Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Փակուղային Իրավիճակից Դուրս Գալու Միակ Ելքը ԼՂՀ-ի Միջազգային Ճանաչումն Է

September 20, 2013
| Հայ Դատ, Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆԵԱՆ

Ռուսիոյ խորհրդարանի հանրային պալատի անդամ Տ. Տուորնիքովը պատրաստ է կռուել Արցախի համար

Ռուսաստանի Դաշնութեան հանրային պալատի անդամ, հասարակական գործիչ եւ իրաւաբան-միջազգայնագէտ Տենիս Տուորնիքովի անունը քաջածանօթ է արցախցիներին ու մեր ընթերցողներին:

Նա յայտնի է ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան հարցում իր անաչառ դիրքորոշմամբ եւ Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչումը համարում է անյետաձգելի գործընթաց:

Օգոստոսի վերջերին նա  ստեփանակերտում էր` ռուսաստանեան մի խումբ լրագրողների եւ հասարակական գործիչների հետ միասին:

Ներկայացնում ենք նրա հետ մեր հարցազրոյցը:

 

ՀԱՐՑՈՒՄ.- Պարոն Տուորնիքով, ի՞նչն է ձեզ դուր գալիս Արցախում, եւ ի՞նչն էք համարում խնդրայարոյց: 

ՊԱՏԱՍԽԱՆ.- Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան վարչապետ Արա Յարութիւնեանի հետ ունեցած հանդիպման ժամանակ ես նախագիծ եմ առաջարկել. Ռուսաստանի քաղաքապետներին հրաւիրել Ղարաբաղ, որպէսզի նրանք այստեղ սովորեն, թէ ինչպէս կարելի է սահմանափակ ֆինանսաւորման պայմաններում քաղաքը պահել իտէալապէս մաքուր վիճակում: Ստեփանակերտը եւրոպական քաղաք է` իր մաքրութեամբ, բնակիչների վերաբերմունքով, որը համապատասխանում է քաղաքային ենթակառուցուածքի բարձր չափանիշներին: Այս տարի ես քաղաքն աւելի լաւ վիճակում տեսայ, ինչն ինձ աւելի է ուրախացնում:

Խօսել Արցախի խնդիրների մասին` կը նշանակի մեղք գործել, քանզի դրանք առաւել քան ակնառու են: Սահմանափակ պիւտճէ, ընկերային ոլորտի անբաւարար հնարաւորութիւններ, տնտեսական շրջափակում: Տեսնում եմ, որ երկրի նախագահը, կառավարութիւնն անում են ամէն ինչ` պատերազմի վեթերանի, թոշակառուի կեանքը փոքր-ինչ թեթեւացնելու համար: Այնպէս որ, բացթողումների մասին կարելի է խօսել միայն ստեղծուած ընկերային-տնտեսական ծանր կացութեան համապատկերին: Այն ամէնը, ինչ դուք անում էք, ձեզ համար է եւ ոչ թէ` դրսից եկածներին ցուցադրելու:

Հ.- Ղարաբաղեան կարգաւորման ներկայ փուլն ընդունուած է համարել փակուղային: Դուք տեսնու՞մ էք նման իրավիճակից դուրս գալու ուղիներ:

Պ.- Ելքը մէկն է` ճանաչում` որպէս միջազգային իրաւունքի ինքնուրոյն եւ լիիրաւ ենթակայ: Ես իրաւաբան-միջազգայնագէտ եմ, միջազգային իրաւունքի գիտութիւնների թեկնածու, եւ ինձ զայրացնում են Ղարաբաղի ճանաչման անհնարինութեան մասին խօսակցութիւնները: Իսկ նման խօսակցութիւններ ես լսում եմ ոչ միայն Մոսկուայում, այլեւ` Երեւանում: Ովքեր գտնում են, որ նման որոշումը կարող է վաղաժամ լինել,  նրանց ասում եմ` ո՜չ, տղաներ, Ղարաբաղը պէտք է ճանաչուի որպէս անկախ հանրապետութիւն: Թող լինի մէկ ժողովուրդ` երկու պետութիւն: Ոչ ոքի չի խանգարում, մանաւանդ որ արցախցիների պատմութիւնն ու ազգային հպարտութիւնը բոլորին է յայտնի: Կրկնում եմ, ղարաբաղեան խնդրի լուծման միակ ուղին նրա միջազգային ճանաչումն է. քարտէսի վրայ Ղարաբաղը պէտք է ունենայ իր գոյնը:

Հ.- Հայ քաղաքագէտներից մէկը յայտարարել է, որ միջնորդները զբաղւում են ոչ թէ հակամարտութեան կարգաւորմամբ, այլ` կառավարմամբ: 

Պ.- Այո՛, քաոսի արեւմտեան տեսութիւնն իր ամբողջ շքեղութեամբ դրսեւորւում է: Օրինակներ բերեմ. Աֆղանստանը մի հիանալի պետութիւն էր` մեծ ներուժով, մշակոյթով: Կործանեցին այդ երկիրը: Նոյն բախտին արժանացաւ Իրաքը, որի մայրաքաղաք Պաղտատը համարւում էր մերձաւորարեւելեան Փարիզ: Նոյնը պէտք է ասել Լիպիոյ մասին: Յաջորդը Սուրիան է, որն, ինչպէս գիտէք, ունի բաւականին լուրջ հայկական համայնք: Այո, նրանք ուզում են կառավարել հակամարտութիւնը, քաոսը: Կարծում եմ` նման պայմաններում Արցախը լքելը Ռուսաստանի ամենամեծ յիմարութիւնը կը լինի: Արցախը, որքան էլ տարօրինակ հնչի, այն միջուկն է, որի կործանումը կը հասցնի նաեւ Ռուսաստանի կործանմանը:

Ես ներքին զգացողութեամբ զգում եմ, որ առաջիկայ տասը տարիներին կը լինեն պատերազմներ: Երկիւղ ունեմ, որ Ռուսաստանում էլ կարող է լինել, իսկ Ղարաբաղը կը դառնայ կայունութեան կղզի: Ինձ թւում է` Ղարաբաղը մօտակայ  50 տարիներին կը լինի ձեռք չտուած այն տեղը, որտեղ կեանքի կը կոչուեն Աստուածաշունչն ու Քրիստոսի խօսքը:

Հ.- Ձեր յօդուածներից մէկում, վերլուծելով աշխարհաքաղաքականութիւնը, գրել էիք, որ այն` որպէս կիրառական առարկայ, մշտապէս եղել է գործնական եւ շնական: Այդ պարունակում արծարծել էիք «պայմանական» ռազմական հակամարտութեան տարբերակը: Մեր պարագայում կանխատեսու՞մ էք նման բեմագրութիւն: 

Պ.- Ես այդ մասին բարձրաձայնել եմ նրա համար, որ նման բան տեղի չունենայ: Պատկերաւոր ասեմ. ինչ-որ մէկը փորձում է մտնել մէկ ուրիշի գրպանը` գողանալու դրամապանակը: Հարկ է լինում կանգնեցնել նրան, որպէսզի գողութիւնը տեղի չունենայ: Նոյն իրավիճակն է, ուստի եւ` գտնում եմ, որ պէտք է բարձրաձայնել: Ուզում եմ, որ իմ այդ գրածը մնայ երեւակայութիւն, թող ինձ մեղադրեն դրա համար, միայն թէ ոչ մէկը չզոհուի` ո՜չ ազրպէյճանական եւ ո՜չ էլ հայկական կողմից:

Հ.- Իսկ առհասարակ, հնարաւո՞ր էք համարում ռազմական գործողութիւնների վերսկսումը:

Պ.- Կարծում եմ` դրան չեն գնայ: Իսկ եթէ, այնուամենայնիւ, սկսուեն ռազմական գործողութիւնները, մենք ազրպէյճանցիներին կը քշենք մինչեւ Կասպից ծով: Ասում եմ` մենք, որովհետեւ ինքս կը գամ այստեղ եւ կը կռուեմ Ղարաբաղի համար: Համոզուած եմ, որ ռազմական բախումից յետոյ Ղարաբաղի սահմանները կը հասնեն մինչեւ Կասպից ծով:

Հ.- Որպէս իրաւաբան-միջազգայնագէտ` ինչպէ՞ս էք մեկնաբանում այն իրողութիւնը,  որ միջազգային իրաւունքը ստորադասւում է համաշխարհային քաղաքականութեանը:

Պ.- Ցաւօք, այդպէս է: Կրկնում եմ, բոլոր առումներով Լեռնային Ղարաբաղն արժանի է ճանաչման, եւ միջազգային իրաւունքի սկզբունքներով պէտք է դա ընդունուի: Տարածքային ամբողջականութեան սկզբունքն այստեղ երկրորդական դեր է խաղում. Ի դէպ, գաղութատիրութիւնը թօթափած մի շարք երկրների օրէնսդրութիւններում առաւելագոյնս բացայայտուեց ժողովուրդների, պետութիւնների անկախութեան սկզբունքը: Տարածքային ամբողջականութիւնը կարեւորւում է բացառապէս ռազմական գործողութիւնների դէպքում, այսինքն` երբ մի երկիր յարձակւում է մէկ այլ երկրի վրայ:  Պայմանականօրէն ասենք. Սպանիան փորձում է Ֆրանսայի տարածքից մի կտոր կորզել: Այստեղ, անտարակոյս, տարածքային ամբողջականութեան իրաւունքը գերակայող է: Բայց եթէ ժողովուրդը որոշում է իր քաղաքական եւ միջազգային իրաւական կարգավիճակը, ապա այստեղ տարածքային ամբողջականութիւնը կորցնում է իր գերակայ նշանակութիւնը: Ես խօսում եմ միջազգային իրաւունքի տեսութիւնից, իսկ Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան մասին խօսակցութիւններն ընդամէնը քաղաքական հռետորաբանութեան շարքից են:

Ազրպէյճանը պէտք է մնայ իր սահմաններում` Ղարաբաղից դուրս:

Հ.- Կ՛ուզենայի ձեր ուշադրութիւնը հրաւիրել ռուս-ազրպէյճանական ռազմական վերջին գործարքի վրայ. Ռուսիան ժամանակակից զէնք է վաճառում Ազրպէյճանին, որը կարող է օգտագործուել մեր դէմ: Ինչպէ՞ս բացատրել այս ամէնը, եթէ նկատի ունենանք, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է: 

Պ.- Դուք լսե՞լ էք Ռուսիոյ պաշտպանութեան նախկին նախարար Անաթոլի Սերտիւքովի անուան հետ կապուած պատմութիւնը: Նրան պաշտօնից հեռացրել են խայտառակաբար: Մօտ ժամանակներս նա կարող է դառնալ քրէական գործի գործող անձ: Այդ մարդը ծախծխել է պաշտպանութեան նախարարութեան ունեցուածքը: Ռուսաստան-Ազրպէյճան ռազմական գործարքը տեղի է ունեցել նրա օրօք: Դա դաւաճանական գործարք է: Պարզուել է, որ Ա. Սերտիւքովը գող է: Յոյս ունեմ, որ Ռուսիոյ դատարանը նրան կը ճանաչի որպէս գող եւ փտածութեան մէջ խրուած մարդ:

Հ.- Ուզում էք ասել, որ զէնքի վաճառքը կապ չունի՞ Ռուսաստանի ներկայ իշխանութիւնների հետ: 

Պ.- Խօսքը գնում է փտածութեան մակարդակով կատարուած գործարքի մասին: Նման մակարդակի ցանկացած պայմանագիր նախապատրաստւում է մի քանի տարի: Զէնքի վաճառքը հնարաւոր է միայն պայմանագիր կնքելու արդիւնքում, իսկ նման պայմանագիրը զէնքի վաճառքից նուազագոյնը երկու տարի առաջ է կնքւում: Դա Ռուսաստանի Դաշնութեանը եւ նրա ռազմական գերատեսչութեանը վարկաբեկող գործարք է:

Հ.- Իսկ ինչպէ՞ս էք գնահատում Ռուսաստանի պետական քաղաքականութիւնը Ղարաբաղի հարցում: 

Պ.- Ռուսաստանը բաւականին բարդ կառուցուածք է, եւ պիտի ասեմ, որ ռուսական ինքնութիւնն այսօր կարծես կորչում է: Ռուսներն ուզում են այստեղ եկեղեցի կառուցել, ուզում են յաճախակի այցելել Ղարաբաղ եւ այլն: Իսկ այն, ինչ անում է Ռուսաստանը` որպէս պետութիւն, միշտ չէ, որ համապատասխանում է ռուս ժողովրդի ձգտումներին:

Հ.- Ինչպէ՞ս կը բնութագրէիք Ազրպէյճանում տիրող իրավիճակը:

Պ.- Ազրպէյճանի արտաքին ու ներքին քաղաքականութեան մէջ շատ են յիմարութիւնները: Եթէ մի քիչ խելօք լինէին, գուցէ իրադարձութիւններն այլ ընթացք ունենային:

Հ.- Ի՞նչ ցանկութիւններ ունէք այս պահին:

Պ.- Ուզում եմ, որ Արցախում շատ երեխաներ ծնուեն, որ երեխաները չլացեն: Կարծում եմ` պատերազմ չի լինի, հաւատում եմ դրան: Ի վերջոյ, այդ յարձակողապաշտներն էլ ինքնապահպանման բնազդ ունեն. գիտեն, որ պատերազմ սկսելու դէպքում իրենց վերջը գալու է, ուրեմն աւելի լաւ է իրենց բանջարանոցներում լոլիկ աճեցնեն ու վաճառքի հանեն:

Ինքս ուզում եմ յաճախակի լինել Արցախում, գտնում եմ, որ ռուս երիտասարդութիւնը պէտք է աշխուժ շփումների մէջ լինի Արցախի հետ:

«Ազատ Արցախ»

Նախորդը

Ակնարկ. Մշակոյթը Անկման Մէջ Է, Պէտք Է Սթափիլ

Յաջորդը

Հայոց Ցեղասպանութիւնը Օտար Պատմաբանի Գրչի Տակ Ֆիլիփ Վիտըլիէ

RelatedPosts

«Իւրաքանչիւր Նոր Բեմ Իր Փորձառութիւնը Կը Բերէ, Սակայն Հնդկաստանի Եւ Չինաստանի Մէջ Ելոյթ Ունենալը Ինծի Համար Տարբեր Նշանակութիւն Ունէր»,  «Ազդակ»-ին Կ՛ըսէ Շողիկ Թորոսեան
Հարցազրոյց

«Իւրաքանչիւր Նոր Բեմ Իր Փորձառութիւնը Կը Բերէ, Սակայն Հնդկաստանի Եւ Չինաստանի Մէջ Ելոյթ Ունենալը Ինծի Համար Տարբեր Նշանակութիւն Ունէր», «Ազդակ»-ին Կ՛ըսէ Շողիկ Թորոսեան

October 20, 2026
Հայագիտութիւն Մագիստրոսական Ծրագիր` Հայագիտական Համակողմանի Գիտելիքի Կարելիութիւն
Անդրադարձ

«Մեղու»-ն Ծնած Է Սէրէն»

October 16, 2026
«Ունկնդիրներուն Հաւատարմութիւնն Է, Որ «Վանայ Ձայն»-ին Ուժ Կու Տայ Իր Երթը Շարունակելու 40-Ամեակէն Անդին»  «Ազդակ»-ին Կ՛ըսէ «Վանայ Ձայն»-ի  Տնօրէն Վիգէն Աւագեան
Հարցազրոյց

«Ունկնդիրներուն Հաւատարմութիւնն Է, Որ «Վանայ Ձայն»-ին Ուժ Կու Տայ Իր Երթը Շարունակելու 40-Ամեակէն Անդին» «Ազդակ»-ին Կ՛ըսէ «Վանայ Ձայն»-ի Տնօրէն Վիգէն Աւագեան

October 13, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.