Իտալիոյ ֆութպոլի ախոյեանութեան 34-րդ հանգրուանը անակնկալներով հարուստ էր, ուր Ինթեր Միլան իր դաշտին վրայ պարտուելէ ետք Ռոմայէն, գրաւեց Բ. դիրքը, իսկ Նափոլի, ո կոլերով 2-րդ դիրքը կը գրաւէր, բարձրացաւ պարագլուխի դիրք` յաղթելէ ետք Թորինոյին 2-0 արդիւնքով:
Սկովտիացի Սքոթ Մոքթոմինէյ 2 կոլեր նշանակեց ի նպաստ Նափոլիի, որ համեմատաբար աւելի դիւրին մրցակիցներ ունի` Լեչէն, Ճենովան, Փարման եւ Քալիարին:
Ինթեր կոլ մը ստացաւ Մաթիաս Սուլէի միջոցով եւ պարտուեցաւ իր յաջորդական 2-րդ մրցումը (Պոլոնիայէն ետք): Ան կրնայ ըլլայ «Չեմփիընզ լիկ»-ի մրցումին վրայ կեդրոնացած է (վաղը` Պարսելոնայի դէմ):
Ինթեր պիտի մրցի Վերոնայի, Թորինոյի, Լացիոյի եւ Քոմոյի դէմ` ախոյեանութեան իր յաջորդ մրցումներուն:
Ստորեւ` 34-րդ հանգրուանի արդիւնքները.
Աթալանթա – Լեչէ 1-1
Նափոլի – Թորինօ 2-0
Եուվենթուս – Մոնցա 2-0
Ֆիորենթինա – Էմփոլի 2-1
Ինթեր Միլան – Ա. Էս. Ռոմա 0-1
Քոմօ – Ճենովա 1-0
Վենեցիա – Ա. Սէ. Միլան 0-2
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Նափոլի | 74 (54-25) |
| 2.- Ինթեր Միլան | 71 (72-33) |
| 3.- Աթալանթա | 65 (67-31) |
| 4.- Եուվենթուս | 62 (51-31) |
| 5.- Պոլոնիա | 60 (52-37) |
| 6.- Ա. Էս. Ռոմա | 60 (49-32) |


