Լիբանանի պասքեթպոլի ազգային խումբի սերպ մարզիչ Միոտրակ Փերիշիչ 17 մարզիկներ հրաւիրեց ազգային խումբ, որ 5-էն 17 օգոստոսին պիտի մասնակցին Ասիոյ պասքեթպոլի բաժակի մրցաշարքին:
17 մարզիկներէն 12-ը նկատի պիտի առնուին, անոնք իրենց կարելին պիտի ընեն առանց Լիբանանի լաւագոյն մարզիկին` Ուաէլ Արաքժիի:
Ստորեւ` 17 մարզիկները.
Ալի Մըզհեր (1,80 մեթր), Ալի Մանսուր (1,85 մեթր), Ժատ Խալիլ (1,87 մեթր), Ամիր Սէուտ (1,86 մեթր), Մարք Խուէյրի (1,88 մեթր), Քարիմ Զէյնուն (1,88 մեթր), Օմար Ժամալետտին (1,91 մեթր), Սերժիօ Տարուիշ (1,95 մեթր), Մարք Խուրի (1,96 մեթր), Եուսեֆ Խայաթ (2,05 մեթր), Ժիհատ Խաթիպ (2,06 մեթր), Հայկ Կէօքճեան (2,03 մեթր), Քարլ Զամաթա (2,03 մեթր), Ժերար Հատիտեան (2,01 մեթր), Ալի Հայտար (2,03 մեթր), Քարիմ Իզզետտին (2,07 մեթր) եւ Տետրիք Լոսըն (2,06 մեթր):
Լիբանան, որ ՖԻՊԱ-ի դասաւորման մէջ 29-րդ դիրքը կը գրաւէ, մաս պիտի կազմէ առաջին խմբակին, իր դէմ ունենալով Աւստրալիան (թիւ 7), Հարաւային Քորէան (թիւ 53) եւ Քաթարը (թիւ 87):
Ասիոյ բաժակի վերջին մրցաշարքին, Ճաքարթայի մէջ (Ինտոնեզիա), Լիբանան 73-75 արդիւնքով պարտուած էր Աւստրալիայէն` աւարտականին դառնալով փոխախոյեան: