Հայկական Պետականութեան Ընտրութիւնը. Անվերջ Զիջումնե՞ր Յանուն Գոյատեւման, Թէ՞ Ռազմավարական Վերականգնում
ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ Շուշին հայ ազգային-քաղաքական գիտակցութեան մէջ պատմականօրէն եղել է ոչ միայն ռազմավարական հանգոյց, այլեւ` ազգային կամքի եւ արժանապատուութեան ինքնահաստատման առանցքային խորհրդանիշ: 1992 թուականի մայիսի 9-ին բերդաքաղաքի ազատագրումը հայ ժողովրդի համար շրջադարձային նշանակութիւն ունեցաւ ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքական-հոգեբանական իմաստով: Այն դարձաւ վերանկախացած հայկական պետականութեան ինքնընկալման ձեւաւորման կարեւոր փուլերից մէկը, որի հիմքում դրուեց սեփական ուժով պատմական ընթացքի վրայ ազդեցութեան եւ...



















