Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մեր Առաքելութիւնը Սոսկ Քաղաքական Չէ. Սա Պատմական Պատասխանատուութիւն Է Սերունդների Առջեւ*

September 28, 2026
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԷԼԵԱՆ

Հայ դատի գրասենեակների եւ յանձնախմբերի հերթական խորհրդաժողովը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Ազրպէյճանի ու Թուրքիայի իշխանութիւններին զուգահեռ արդէն Հայաստանի իշխող ուժն է բացայայտ ու անթաքոյց թիրախաւորում Հայ դատի ցանցը:

Վերջին շրջանում իշխանական քարոզչամեքենան բացայայտ արշաւ է սկսել Հայ դատի գրասենեակների դէմ: Փորձում են հանրութեանը հրամցնել թեզեր, թէ` իբր Հայ դատի նպատակները եւ պետական շահը միմեանց հակասում են, թէ` իբր Հայ դատը չի ներկայացնում բովանդակ հայ ժողովրդի շահերը, այլ պաշտպանում է նեղ կուսակցական շահեր, թէ` իբր Հայ դատի պայքարը «խանգարում է խաղաղութեանը», թէ` իբր սփիւռքի մեր կառոյցներն ու Հայ յեղափոխական դաշնակցութիւնը «վտանգում են պետականութիւնը»:

Այս բեմահարթակից ուզում եմ յստակ եւ ուղիղ պատասխանել այդ կեղծիքին.

Հայ դատի գործունէութիւնը եւ Հայաստանի Հանրապետութեան շահերը պարզապէս չեն կարող միմեանց հակասել, Հայ դատը պայքարում է հէնց Հայաստանի եւ հայ ժողովրդի շահի համար:

Երբ Հայ դատի գրասենեակն արգելակում է որեւէ երկրի կողմից Ազրպէյճանին զէնքի վաճառքը կամ ռազմական օգնութեան տրամադրումը, դրանից աւելի ուղիղ կերպով դժուար է պատկերացնել հայկական պետութեան շահերի պաշտպանութիւնը:

Հայ դատը չէ, որ վտանգում է պետութիւնը: Պետականութիւնը վտանգում է Ազրպէյճանի եւ Թուրքիայի բոլոր պահանջները բաւարարող դիւանագիտութիւնը: Պետականութիւնը վտանգում է սեփական ժողովրդի իրաւունքներից, Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումից եւ ազգային արժանապատուութիւնից հրաժարուելը: Պետութիւնը վտանգում է ներազգային պառակտուածութիւնը, Հայ առաքելական եկեղեցու վրայ արշաւը, մեր ժողովրդի ինքնապաշտպանական բնազնդի բթացումը:

Հայ դատը նեղ կուսակցական չէ՛. սա բովանդակ հայ ժողովրդի արդարութեան դատն է: Երբ աշխարհի մայրաքաղաքներում բանաձեւեր են ընդունւում, երբ պատժամիջոցներ են պահանջւում Ազրպէյճանի դէմ, դրանք չեն ծառայում մէկ կուսակցութեան. դրանք պաշտպանում են Երեւանից մինչեւ Սիւնիք ապրող իւրաքանչիւր հայի կեանքն ու արժանապատուութիւնը:

Հայ դատը չի՛ խանգարում խաղաղութեանը. Հայ դատը խանգարում է թշնամու կողմից պարտադրուող նուաստացուցիչ պայմաններին: Ոչ ոք հայ ժողովրդից աւելի շատ չի ձգտում իրական խաղաղութեան, բայց ծնկաչոք մուրացած խաղաղութիւնը բերում է նոր պատերազմ ու նոր կորուստներ: Հայ դատը պայքարում է, որ անգամ թշնամին ստիպուած լինի հաշուի նստել մեր շահերի հետ:

Միշտ յիշէ՛ք` Հայ դատի գրասենեակները չեն ստեղծուել օրուայ իշխանութիւններին հաճոյանալու կամ նրանց նեղ շահերը սպասարկելու համար: Իշխանութիւնները ժամանակաւոր են, նրանց ընթացքը կարող է շեղուել, նրանք կարող են նահանջել, բայց Հայ դատի կողմնացոյցը եղել եւ մնում է անփոփոխ` հայ ժողովրդի իրաւունքների պաշտպանութիւնը:

Տասնամեակներ շարունակ, երբ Հայաստանը չունէր պետականութիւն, եւ այն տարիներին, երբ նորանկախ հանրապետութիւնը դեռ չունէր կայացած դեսպանութիւններ, աշխարհի մայրաքաղաքներում Հայաստանի իրական շահերը պաշտպանել էք դո՛ւք: Ուաշինկթընից մինչեւ Փարիզ, Պրիւքսելից մինչեւ Պուէնոս Այրես ու Պէյրութ` դուք եղել եւ մնում էք հայ ժողովրդի արտաքին պաշտպանական վահանը:

Չեմ սխալուի, եթէ ասեմ, որ իւրաքանչիւր հայ հպարտացել է ձեր արած աշխատանքի արդիւնքներով, ոգեւորուել է ձեր գրանցած յաջողութիւններով, կիսուել է ձեր ջանքերով ընդունուած բանաձեւերով եւ հերթական երկրի կողմից Ցեղասպանութեան ճանաչման փաստով` յաճախ անգամ առանց իմանալու, որ այդ ամէնի հետեւում հէնց Հայ դատի գրասենեակներն են կանգնած:

Հիմնականում կամաւորութեան սկզբունքով գործող, նուիրեալներից կազմուած այս համաշխարհային ցանցն է, որ տասնամեակներ շարունակ բոլոր հնարաւոր հարթակներում առաջ է մղում հայկական պետական շահը:

Եւ այսօր մենք այստեղ ենք` արձանագրելու մի անբեկանելի ճշմարտութիւն: Մեր առջեւ դրուած է մէկ ընդհանուր նպատակ` ազգային, մրցունակ, ինքնիշխան եւ անվտանգ Հայաստան: Ու այդ նոյն նպատակի համար պայքարը բաժանուած է երկու անբաժան ճակատների` Հայ յեղափոխական դաշնակցութիւնն այս պայքարը տանում է ներքին ճակատում` հայրենիքում, իսկ Հայ դատի յանձնախմբերն ու գրասենեակները` արտաքին ճակատում` աշխարհի բոլոր հարթակներում:

Այս երկու ճակատները նոյն գոյապայքարի անբաժանելի դիրքերն են:

– Ներքին ճակատում մենք պայքարում ենք պարտուողական մտածողութեան դէմ, պայքարում ենք ազգային իշխանութեան ձեւաւորման, հանրային համերաշխութեան եւ պետութեան ողնաշարն ուղղելու համար:

– Արտաքին ճակատում դուք պայքարում էք հայկական շահերի անտեսման դէմ, պատնէշ էք կանգնեցնում ազրպէյճանական նաւթատոլարներով սնուող լոպիինկին, պաշտպանում էք բռնի տեղահանուած արցախահայութեան վերադարձի իրաւունքը եւ միջազգային հանրութեանը թոյլ չէք տալիս փակել հայ ժողովրդի արդար դատի էջը:

Ոեւէ մէկին չի յաջողուելու պառակտել այս միասնութիւնը: Որեւէ յարձակում, որեւէ շինծու արգելք կամ քարոզչական գրոհ ի զօրու չէ կասեցնելու մեր համակարգի աշխատանքը: Ընդհակառակը` որքան մեծանան ճնշումներն ու սպառնալիքները, այնքան աւելի համակարգուած, հետեւողական եւ կազմակերպուած պէտք է լինի մեր հակազդեցութիւնը:

Առաջիկայ օրերի ընթացքում մենք պէտք է քննարկենք երեք առանցքային հարցի պատասխան.

Առաջին.- Ինչպէ՞ս չէզոքացնել Պաքուի եւ Անգարայի կողմից Հայաստանին պարտադրուող նոր պահանջները, երբ պաշտօնական Երեւանը դադարել է դիմադրել:

Երկրորդ.- Ինչպիսի՞ միջազգային իրաւաքաղաքական մեքանիզմներով պաշտպանել մեր հաւաքական իրաւունքները, ջանքեր գործադրել հայ գերիների անյապաղ հայրենիք վերադառնալու ուղղութեամբ:

Երրորդ.- Ինչպէ՞ս պաշտպանել եւ վերամիաւորել սփիւռքի կառոյցները` խափանելով համահայկական ներուժը ջլատելու եւ ներազգային պառակտում սերմանելու բոլոր փորձերը:

Սիրելի՛ ընկերներ,

Մեր առաքելութիւնը սոսկ քաղաքական չէ. սա պատմական պատասխանատուութիւն է սերունդների առջեւ: Մենք իրաւունք չունենք յոգնելու, իրաւունք չունենք յուսահատուելու եւ առաւել եւս` իրաւունք չունենք նահանջելու:

Ներսում եւ դրսում` նոյն հաւատամքով, նոյն կարգապահութեամբ եւ նոյն նուիրումով:

Մաղթում եմ բոլորիս բեղմնաւոր աշխատանք, անսասան կամք եւ յաղթական արդիւնքներ:

Ի գո՛րծ:

* ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի ներկայացուցիչի խօսքը` ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովի պաշտօնական բացման արարողութեան:

Նախորդը

Արարատի Համար Կանգուն` 109 Սկաուտներու Անմոռանալի Ճանապարհը «Արարատի Համար Կանգուն» Խորագիրով

RelatedPosts

Օսմանեան Դարաշրջանի Երկաթուղիին Վերածնունդը Եւ Թուրքիոյ Աշխարհատնտեսական Շահերը Միջին Արեւելքի Մէջ
Անդրադարձ

Օսմանեան Դարաշրջանի Երկաթուղիին Վերածնունդը Եւ Թուրքիոյ Աշխարհատնտեսական Շահերը Միջին Արեւելքի Մէջ

September 28, 2026
Ճգնաժամ Արտադրող Համակարգը
Անդրադարձ

Ճգնաժամ Արտադրող Համակարգը

September 28, 2026
Հայկազեան Համալսարանը Կը Գուժէ Վաստակաշատ Կրթական Մշակ Դոկտ. Սոնա Մ. Ճէրէճեանի Մահը
Անդրադարձ

Իսկական Ղեկավարի Տիպարը` Սոնա Ճէրէճեան

September 26, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.