Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Եու. Է. Էֆ. Ա.» Ազգերու Լիկա. Գերմանիա 7 Կոլ Նշանակեց Ռոնալտօ` Տակաւին Ճկուն…

Նոյեմբեր 18, 2024
| Մարզական
0
Share on FacebookShare on Twitter

«Եու. Է. Էֆ. Ա.»-ի կազմակերպած Ազգերու լիկայի 5-րդ շաբթուան մրցումները շարունակուեցան շաբաթավերջին:

Գերմանիոյ ազգային խումբը Ֆրայպուրկի մէջ 7 անպատասխան կոլ նշանակեց Պոսնիոյ դէմ:

Մուսիալա, Քլայնտինսթ (2), Հավերց, Վիրց (2) եւ Սանէ նշանակեցին Գերմանիոյ կոլերը:

Եուլիան Նակըլզման, որ իր 18-րդ մրցումին 11-րդ յաղթանակը արձանագրեց, բազմաթիւ մարզիկներ հանգստացուց Բ. կիսախաղին, նոյն պահուն հաշիւը ընելով վաղուան մրցումին` Հունգարիոյ մէջ: Հունգարիա Նետերլանտներու դէմ մրցումին 4 կոլ ստացաւ, առաջին երկուքը` առաջին կիսախաղին` փենալթիներով: Վաութ Վեկհորսթ եւ Քոտի Կաքփօ նշանակեցին իրենց փենալթիները, Բ. կիսախաղին Տումֆրիզ եւ Քոփմայնըրս զոյգ մը կոլեր եւս նշանակեցին, քառորդ աւարտական հասնելու իրենց յոյսերը աւելցնելով:

Օր մը առաջ` ուրբաթ գիշեր վեթերան Քրիսթիանօ Ռոնալտօ շարունակեց մրցանիշներ արձանագրել, երբ Փորթուգալ կը մրցէր Լեհաստանի դէմ:

Ան դարձաւ Փորթուգալի պատմութեան ամէնէն տարեց մարզիկը, որ կոլ կը նշանակէր ազգային խումբին հետ, երբ փենալթիով նշանակեց Փորթուգալի 2-րդ կոլը: Փորթուգալ 5-1 արդիւնքով պարտութեան մատնեց Լեհաստանը, որ առաջին կիսախաղին մեծ թիւով առիթներ կորսնցուցած էր: Կիսախաղին արդիւնքը 0-0 էր, բայց Լէաօ, Պրունօ Ֆեռնանտեշ եւ Նեթօ նշանակեցին գեղեցիկ կոլեր: Սակայն Ռոնալտօ «օրուան կոլ»-ը նշանակեց մկրատային հարուածով մը… Վստահաբար Ռոնալտօ իր երիտասարդ օրերուն այս ձեւի կոլեր շատ դիւրութեամբ կը նշանակէր, սակայն ասիկա բացառիկ էր, որովհետեւ 39 տարեկան եւ 284 օրեր տարիքով «ծեր» ֆութպոլիստը ըստ երեւոյթին տակաւին երիտասարդ է եւ ճկուն: Այս մրցումը եղաւ Քրիսթիանօ Ռոնալտոյի 217-ը Փորթուգալի հետ, ուր արձանագրեց իր ասպարէզին 132-րդ յաղթանակը` բարելաւելով Սերխիօ Ռամոսի մրցանիշը (131 յաղթանակ):

Պուքրեշի մէջ Ռումանիա կը հիւրընկալէր Քոսովոն, եւ մրցումը սպիտակ հաւասարութեամբ կ՛աւարտէր, երբ 93-րդ վայրկեանին բախում մը ունեցան ռումանացի Տենիս Ալիբեկ եւ Քոսովոյի մարզիկ Ալպիոն Ռախմանի: Հոս ռումանացի համակիրներէն խումբ մը սկսաւ «Սերպիա, Սերպիա» երգել, բան մը, որուն պատճառով Քոսովոյի մարզիկները լքեցին դաշտը: Հանդիպումին ճակատագիրը չորոշուեցաւ: Կրնայ պատահիլ, որ «Եու. Է. Էֆ. Ա.» կախակայէ Ռումանիան` 3 կէտերը շնորհելով Քոսովոյին, մանաւանդ որ նոյն ձեւի բան մը պատահած էր մօտ 1 տարի առաջ, երբ երկու խումբերը կը մրցէին 2024-ի Եուրոյի զտումի մրցումներուն ժամանակ, եւ Քոսովօ յաղթական նկատուած էր:

Ստորեւ կը ներկայացնենք 5-րդ հանգրուանի ամբողջական արդիւնքները եւ դասաւորումը, մինչ 6-րդ հանգրուանը կը շարունակուի այսօր եւ վաղը:

Նետերլանտներ – Հունգարիա 4-0
Գերմանիա – Պոսնիա 7-0
Սկովտիա – Խրուաթիա 1-0
Փորթուգալ – Լեհաստան 5-1
Դանիա – Սպանիա 1-2
Զուիցերիա – Սերպիա 1-1
Ալպանիա – Չեխիա 0-0
Վրաստան – Ուքրանիա 1-1
Թուրքիա – Կալես 0-0
Մոնթենեկրօ – Իսլանտա 0-2
Շուէտ – Սլովաքիա 2-1
Ազրպէյճան – Էսթոնիա 0-0
Ռումանիա – Քոսովօ (կիսաւարտ)
Լիւքսամպուրկ – Պուլկարիա 0-1
Հիւսիսային Իրլանտա – Պիելոռուսիա 2-0
Կիպրոս – Լիթուանիա 2-1
Անտորրա – Մոլտովա 0-1
Սան Մարինօ – Ճիպրալթար 1-1

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ  

Ա. ԿԱՐԳ

Ա. ԽՄԲԱԿ

1.- Փորթուգալ              13 (12-4) ԿԷՏ
2.- Խրուաթիա              7 (7-7) ԿԷՏ
3.- Լեհաստան              4 (8-14) ԿԷՏ
4.- Սկովտիա                    4 (5-7) ԿԷՏ

Բ. ԽՄԲԱԿ

1.- Իտալիա                13 (12-5) ԿԷՏ
2.- Ֆրանսա                     10 (9-5) ԿԷՏ
3.- Պելճիքա                     4 (6-8) ԿԷՏ
4.- Իսրայէլ                 1 (4-13) ԿԷՏ

Գ. ԽՄԲԱԿ

1.- Գերմանիա              13 (17-3) ԿԷՏ
2.- Նետերլանտներ           8 (12-6) ԿԷՏ
3.- Հունգարիա              5 (3-10) ԿԷՏ
4.- Պոսնիա                1 (3-16) ԿԷՏ

Դ. ԽՄԲԱԿ

1.- Սպանիա                     13 (10-2) ԿԷՏ
2.- Դանիա                 7 (7-5) ԿԷՏ
3.- Սերպիա                     5 (3-6) ԿԷՏ
4.- Զուիցերիա              2 (4-11) ԿԷՏ

Բ. ԿԱՐԳ

Ա. ԽՄԲԱԿ

1.- Չեխիա                 8 (7-7) ԿԷՏ
2.- Վրաստան               7 (6-4) ԿԷՏ
3.- Ալպանիա                    7 (3-4) ԿԷՏ
4.- Ուքրանիա              5 (6-7) ԿԷՏ

Բ. ԽՄԲԱԿ

1.- Անգլիա                 12 (11-3) ԿԷՏ
2.- Յունաստան             12 (9-4) ԿԷՏ
3.- Այիր                        6 (3-7) ԿԷՏ
4.- Ֆինլանտա              0 (2-11) ԿԷՏ

Գ. ԽՄԲԱԿ

1.- Աւստրիա                     10 (13-4) ԿԷՏ
2.- Նորվեկիա               10 (10-7) ԿԷՏ
3.- Սլովենիա                    7 (6-8) ԿԷՏ
4.- Ղազախստան            1 (0-10) ԿԷՏ

Դ. ԽՄԲԱԿ

1.- Թուրքիա                     11 (8-3) ԿԷՏ
2.- Կալէս                  9 (5-3) ԿԷՏ
3.- Իսլանտա                     7 (9-9) ԿԷՏ
4.- Մոնթենեկրօ             0 (1-8) ԿԷՏ

Գ. ԿԱՐԳ

Ա. ԽՄԲԱԿ

1.- Շուէտ                  13 (13-4) ԿԷՏ
2.- Սլովաքիա               10 (9-5) ԿԷՏ
3.- Էսթոնիա                     4 (3-8) ԿԷՏ
4.- Ազրպէյճան              1 (3-11) ԿԷՏ

Բ. ԽՄԲԱԿ

1.- Ռումանիա              12 (11-2) ԿԷՏ
2.- Քոսովօ                 9 (9-4) ԿԷՏ
3.- Կիպրոս                6 (3-11) ԿԷՏ
4.- Լիթուանիա              0 (4-10) ԿԷՏ

Գ. ԽՄԲԱԿ

1.- Հիւսիսային Իրլանտա     10 (9-1) ԿԷՏ
2.- Պուլկարիա              8 (2-5) ԿԷՏ
3.- Պիելոռուսիա             6 (2-3) ԿԷՏ
4.- Լիւքսամպուրկ      2 (1-5) ԿԷՏ

Դ. ԽՄԲԱԿ

1.- Հիւսիսային Մակեդոնիա   13 (9-1) ԿԷՏ
2.- Ֆարօ կղզիներ      6 (5-5) ԿԷՏ
3.- Հայաստան              4 (6-8) ԿԷՏ
4.- Լաթվիա                4 (3-9) ԿԷՏ

Դ. ԿԱՐԳ

Ա. ԽՄԲԱԿ

1.- Ճիպրալթար             6 (4-3) ԿԷՏ
2.- Սան Մարինօ            4 (2-2) ԿԷՏ
3.- Լիխթընշթայն            2 (2-3) ԿԷՏ

Բ. ԽՄԲԱԿ

1.- Մոլտովա                     9 (5-1) ԿԷՏ
2.- Մալթա                 6 (2-2) ԿԷՏ
3.- Անտորրա                    0 (0-4) ԿԷՏ

 

 

Նախորդը

«Էմ. Էմ. Էյ.» Սպարտակ Միքայէլեան` Աշխարհի Ախոյեան

Յաջորդը

Զելենսքի. «Ուքրանիոյ Հարցի Կարգաւորման Տարբերակները Միայն Անձամբ Թրամփի Հետ Պիտի Քննարկեմ, Եւ Ոչ Թէ Անոր Խմբակի Անդամներուն Հետ»

RelatedPosts

Պասքեթպոլ.  Այսօր Կը Սկսի Լիբանանի Ախոյեանութիւնը
Մարզական

Պասքեթպոլ. Այսօր Կը Սկսի Լիբանանի Ախոյեանութիւնը

Հոկտեմբեր 18, 2025
Քարաթէ.  Հայաստանի Ազգային Խումբը Մեկնեցաւ Փարիզ
Մարզական

Քարաթէ. Հայաստանի Ազգային Խումբը Մեկնեցաւ Փարիզ

Հոկտեմբեր 18, 2025
«Էմ.Էմ.Էյ.»  Ռաֆայէլ Կոստանեան` Պրոնզէ Մետալակիր
Մարզական

«Էմ.Էմ.Էյ.» Ռաֆայէլ Կոստանեան` Պրոնզէ Մետալակիր

Հոկտեմբեր 18, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?