Քանի մը օր առաջ տեղի ունեցաւ Հայաստանի ֆութսալի բարձրագոյն դասակարգի 14-րդ հանգրուանը:
Առաջին դիրքը գրաւող Եունիսփորթ 10-4 արդիւնքով հանգիստ յաղթանակ մը արձանագրեց Էքովիլի դէմ:
Եունիսփորթի կոլերը նշանակեցին Նարեկ Գալստեան (2), Էտուարտ Մկրտչեան (2), Տիգրան Վարդանեան, Մամիկոն Տերմենճեան, Համլեթ Մանուկեան (3) եւ Փութրուս Վասիլեւ:
Էքովիլի կազմին կոլերը նշանակեցին Աշոտ Սարգսեան, Օլամիլեքան Ապիտեմի Ատեպայօ (2) եւ Ռոպերթ Սանամեան:
Այս յաղթանակէն ետք, Եունիսփորթ 39 կէտով կը գրաւէ դասաւորման պարագլուխի դիրքը: Բ. դիրքը կը գրաւէ Երեւան խումբը, որ ձեռք ձգած է 36 կէտ:
Ստորեւ` դասաւորումը.
| ԿԷՏ | ԿՈԼԵՐ | |
| 1.- Եունիսփորթ | 39 | (113-24) |
| 2.- Երեւան Ֆ. Ա. | 36 | (132-31) |
| 3.- Արաքս-Ֆաֆ | 25 | (66-54) |
| 4.- Ֆ. Ա. Սիեւն | 17 | (51-52) |
| 5.- Էքովիլ | 15 | (51-76) |
| 6.- Աթլեթիք Երեւան | 13 | (41-75) |
| 7.- Լոկիքոն | 12 | (54-87) |
| 8.- Թիմ Ակրօ | 3 | (34-143) |


