Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ինչպէ՞ս Են Հայաստանի Եւ Ազրպէյճանի Իշխանութիւնները Քննարկում Խաղաղութիւնը Առանց Ժողովուրդների Մասնակցութեան

Դեկտեմբեր 24, 2024
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՄԱԿԵՐՐԱՄ ԶԷՅՆԱԼՈՎ

Չորս տարի առաջ աւարտուեց ղարաբաղեան պատերազմը, որում մօտ 7000 մարդ զոհուեց: Հետագայում հայերը դուրս եկան Լեռնային Ղարաբաղից ազրպէյճանական ռազմական գործողութեան պատճառով:   Յաղթողն ու պարտուողը փոխատեղուեցին եւ սկսեցին արագ կշռոյթով պատրաստուել խաղաղութեան կնքմանը: Երկու կողմերը հնարաւոր «վերջնաժամկէտը» նշում էին ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը (ՔՈՓ29) Պաքւում: բայց գագաթնաժողովը բացուեց նոյեմբերի 11-ին, իսկ խաղաղութեան պայմանագիրը այդպէս էլ չի ստորագրուել:

Երկու երկրների միջեւ մնում են անհարթելի հակասութիւններ, եւ այդ մասին զգուշացնում էին փորձագէտներն ու քաղաքական գործիչները, որոնք տարիներ շարունակ փորձում էին ընդհանուր լեզու գտնել: Սակայն Ալիեւի վարչակազմը եւ ՀՀ վարչապետի գրասենեակը խաղաղութեան բանակցութիւնների մանրամասները գաղտնի են պահում եւ չեն խորհրդակցում քաղաքացիական հասարակութեան հետ: Ազրպէյճանում քաղաքական գործիչներին ձերբակալում են հայերի հետ նամակագրութեան ու հանդիպումների համար: Հայաստանում խաղաղութեան համոզուած կողմնակիցները մնում են մեկուսացման եւ փոքրամասնութեան մէջ, իսկ նրանց փոխարէն` իշխանութիւնը յենւում է իրեն հաւատարիմ փորձագէտների վրայ: Օգոստոսին ազրպէյճանական իրաւապահները  ձերբակալեցին Պահրուզ Սամետովին` Փրակայի Քառլովի համալսարանի 29-ամեայ դասախօսին: Հայ գործիչների հետ շփումների պատճառով Սամետովին մեղադրեցին պետական դաւաճանութեան համար, եւ այժմ նրան սպառնում է ցմահ բանտարկութիւն: Նա հերքում է բոլոր մեղադրանքները: Սամետովը հանդէս էր գալիս երկու երկրների հաշտութեան օգտին, սակայն քննադատում էր Ազրպէյճանի իշխանութիւնների մօտեցումը: «Պատերազմը երբեք չի աւարտուել, խաղաղութեան գործընթաց երբեք չի եղել» յօդուածում նա գրել էր, որ Պաքուն ցանկանում է ուժի միջոցով ստիպել Երեւանին` ընդունել «բռնատիրական խաղաղութիւնը»: Նա այդ լուծումը անուանել էր «խաղաղութիւն` առանց հաշտութեան»:

Սամետովի ձերբակալութիւնից յետոյ ձերբակալուեցին նաեւ քաղաքական գործիչ ու գրող Սամետ Շիխին եւ լրագրող Ճաւիտ Աղան: Վերջին ամիսներին նոյն բանն արուեց նաեւ իշխանութեան այլ քննադատների նկատմամբ, որոնք օդակայանում էին իմանում, որ երկրից մեկնելն արգելուած է: Ձերբակալութիւններից ու բերման ենթարկումներից յետոյ երկրում մնացած փոքրաթիւ գործիչները անհանգստացան: Ընդդիմութեանն աջակցելը, փտածութիւնը հետաքննելն Ազրպէյճանում վաղուց է դարձել վտանգաւոր, բայց Հայաստանի հետ խաղաղութեան կողմնակիցներին նախկինում ձեռք չէին տալիս: «Երբ մենք փոքրաթիւ էինք, այնքան էլ  ուշադրութիւն չէինք գրաւում, ուստի մեզ հանգիստ էին թողնում,- ասում է Սամետովի ընկեր, պատմաբան Ալթայ Կոյուշովը, որ Վիգէն Չեթերեանի հետ եղել է «Արազ» նախաձեռնութեան հիմնադիրների շարքում,- բայց երբ ինչ-որ բան կարող է մեծ հոսանքի վերածուել, ապա իշխանութիւնը սկսում է ոչնչացնել այն, ինչը ծագել է իրենից անկախ»:

Վիեննայի Կենտրոնական Եւրոպայի համալսարանում Օսմանեան կայսրութեան հայ հետազօտող Ֆլորա Ղազարեան-Ապտինը, որ մասնակցել է խաղաղարարական նախագծերին, ասում է, որ Սամետովի ձերբակալութիւնից յետոյ հանդիպումներն ու քննարկումները ժամանակաւորապէս դադարեցուել են, որպէսզի չվնասեն ազրպէյճանցի մասնակիցներին:

Բացի սեփական անվտանգութեան մտավախութիւնից` երիտասարդները հեռանում են խաղաղասիրական նախաձեռնութիւններից այն պատճառով, որ շահագրգռութիւն չեն զգում հասարակութեան կողմից եւ յոգնում են դիւանակալութիւնից: Նարմինան (անունը փոխուած է) 15 տարի  մասնակցել է խաղաղասիրական նախագծերին ազրպէյճանական կողմից, բայց հեռացել է դրանցից Սամետովի ձերբակալութիւնից յետոյ: «Կարելի էր ռիսքի դիմել, եթէ այդ ռիսքը ինչ-որ իմաստ ունենար, բայց դատուել որպէս հայրենիքի դաւաճան սոսկ այն պատճառով, որ զբաղուել ես թղթային աշխատանքով, խելամիտ չէ: Այն ամէնը, ինչ անում էինք, թղթի վրայ բուռն գործունէութեան պատկերումն էր նուիրատուների համար, եւ նրանք դա գիտէին», ասում է նա:

Այդ միջավայրում շատերն են խոստովանում, որ խաղաղասիրական նախաձեռնութիւնները պայմանաւորուած էին ոչ թէ հասարակութեան պահանջմունքով, այլ` եւրոպական հաստատութիւնների յատկացումներով:

Գերմանացի գործիչ Օլիվեր Միւնսթերը, որ կլոր սեղանների փոխարէն` կատակերգական «Տոլմայի օրագրերը» սերիալ է նկարել  նոյն բնակարանում ապրող ազրպէյճանցի եւ հայ ուսանողների մասին,  եկել է այն եզրակացութեան, որ բարձրաձայն խօսել խաղաղութեան մասին` շատ դժուար է: Եթէ Ազրպէյճանում կառավարութեան քննադատներին բանտ է սպառնում, ապա Հայաստանում նրանք բախւում են հասարակութեան ճնշմանը: «Խաղաղութիւն բառը բացասական տողատակ ունի շատ հայերի համար, որովհետեւ այն զուգորդւում է Ալիեւի թելադրած խաղաղութիւնն ընդունելու հետ,- ասում է նա:- Իրենց կարծիքը խաղաղութեան մասին բարձրաձայն արտայայտող գործիչները կարող են բախուել հրապարակային կամ նոյնիսկ անձնական բացասական արձագանգի առնուազն այն բանի համար, որ չափից աւելի միամիտ են, վատագոյն դէպքում` Ազրպէյճանի ծրագրերին աջակցելու համար»:

Հայաստանի վարչապետն իր կառավարման սկզբում հրաժարւում էր փոխզիջումներից Լեռնային Ղարաբաղի հարցում, իսկ նրա պաշտպանութեան նախարարը սպառնում էր նոր տարածքներ գրաւել Ազրպէյճանից: Բայց 2020-ի պատերազմից յետոյ փոխեց ուղղութիւնը, Ղարաբաղը ճանաչեց Ազրպէյճանի մաս եւ յայտարարեց «Խաղաղութեան օրակարգ»: Այժմ նա չի փորձում հասնել ո՛չ ինքնավարութեան Ղարաբաղի հայերի համար, ո՛չ նոյնիսկ նրանց իրենց տները վերադառնալու իրաւունքին, այդպէս նա ցանկանում է շտապ խաղաղութեան պայմանագիր ստորագրել Պաքուի հետ: Բայց Նիկոլի «Խաղաղութեան օրակարգում» տեղ չունեն նրանք, որոնք քարոզում էին խաղաղութեան օգտին այն ժամանակ, երբ Նիկոլը եւ նրա զինակիցները նախընտրում էին պատերազմը: Այն գործիչները, որոնք տարիներ շարունակ հանդիպում էին ազրպէյճանցիների հետ եւ ջանում էին համատեղ հարթակ ստեղծել, մնում են մեկուսացած: Վարչապետը ժամանակ առ ժամանակ ոչ պաշտօնական հանդիպումներ է կազմակերպում քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումներում ներկայ են լինում հիմնականում իշխանութեան համակիր փորձագէտներն ու գործիչները, իշխանութեան քննադատներին եւ անկախ անհատներին հազուադէպ են հրաւիրում: Միայնակ մնաց Գէորգի Վանեանը, որը փակ դռների յետեւում հանդիպումների փոխարէն` առաջարկում էր, որ ողջ խաղաղարարութիւնը հրապարակային լինի:

Միջազգային յարաբերութիւնների թագաւորական հիմնարկի աշխատակից եւ հայ-ազրպէյճանական հակամարտութեան մասին գրքի հեղինակ Լոուրենս Պրոերսն այն, ինչ տեղի է ունենում այսօր, համարում է հարկադրական խաղաղութեան գործընթաց, որը բաւարարում է վերնախաւերի շահերը, ոչ թէ` ողջ հասարակութեան: «Իւրաքանչիւր համաձայնութիւն, որը բխում է այդ գործընթացից, մակերեսային ու փխրում է լինելու, ոչ թէ կառուցուած` հայ-ազրպէյճանական յարաբերութիւնների աւելի լայն վերափոխումների վրայ», ասում է նա:

Խաղաղութեան հեռանկարները աղօտ են թւում նաեւ ԱՄՆ նախագահական ընտրութիւններում Տոնալտ Թրամփի յաղթանակի խորապատկերում, որը խոստանում է սեւեռուել ներքին խնդիրների վրայ: 2020-ի երկրորդ ղարաբաղեան պատերազմը Թրամփի նախագահութեան ժամկէտում տեղի ունեցաւ, եւ ԱՄՆ-ն մի կողմ քաշուեց այդ հակամարտութիւնից: Հրադադարի համաձայնութիւնը կազմեց Ռուսաստանի առաջնորդ Վլատիմիր Փութինը, որում ընդգրկեց ռուսական խաղաղապահների մուտքը Ղարաբաղ: Ճօ Պայտընի վարչակազմը, նոյնիսկ Ուքրանիայի պատերազմի առկայութեան պայմաններում փորձում էր աշխուժօրէն մասնակցել դիւանագիտութեանը Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ: Արտաքին գործերի նախարար Պլինքընը կազմակերպում էր երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը` խաղաղութեան պայմանագիրը քննարկելու համար:

Ամերիկայի հնարաւոր շրջադարձը անհանգստացնում է նաեւ յետխորհրդային երկրների միւս առաջնորդներին, մասնաւորապէս` Քիեւի: Պերլինի անկախ ընկերային հետազօտութիւնների կենտրոնի ընկերաբան Սերգեյ Ռումեանցեւը կարծում է` դա ռուս-ուքրանական պատերազմի եւ ղարաբաղեան հակամարտութեան միակ զուգահեռը չէ:

«Ուքրանիայում պատերազմ սկսուելուց յետոյ խաղաղութեան եւ դրա համար փոխզիջումներ գտնելու գաղափարը դարձաւ չափազանց անընդունելի, իսկ խաղաղութեան իւրաքանչիւր կոչ ընկալւում է որպէս աջակցութիւն` փութինեան դիրքերին», ասում է ընկերաբանը:

Մարտի դաշտում պատերազմը եւ յաղթանակը մատուցւում են որպէս խաղաղութեան հասնելու միակ մեթոտ: Ռումեանցեւը, սակայն, համարում է, որ պատերազմը բնաւ էլ խաղաղութեան նախերգանքը չէ: «Խաղաղութեան ձեռքբերումը միշտ էլ ահռելի աշխատանք եւ յամառութիւն է պահանջում, եւ այդ աշխատանքի զգալի մասը հէնց պատերազմի հասցրած վնասների ու վէրքերի յաղթահարումն է», ասում է նա:

https://www.bbc.com/russian/articles/cn4v7028xzeo 

Թարգմանութիւնը` ԳՄ-ի

Նախորդը

Մահացած Է Հեղինակաւոր Ցեղասպանագէտ Իսրայէլ Չառնի

Յաջորդը

Գաղութէ – Գաղութ

RelatedPosts

Իրան-Իսրայէլ 12-Օրեայ Հակամարտութիւնը Եւ Ազրպէյճանի Հնարաւոր Ներգրաւուածութիւնը
Անդրադարձ

Իրան-Իսրայէլ 12-Օրեայ Հակամարտութիւնը Եւ Ազրպէյճանի Հնարաւոր Ներգրաւուածութիւնը

Օգոստոս 19, 2025
Նոր Գիրքերու Հետ.  ՀՄԸՄ-ի Գործունէութիւնը Մայր Հայրենիքի`  Հայաստանի Հանրապետութեան Մէջ. 1918-1927  (Հեղինակ Յարութ Չէքիճեան)
Անդրադարձ

Նոր Գիրքերու Հետ. ՀՄԸՄ-ի Գործունէութիւնը Մայր Հայրենիքի` Հայաստանի Հանրապետութեան Մէջ. 1918-1927 (Հեղինակ Յարութ Չէքիճեան)

Օգոստոս 19, 2025
Համազգայինի Ուսանողական Հաւաք (Ֆորում) 2025` Նոր Փորձառութիւններ, Հարուստ Ծրագիր
Անդրադարձ

Համազգայինի Ուսանողական Հաւաք (Ֆորում) 2025` Նոր Փորձառութիւններ, Հարուստ Ծրագիր

Օգոստոս 18, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?