Իտալիոյ «Սերի Ա.»-ի 16-րդ հանգրուանին գծով, երկուշաբթի գիշեր անցեալ տարեշրջանի ախոյեան Ինթեր Միլան 6-0 արդիւնքով մեծ յաղթանակ արձանագրեց 5-րդ դիրքի վրայ գտնուող Լացիօ Ռոմայի դաշտին վրայ:
«Ներաձուրիներ»-ը 2024-ին արդէն 47 կոլ նշանակած են «օտար» դաշտերու վրայ` սահմանելով ակումբի նոր մրցանիշ:
Յատկանշական է, որ Սիմոնէ Ինցակի Ինթեր Միլանը 5 յաջորդական մրցումներ «օտար» դաշտի վրայ յաղթանակով աւարտեց, վերջին 4-ին առանց կոլ իսկ ստանալու:
Հաքան Չալհանօղլու (փենալթիով), Ֆետերիքօ Տիմարքօ, Նիքոլօ Պարելլա, Տենզել Տումֆրիզ, Քարլոս Աուկուսթօ եւ Մարքուս Թիւրամ նշանակեցին Ինթերի 6 կոլերը:
Ինթեր 34 կէտով կը գրաւէ 3-րդ դիրքը, մրցում մը պակաս ունի պարագլուխի դիրքը գրաւող Աթալանթայէն:
Ստորեւ` դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Աթալանթա | 37 (39-17) |
| 2.- Նափոլի | 35 (24-11) |
| 3.- Ինթեր Միլան | 34 (40-15) |
| 4.- Ֆիորենթինա | 31 (28-11) |
| 5.- Լացիօ Ռոմա | 31 (30-23) |
| 6.- Եուվենթուս | 28 (26-12) |


