ՀՅԴ Բիւրոն խոր վշտով գուժում է սիրելի ընկեր Մասիս Ալեքսանտրեանի մահը: Մեր վշտակցութիւնն ենք յայտնում հանգուցեալի հարազատներին, ընկերներին եւ մտերիմներին, կիսում ենք կորստի ցաւը:
Արժեւորելով սիրելի ընկերոջ անցած ճանապարհն ու ունեցած վաստակն, արձանագրում ենք, որ Մասիս Ալեքսանտրեանը դեռեւս 1962-ից է միացել է ՀՅԴ շարքերին: Համալսարանական կրթութիւն ստանալով Անգլիայում, այնուհետեւ Լիբանանում պաշտօնավարել է Ernst & Young միջազգային ընկերութիւնում: Երկար տարիներ ծառայել է Լիբանանի Ազգային իշխանութեան մարմիններում, արգասաբեր գործունէութիւն ծաւալել Լիբանանի ՀՅԴ կենտրոնական կոմիտէին կից մարմիններում: Երկար տարիներ նա մաս է կազմել ԱՌԻ վարչութեանը, մասնաւորապէս իր ջանքերը ներդնելով Բերձորում 50 բնակելի տների կառուցմանը: Ընկ. Մասիս Ալեքսանտրեանը եղել է ՀՅԴ Բիւրոյի տնտեսական յանձնախմբի, ինչպէս նաեւ «Համազգայինի» Հիմնադրամների մարմնի անդամ:
Մասիս Ալեքսանտրեան ընկերոջ եւ ազգային-կուսակցական նուիրեալ գործչի անունն ու գործը կը մնան մեր յիշողութեան մէջ` երախտիքի, ցաւի եւ սիրոյ անմոռանալի զգացումով: Յիշատակը վառ եւ թող Աստուած լուսաւորի մեր գաղափարական ընկերոջ հոգին:
ՀՅԴ ԲԻՒՐՕ
26 դեկտեմբերի 2025


