Հալէի մէջ (Գերմանիա) տեղի կ՛ունենայ տղոց թենիսի մրցաշարքը` անհատական եւ զոյգերու, մինչ աղջկանց մրցաշարք մըն ալ տեղի կ՛ունենայ Պերլինի մէջ:
Հալէպի մէջ սկսան տղոց առաջին հանգրուանի մրցումները, ուր թիւ 1 դասուած է Եաննիք Սինըր, իսկ թիւ 2` Ալեքսանտր Զվերեւ: Տանիլ Մետվետեւ, որ աշխարհի թիւ 11-ն է այժմ, թիւ 3 դասուած է:
Զոյգ տղոց մրցումներ սկսան, եւ հայազգի թենիսմեն Կարէն Խաչանով, որ իր զոյգը ընտրած է ամերիկացի Ալեքս Միքելսընը (20 տարեկան), վերջինիս հետ առաջին մրցումին 2-6, 7-5 եւ 10-3 արդիւնքով պարտութեան մատնեց իտալացիներ Եաննիք Սինըր-Լորենցօ Սոնեկօ զոյգը` 1 ժամ 25 վայրկեան պայքարէ ետք:
Զոյգ տղոց մրցումներուն թիւ 1 դասուած է գերմանացիներ Քեւին Քրավից-Թիմ Փէօց զոյգը:
Խոտով ծածկուած այս մրցաշարքերը կը նկատուին Ուիմպըլտընի թենիսի կրան շլեմի մրցաշարքի նախապատրաստութիւն: Ուիմպըլտընի մրցաշարքի կը սկսի 30 յունիսին եւ կ՛աւարտի 13 յուլիսին:
Ամերիկացի թենիսմեններու լաւագոյն 10-ին թիւը հասաւ 3-ի, երբ շաբաթավերջին Պեն Շելթըն Շթութկարթի թենիսի մրցաշարքին կիսաւարտական հասաւ եւ կէտեր շահելով բարձրացաւ թիւ 10-ի: Ան միացաւ Թէյլըր Ֆրիցի (թիւ 4) եւ Թոմի Փոլի (թիւ 8), որոնք 2006-էն ի վեր առաջին անգամ ըլլալով ամերիկացի թենիսմեններու թիւը 3-ի կը հասցնէին (լաւագոյն 10-ին մէջ)` Անտի Ռոտիքի (թիւ 4), Ճէյմս Պլէյքի (թիւ 7) եւ Անտրէ Աղասիի (թիւ 10) օրերէն ի վեր:
22 տարեկան Շելթըն իր 3-րդ տարեշրջանը կը բոլորէ թենիսի ասպարէզին մէջ, եւ արդէն իսկ հասած է կրան շլեմի կիսաւարտական «Եու. Էս. Օփըն»-ին (2023) եւ Աւստրալիոյ թենիսի բաց մրցաշարքին (2025):
Աղջկանց դասաւորման մէջ գերմանացի Թաթիանա Մարիա 37 տարեկանին 43-րդ դիրք բարձրացաւ եւ այժմ կը գրաւէ աղջկանց դասաւորման 43-րդ դիրքը: «Քոփնզ Քլապ» մրցաշարքը շահելէ ետք:
Աղջկանց լաւագոյն 10-ին մէջ կը գտնուին 4 ամերիկացիներ` Քոքօ Կաֆ (թիւ 2), Ճեսիքա Փեկուլա (թիւ 3), Մետիսըն Քիզ (թիւ 6) եւ Էմմա Նավարրօ (թիւ 9):
Արինա Սապալենքա կը մնայ թիւ 1 դիրքին վրայ, որ գրաւած էր անցեալ հոկտեմբերին` գահընկէց ընելով Իկա Շվիանթեքը, որ այս շաբաթ թիւ 8 դիրքին նահանջեց:
Ստորեւ` տղոց եւ աղջկանց լաւագոյն 10-ն (փակագիծերու մէջ իրենց քաղաքացիութիւնը եւ տարիքը)
1.- Եաննիք Սինըր 10.880 (Իտալիա, 23)
2.- Քարլոս Ալքարաս 8.850 (Սպանիա, 22)
3.- Ալեքսանտր Զվերեւ 6.500 (Գերմանիա, 28)
4.- Թէյլըր Ֆրից 4.735 (Միացեալ Նահանգներ, 27)
5.- Նովաք Ճոքովիչ 4.630 (Սերպիա, 38)
6.- Ճեք Տրէյիըր 4.550 (Բրիտանիա, 23)
7.- Լորենցօ Միւզեթթի 4.470 (Իտալիա, 23)
8.- Թոմի Փոլ 3.470 (Միացեալ Նահանգներ, 28)
9.- Հոլկեր Ռունէ 3.440 (Դանիա, 22)
10.- Պեն Շելթըն 3.170 (Միացեալ Նահանգներ, 22)
ԱՂՋԻԿՆԵՐ
1.- Արինա Սապալենքա 11,553 (Պիելոռուսիա, 27)
2.- Քոքօ Կաֆ 8.083 (Միացեալ Նահանգներ, 21)
3.- Ճեսիքա Փեկուլա 6.483 (Միացեալ Նահանգներ, 31)
4.- Ժենկ Քինուեն 4.853 (Չինաստան, 22)
5.- Ճասմին Փաուլինի 4.805 (Իտալիա, 29)
6.- Մետիսըն Քիզ 4.669 (Միացեալ Նահանգներ, 30)
7.- Միրա Անտրէեւա 4.636 (Ռուսիա, 18)
8.- Իկա Շվիանթեք 4.618 (Լեհաստան, 24)
9.- Էմմա Նավարրօ 3.697 (Միացեալ Նահանգներ, 24)
10.- Փաուլա Պատոսա 3.684 (Սպանիա, 27)