչատրեան

RelatedPosts

Հայրենիքի  Հաւատքը  Պահապան   Մեր Ինքնութեան
Անդրադարձ

Փաշինեանի «Իրական Հայաստան» Գաղափարախօսութիւնը- Ի՛նչ Է Եւ Ի՛նչ Չէ

Յուլիս 12, 2025
Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին   Յառաջաբանի Փոխարէն
Անդրադարձ

Սեդային Տան Երդիքին Տակ

Յուլիս 12, 2025
Բացարձակապէս Մերժելի Է Փաշինեանի Կողմէ Արցախի Յանձնումը Ազրպէյճանին
Անդրադարձ

Փաշինեան Հատեց Բոլոր Կարմիր Գիծերը. Անոր Օրերը Հաշուըւած Են

Յուլիս 12, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?