Ինչո՞ւ Վանը Չի Գրաւում Զբօսաշրջիկներին
ԱԼԻՆ ՕԶԻՆԵԱՆ Վանի Աղթամար կղզում արդէն չորրորդ անգամ տեղի ունեցած Ս. Խաչի արարողութիւնը, որին այս անգամ մասնակցեց մօտ ութ հարիւր մարդ, տեղացիների համար չդարձաւ սպասուած բացառիկ եկամտաբեր օրը: Տեղաբնակներն առաջին տարիներին շատ մեծ սպասումներ ունէին զբօսաշրջութեան այդքան էլ խոշոր հնարաւորութիւններ չունեցող Վան քաղաքի հայկական եկեղեցիների վերանորոգումից: Յատկապէս քրտերը չէին թաքցնում իրենց տնտեսական ծրագրերն` ասելով. «Հո եւրոպացին չի գալու մեր չոլերը...
