Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ըստ Դաւիթ Բաբայեանի` Երեք Հայ Գերիներու Փաստաբանները Դիմած Են Ազրպէյճանի Գերագոյն Դատարան

October 5, 2026
| Գլխաւոր լուրեր, Հայկական
0
Share on FacebookShare on Twitter

Արցախի Հանրապետութեան արտաքին գործոց նախկին նախարար Դաւիթ Բաբայեան ուղերձ յղած է Պաքուի բանտէն` դիտել տալով, որ  վերջին 10-12 օրուան ընթացքին երկու կարեւոր բան տեղի ունեցած է իրենց դատավարութեան  վերաբերող:

«Նիուզ»-ը կը յայտնէ, որ Բաբայեան յատկապէս նշած է.

«Սա լոկ դատավարութիւն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի նկատմամբ կամ միջազգային իրաւունքի նկատմամբ, Աստծոյ պատուիրանների նկատմամբ դատավարութիւն է: Եւ այսպէս, ամսի 18-ին մեզ տրամադրել են արդէն վերաքննիչ դատարանի վճռի ելեկտրոնային տարբերակը: Բնական է, որ այնտեղ, ինչպէս նաեւ նախկինում, ոչ մի ստորագրութիւն չկայ, ոչ մի պաշտօնական նշոյլ անգամ չկայ: Այնուամենայնիւ, բերել են եւ մեզ են տուել` 47 հատոր ընդհանուր ծաւալով: Երկրորդը այն է, որ մեր պաշտպանները ներկայացրել են վճռաբեկ բողոք իրենց գերագոյն դատարան: Երեք հոգու պաշտպաններն են ներկայացրել, միւսներինը չեն ներկայացրել կամ տեղեակ չենք, որ ներկայացրել են: Գուցէ սա խաղ է, չգիտեմ ինչ նպատակներով, այնուամենայնիւ այդ երկու կարեւոր իրադարձութիւնն է տեղի ունեցել:

«Ինչ վերաբերում է այդ վճռին, ապա ասեմ, որ սա 99,9 տոկոսով փաստօրէն արտագրուած է իրենց դատախազութեան եւ առաջին ատեանի դատարանի որոշումից, որեւէ ձեւով չի տարբերւում: Այսինքն copy-paste արած ինչ-որ մի փաստաթուղթ է, բայց ի տարբերութիւն նախկին փաստաթղթերի, այստեղ մի փոքր այլ մարտավարութիւն են ընդունել կեղծիքների առումով: Եթէ դատախազութիւնը եւ առաջին ատեանի դատարանը պարզապէս ստում էին, վերագրում էին բաներ, որոնք մենք չենք ասել կամ մեր ասածը ընդհանրապէս չէր զետեղւում, այստեղ մի քիչ այլ տարբերակ են ընտրել, մեր ասածները գրաքննութեան են ենթարկել, որոշ կարեւոր բաներ հանել են, եւ սա համատարած է:

«Օրինակ, երբ մեզ մեղադրում են ինչ-որ յանցաւոր միաւորման անդամ լինելու մէջ, թէպէտ այդ յանցաւոր միաւորումը նրանք չեն կարող յստակ բնութագրել, թէ ինչ է, բայց դա Արցախն է, Հայաստանն է, դա հայ ժողովուրդն է ընդհանուր առմամբ, ուրեմն մենք բերում ենք տարբեր հակափաստակներ, որին նրանք չէին կարողանում որեւէ ձեւով արձագանգել: Ես, օրինակ, բերել եմ մօտ մի քանի տասնեակ այդպիսի հակափաստարկ, այդ այսպէս կոչուած խմբի վերաբերեալ յանցաւոր, որեւէ ձեւով չեն կարող որեւէ բան ասել: Մի հակափաստարկներից մէկը նրանց ուղղակի կաթուածահար է անում: Ես ասում եմ` եթէ դա յանցաւոր միաւորում է, ինչո՞ւ է ձեր համազգային առաջնորդը, որը ներկայիս նախագահի հայրն է, մեր Հանրապետութեան հետ գործունէութիւն ունեցել, այսինքն առնչուել է ուղղակիօրէն, բանակցութիւններ է վարել պաշտօնապէս, եւ դա զետեղուած է փաստաթղթերում: Նրանք կաթուածահար են լինում:

«Վերաքննիչ դատարանի նիւթերում այդ ամէնը հանուած է, բայց գրուած է, որ ես ասել եմ, որ նման մօտեցումը նաեւ հարուածում է ձեր պետականութեան օրինականութեանը: Նրանք հանել են առաջնորդի անունը, ուղղակի գրել են, որ հարուածում է օրինականութեանը:

«Կամ, ասենք, ինձ մեղադրում են տնտեսական հսկայական չարաշահումների մէջ, թէպէտ երբեք գործարարութեամբ չեմ զբաղուել: Ես ասում եմ` այնպէս էք ներկայացրել, կարծես թէ «Պրիթիշ փետրոլիումը» իմ սեփականութիւն է: Կամ, ասենք, ինձ մեղադրում են, որ 1988 թուականի սեպտեմբերից մինչեւ 1991 թուականի սեպտեմբերի 28-ը եղել եմ ինչ-որ կոմիտէում, որը որոշումներ էր ընդունում պատերազմի ու խաղաղութեան մասին: Լաւ, ասում եմ հեգնանքով, 1988 թուականի սեպտեմբերը պարզ է, 10-րդ դասարան եմ տեղափոխուել, միգուցէ սա է չափանիշը, բայց ինչի՞ 1991 թուականի դեկտեմբերի 28-ը, ոչ թէ 27-ը կամ 29-ը, դա անհասկանալի է: Այսինքն սա մի անմակարդակ գրաքննութիւն անցած փաստաթուղթ է:

«Ինչ վերաբերում է մեր պաշտպաններին, ապա իրօք, բողոք ներկայացրել են, թէպէտ մեզ հետ չեն հանդիպել: Բաւականին լաւ մեկնաբանուած բողոք է ներկայացուել, ես ուզում եմ շնորհակալութիւն յայտնել իմ պաշտպանից, որովհետեւ այնտեղ նշուած են բոլոր չարաշահումները օրէնքների նկատմամբ, միջազգային իրաւունքի նկատմամբ: Այս երկրում նման մօտեցումն, իրօք, մեծ խիզախութիւն է, մարդասիրութեան եւ արհեստավարժութեան դրսեւորում է:

«Հիմա, փաստօրէն, մեկնարկում է իրենց գերագոյն դատարանում մեր բողոքի փուլը, պարզ է` ինչ է լինելու: Չգիտեմ` երբ են այդ գործը քննելու, բայց գիտեմ` ինչով է աւարտուելու: Այսինքն նոյն ձեւի այդ իրաւական, քաղաքական, բարոյական խախտումները, այդ կոպտագոյն չարաշահումները տեղի են ունենալու: Բայց մեզ համար դա չի կարեւորը, ուղղակի փաստն է կարեւոր, որ այդ ձեւական ատեանով անցնենք հետագայում եւ պատմութեան համար, եւ մեր հետագայ քայլերի համար:

«Ասեմ նաեւ, որ վերաքննիչ դատարանի նիւթերում վերջին` 47-րդ հատորը, 333 էջ ծաւալով ընդհանրապէս չի ընդունուել: Այնտեղ գրուած է որոշման հիմնաւորումը, թէ ինչու են այդ բոլոր որոշումները թողնում անփոփոխ, ընդհանրապէս չի ներկայացուել:

«Բայց մենք չենք յուսահատւում, իրաւունք էլ չունենք, չենք էլ յուսահատուելու, կանգնած ենք ամուր: Ուզում ենք շնորհակալութիւն յայտնել մեզ սատարող բոլոր մեր քոյրերին եւ եղբայրներին, թէ՛ հայրենասէր հայրենակիցներին եւ ասենք, որ այն, ինչ դուք անում էք, շատ կարեւոր է, Աստուած պահապան ձեզ բոլորին, շնորհակալութիւն», ըսած է Բաբայեան:

 

 

Նախորդը

Ստեղծուած Է Ազգային Ժողովի Քննիչ Յանձնախումբ` Եկեղեցւոյ Վերաբերող Իրավիճակը Ուսումնասիրելու

RelatedPosts

Ստեղծուած Է Ազգային  Ժողովի Քննիչ Յանձնախումբ`  Եկեղեցւոյ Վերաբերող Իրավիճակը  Ուսումնասիրելու
Հայկական

Ստեղծուած Է Ազգային Ժողովի Քննիչ Յանձնախումբ` Եկեղեցւոյ Վերաբերող Իրավիճակը Ուսումնասիրելու

October 5, 2026
Մետվետեւ. «Հայաստանը Կրնայ  Երկրորդ Ուքրանիա Դառնալ»
Հայկական

Մետվետեւ. «Հայաստանը Կրնայ Երկրորդ Ուքրանիա Դառնալ»

October 5, 2026
Թրամփ. «Իրանի Վերաբերեալ  Որոշում Մը Պիտի Տամ»
Գլխաւոր լուրեր

Թրամփ. «Իրանի Վերաբերեալ Որոշում Մը Պիտի Տամ»

October 5, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.