Անգլիոյ ֆութպոլի բաժակի 1/16-րդ աւարտականի հանգրուանին, «Փրեմիեր լիկ»-ի առաջին դիրքը գրաւող Լիվըրփուլ անակնկալ պարտութիւն մը կրեց Բ. դասակարգի վերջին դիրքը գրաւող Փլիմութէն 1-0 արդիւնքով եւ դուրս մնաց մրցաշարքէն:
Ճիշդ է, որ Լիվըրփուլ հիմնական կազմով չէր խաղար, բայց մարզիչ Առնէ Սլոթի խումբը առիթներ կորսնցուց եւ «արժանի չէր յաղթանակի», ըստ նետերլանտցի մասնագէտին:
Լոնտոնի կազմեր Թոթենհամ եւ Չելսի իրենց կարգին անակնկալ պարտութիւններ կրեցին, երբ 2-1 արդիւնքով պարտուեցան յաջորդաբար Ասթոն Վիլայէն եւ Պրայթընէն:
Մանչեսթըր քաղաքի զոյգ խումբերն ալ 2-1 արդիւնքով յաղթեցին: Սիթի` Լէյթըն Օրիէնթի, իսկ Եունայթըտ` Լեսթըրի:
Ստորեւ` արդիւնքները.
Մանչեսթըր Եունայթըտ – Լեսթըր Սիթի 2-1
Լիծ – Միլուոլ 0-2
Պրայթըն – Չելսի 2-1
Քովենթրի – Իփսուիչ 1-4
Պլեքպըրն – Վուլվզ 0-2
Ուիկըն – Ֆուլհամ 1-2
Պիրմինկհամ – Նիւքեսըլ 2-3
Փլիմութ – Լիվըրփուլ 1-0
Էվըրթըն – Պորնմաութ 0-2
Ասթոն Վիլա – Թոթենհամ 2-1
Լէյթըն Օրիենթ – Մանչեսթըր Սիթի 1-2
Սաութհեմփթըն – Պըրնլի 0-1
Սթոք Սիթի – Քարտիֆ 3-4
Գերմանիոյ մէջ, Պայերն Միւնիխ 3-0 արդիւնքով յաղթելէ ետք Վերտըր Պրեմընի, աւելի եւս հեռացաւ Բ. դիրքը գրաւող Պայեր Լեւերքուզընէն, որ ճերմակ հաւասարութեամբ հեռացաւ Վոլֆսպուրկի դաշտէն:
Ստորեւ` 21-րդ հանգրուանի արդիւնքները.
Ռետ Պուլ Լայփցիկ – Զանքթ Փաուլի 2-0
Հոլշթայն Քիլ – Պոխում 2-2
Մէօնշընկլատպախ – Այնթրախթ Ֆրանքֆորթ 1-1
Տորթմունտ – Շթութկարթ 1-2
Հոֆենհայմ – Ունիոն Պերլին 0-4
Ֆրայպուրկ – Հայտընհայմ 1-0
Վոլֆսպուրկ – Պայեր Լեւերքուզըն 0-0
Մայնց – Աուկզպուրկ 0-0
Պայերն Միւնիխ – Վերտըր Պրեմըն 3-0
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Պայերն Միւնիխ | 54 (65-19) |
2.- Պայեր Լեւերքուզըն | 46 (49-27) |
3.- Այնթրախթ Ֆրանքֆորթ | 39 (46-28) |
4.- Ռետ Պուլ Լայփցիկ | 36 (36-29) |
5.- Շթութկարթ | 35 (39-31) |
Սպանիոյ մէջ, Պարսելոնա աւելի եւս մօտեցաւ Ռէալ Մատրիտ – Աթլեթիքօ Մատրիտ զոյգին, երբ 4-1 արդիւնքով յաղթական վերադարձաւ Սեւիայի դաշտէն: Լեվանտովսքի, Ֆերմին Լոփես, Ռաֆինիա եւ Էրիք Կարսիա նշանակեցին Պարսելոնայի կոլերը, մինչ Վարկաս նշանակած էր Սեւիայի (հաւասարութեան) կոլը:
Ռէալ Մատրիտ չկրցաւ յաղթել Աթլեթիքոյին եւ 1-1 արդիւնք մը արձանագրեց «Մատրիտի տերպի»-ին:
Խուլիան Ալվարես փենալթիով նշանակեց Աթլեթիքոյի կոլը, իսկ Քիլիան Էմպափէ Ռէալի կոլը` Բ. կիսախաղին:
Ստորեւ` 23-րդ հանգրուանի արդիւնքները.
Սեւիա – Պարսելոնա 1-4
Ռէալ Սոսիետատ – Էսփանիոլ 2-1
Վալենսիա – Լեղանես 2-0
Ալաւես – Խեթաֆէ 0-1
Ռէալ Մատրիտ – Աթլեթիքօ Մատրիտ 1-1
Լաս Փալմաս – Վիարէալ 1-2
Աթլեթիք Պիլպաօ – Ժերոնա 3-0
Սելթա Վիկօ – Պեթիս 3-2
Ռայօ Վայեքանօ – Վայատոլիտ 1-0
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Ռէալ Մատրիտ | 50 (51-22) |
2.- Աթլեթիքօ Մատրիտ | 49 (38-15) |
3.- Պարսելոնա | 48 (64-25) |
4.- Աթլեթիքօ Պիլապօ | 44 (36-20) |
5.- Վիարէալ | 40 (46-34 |
Իտալիոյ մէջ, առաջին դիրքը գրաւող Նափոլի 1-1 արդիւնք մը արձանագրեց Ուտինեզէի հետ: Սքոթ Մաքթոմինէյ բացաւ մրցումին հաշիւը, բայց Ուտինեզէ 3 վայրկեան ետք հաւասարեցաւ Էքելենքամփի շնորհիւ: Արդիւնքը շատ բան չփոխեց, մանաւանդ որ Ինթեր Միլան քանի մը օր առաջ չէր կրցած իր յետաձգուած մրցումին յաղթել Ֆիորենթինային, որ 3-0 արդիւնքով ծանր պարտութեան մատնած էր միլանեան ակումբը:
Ստորեւ` 24-րդ հանգրուանի արդիւնքները.
Նափոլի – Ուտինեզէ 1-1
Լեչէ – Պոլոնիա 0-0
Քալիարի – Փարմա 2-1
Լացիօ – Մոնցա 5-1
Վենեցիա – Ա. Էս. Ռոմա 0-1
Թորինօ – Ճենովա 1-1
Էմփոլի – Ա. Սէ. Միլան 0-2
Վերոնա – Աթալանթա 0-5
Քոմօ – Եուվենթուս 1-2
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Նափոլի | 55 (39-17) |
2.- Ինթեր Միլան | 51 (56-22) |
3.- Աթալանթա | 50 (54-26) |
4.- Լացիօ | 45 (45-32) |
5.- Եուվենթուս | 43 (41-21) |
Ֆրանսայի ախոյեանութեան 21-րդ հանգրուանին, Փարիզ Սեն Ժերմեն 4-1 արդիւնքով ծանր պարտութեան մատնեց Մոնաքոն: Վեթինիա, Տեմպելէ (2) եւ Քվարացխելիա նշանակեցին մայրաքաղաքի կազմին կոլերը:
Ստորեւ` արդիւնքները.
Անժէ – Մարսէյ 0-2
Օքսեռ – Թուլուզ 2-2
Սթրազպուրկ – Մոնփելիէ 2-0
Լիոն – Ռենս 4-0
Սենթ Էթիեն – Ռենն 0-2
Լիլ – Լը Հաւր 1-2
Նիս – Լանս 2-0
Փարիզ Սեն Ժերմեն – Մոնաքօ 4-1
Նանթ – Պրեսթ 0-2
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Փարիզ Սեն Ժերմեն | 53 (58-20) |
2.- Մարսէյ | 43 (45-25) |
3.- Նիս | 37 (41-26) |
4.- Մոնաքօ | 37 (37-28) |
5.- Լիլ | 35 (34-22) |