Կիրակի օր Հունգարիոյ մէջ տեղի ունեցաւ «Ֆորմիւլա 1»-ի մրցում Հունկպորինկ շրջավազքին վրայ:
Փոլ-փոզիշընէն սկսած Շարլ Լըքլեր («Ֆեռարի») առաջին դիրքը պահեց ազդանշանին` ետին ձգելով ընդհանուր դասաւորման առաջին դիրքը գրաւող Օսքար Փիասթրին («Մաքլարեն»):
Լանտօ Նորիս («Մաքլարեն»), որ 3-րդ դիրքէն կը սկսէր, առաջին շրջանին կորսնցուց երկու դիրք եւ նահանջեց 5-րդ դիրք:
19-րդ շրջանին Փիասթրի կանուխ անիւ փոխելով անցնիլ Լըքլերին, որ անմիջապէս իր կարգին մտաւ անիւները փոխելու:
32-րդ շրջանին Նորիս մտաւ անիւները փոխելու, այն պայմանով, որ 1 անգամ փոխէ անիւները` յուսալով որ դիմանայ մինչեւ կրան փրիի աւարտը:
30-րդ շրջանին ախոյեան Մաքս Վերշթափըն հետաքրքրական արկածախնդրութեամբ անցաւ «Ֆեռարի»-ի վարորդ Լուիս Համիլթընին:
41-րդ շրջանին Լըքլեր անիւները փոխեց, որմէ ետք անոր ինքնաշարժը զգալիօրէն դանդաղեցաւ:
51-րդ շրջանին Փիասթրի կրցաւ անցնիլ Լըքլերի «Ֆեռարի»-ին: 62-րդ շրջանին «Մերսետես»-ի վարորդ Ճորճ Ռասըլ իր կարգին կրցաւ անցնիլ Լըքլերին, որ նահանջեց 4-րդ դիրք:
69-րդ եւ նախավերջին շրջանին Փիասթրի փորձեց անցնիլ իր խմբակից եւ մրցակից Նորիսին, որ հակառակ մաշած անիւներուն, կրցաւ պահել իր դիրքը եւ աւարտել կրան փրին նոյն ձեւով, ախոյեանութեան պայքարը աւելի եւս սրելով, ուր Փիասթրիի առաւելութիւնը այժմ 9-ի նուազեցաւ, ամառնային երեք շաբթուան արձակուրդէն առաջ:
Ստորեւ` մրցումին դասաւորումը.
ԿԷՏ | |
1.- Լանտօ Նորիս («Մաքլարեն») | 25 |
2.- Օսքար Փիասթրի («Մաքլարեն») | 18 |
3.- Ճորճ Ռասըլ («Մերսետես») | 15 |
4.- Շարլ Լըքլեր («Ֆեռարի») | 12 |
5.- Ֆեռնանտօ Ալոնսօ («Ասթոն Մարթին») | 10 |
6.- Կապրիէլ Պարթոլիթօ («Քիք Սաուպըր») | 8 |
7.- Լանս Սթրոլ («Ասթոն Մարթին») | 6 |
8.- Լիամ Լոսըն («Ռէյսինկ Պուլզ») | 4 |
9.- Մաքս Վերշթափըն («Ռետ Պուլ») | 2 |
10.- Քիմի Անթոնելլի («Մերսետես») | 1 |
Ընդհանուր դասաւորում
ԿԷՏ | |
1.- Փիասթրի | 284 |
2.- Նորիս | 275 |
3.- Վերշթափըն | 187 |
4.- Ռասըլ | 172 |
5.- Լըքլեր | 151 |
Խմբային դասաւորում
ԿԷՏ | |
1.- «Մաքլարեն Մերսետես» | 559 |
2.- «Ֆեռարի» | 260 |
3.- «Մերսետես» | 236 |
4.- «Ռետ Պուլ Հոնտա» | 194 |
5.- «Ուիլիամս Մերսետես» | 70 |