Սպանիոյ «Լա լիկա»-ի 5-րդ հանգրուանին, իր նախկին 4 մրցումներուն յաղթած Ռէալ Մատրիտ եւ Բ. դիրքը գրաւող Պարսելոնա հանգիստ յաղթանակներ արձանագրեցին յաջորդաբար Էսփանիոլի (2-0) եւ Խեթաֆէի (3-0) դէմ մրցումներուն:
Էտեր Միլիաթու (ուժգին հարուածով) եւ Քիլիան Էմպափէ նշանակեցին Ռէալի կոլերը: Ասիկա Էմպափէի 5-րդ կոլն էր այս տարեշրջանին եւ մէկ կոլով կը գերազանցէ Պարսելոնայի Ֆեռան Թորեսին, որ 2 կոլեր նշանակեց կիրակի օրուան մրցումին` Խեթաֆէի դէմ: Տանի Օլմօ նշանակեց Պարսայի 3-րդ կոլը` Ռաշֆորտի փոխանցումէն օգտուելով:
Ստորեւ` արդիւնքները.
Պարսելոնա – Խեթաֆէ | 3-0 |
Էլչէ – Ռէալ Օվիետօ | 1-0 |
Մայորքա – Աթլեթիքօ Մատրիտ | 1-1 |
Ռայօ Վայեքանօ – Սելթա Վիկօ | 1-1 |
Վալենսիա – Աթլեթիք Պիլպաօ | 2-0 |
Ալավես – Սեւիլիա | 1-2 |
Վիարէալ – Օսասունա | 2-1 |
Ռէալ Մատրիտ – Էսփանիոլ | 2-0 |
Ժերոնա – Լեվանթէ | 0-4 |
Պեթիս – Ռէալ Սոսիետատ | 3-1 |
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Ռէալ Մատրիտ | 15 (10-2) |
2.- Պարսելոնա | 13 (16-3) |
3.- Վիարէալ | 10 (10-4) |
4.- Էսփանիոլ | 10 (8-7) |
5.- Էլչէ | 9 (7-4) |
…………….. | …………….. |
18.- Ռէալ Սոսիետատ | 2 (5-9) |
19.- Մայորքա | 2 (5-10) |
20.- Ժերոնա | 1 (2-15) |