Գերմանիոյ մէջ «Պունտըսլիկա»-ի 4-րդ հանգրուանին Պայերն Միւնիխ շարունակեց իր յաջող ընթացքը եւ արձանագրեց տարեշրջանի իր 6-րդ յաջորդական յաղթանակը բոլոր մրցաշարքերուն` 4-1 արդիւնքով յաղթելով Հոֆենհայմի դաշտին վրայ:
Պելճիքացի մարզիչ Վենսան Քոմփանի 5 փոփոխութիւն կատարած էր, ուր Սաշա Պոյ, Քիմ Մին-Ճայ, Լէոն Կորեթցքա, Լենարթ Քարլ եւ Նիքոլաս Ճեքսըն փոխարինած էին Եոսիփ Սթանիշիչը (վիրաւոր), Տայօ Ուփամեքանոն, Եոշուա Քիմիչը, Մայքըլ Օլիսէն եւ Սերժ Կնապրին:
Կիսախաղ չեղած Հերի Քէյն նշանակեց Պայերնի առաջին կոլը` 17 տարեկան Լենարթ Քարլի փոխանցումէն օգտուելով: Բ. կիսախաղին սկիզբը, գնդակը դպնալէ ետք մրցակիցի մը ձեռքին, Քէյն փենալթին կոլի վերածեց: 74-րդ վայրկեանին, 5 վայրկեան առաջ դաշտ ներկայացած Օլիսէի վրայ ֆաուլէ մը ետք, Քէյն ամբողջացուց իր հեթ-թրիքը` նշանակելով փենալթի մը եւս:
82-րդ վայրկեանին Վլատիմիր Քուֆալ նշանակեց Հոֆենհայմի յոյսի կոլը: 99-րդ վայրկեանին Կնապրի նշանակեց Պայերնի 4-րդ կոլը:
Պէտք է ըսել, որ Քէյն (8 կոլ) եւ Կնապրի (3 կոլ) լաւ վիճակի մէջ են, եւ Պայերնի յառաջապահ գիծը տակաւին չազդուեցաւ Ժամալ Մուսխալայի բացակայութենէն:
Տորթմունտ 1-0 արդիւնքով պարտութեան մատնեց Վոլֆսպուրկը շնորհիւ Քարիմ Ատեյեմիի կոլին` 2 կէտով ետ մնալով Պայերնէն:
Ստորեւ` արդիւնքները.
Տորթմունտ – Վոլֆսպուրկ | 1-0 |
Պայեր Լեւերքուզըն – Մէօնշընկլատպախ | 1-1 |
Այնթրախթ Ֆրանքֆորթ – Ունիոն Պերլին | 3-4 |
Ռետ Պուլ Լայփցիկ – Ֆ. Ք. Քէօլն | 3-1 |
Վերտըր Պրեմըն – Ֆրայպուրկ | 0-3 |
Աուկզպուրկ – Մայնց | 1-4 |
Հոֆենհայմ – Պայերն Միւնիխ | 1-4 |
Համպուրկ – Հայտընհայմ | 2-1 |
Շթութկարթ – Զանքթ Փաուլի | 2-0 |
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Պայերն Միւնիխ | 12 (18-3) |
2.- Տորթմունտ | 10 (9-3) |
3.- Լայփցիկ | 9 (6-7) |
4.- Քէօլն | 7 (9-7) |
5.- Զանքթ Փաուլի | 7 (7-6) |
……………………… | …………….. |
16.- Աուկզպուրկ | 3 (7-10) |
17.- Մէօնշընկլատպախ | 2 (1-6) |
18.- Հայտընհայմ | 0 (2-9) |