Մայրամուտ է իջնում վրաս,
Եւ խաւարը շրջապատում է ինձ.
Խեղդում է սիրտս ու հոգիս պարտութեան դիմաց,
Որ յօշոտեց հայրենիքս…
Օձ դաւոն ու էրադոն թոյնել են հանրութեանը,
Պիտոն օձ են կլանում…
Վարակել են համայնքներ,
Հայրենիք են վաճառում
Կլոպալականների կաշառքով…
Զոհում են հայ բանակը…
Այնպէս անկեղծ է ու նուիրուած,
Մատղաշ ու զօրաւոր…
Զոհում են դաւադրութեամբ…
Պատմութեան դժխեմ արհաւիրք,
Որ խեղդում է սիրտ ու հոգի…
Չեմ ուզում նիւթականը գերազանցի
Բարոյականին,
Հասարակութեանը մխրճի կեղծիքի մէջ.
Պտրում եմ ճշմարտութիւնը
Եւ կեղծիք եմ բացայայտում.
Կանխահաս յուսախաբութեամբ
Խառնակ խոհերիս ճախճախուտը տնքում է,
Չեմ զօրում իմաստաւորել մտածողութիւնս.
Պատուհասող ահազանգ է ղօղանջում,
Որպէս ճակատագրի տագնապ…
Խաւարի մէջ եւ աղէտի…
Նօսրացած պատրանք եմ փնտռում
Պարտութիւնը, հոգեկան տագնապը սանձելու,
Հպատակեցնելու պարտեալիս,
Որ յառնեմ…
Յառնում եմ ինքնատիրութեամբ,
Միջավայրի գերին չեմ այլեւս.
Ճակատում եմ տեղատարափի դէմ, ընդդէմ,
Մոլորուած թշուառական չառաքեալի դէմ, ընդդէմ,
Դաւադրութեան ու չարիքի դէմ, ընդդէմ:
Ոչինչ չեմ մոռացել, պատրանքներից բացի,
Հորիզոնում դեռեւս փայլուն ու խոշոր աստղեր կան
Ձեռքս մեկնում եմ ամենալուսաւորին,
Անդեդեւ որոշումով ու համոզումով.-
Ազքանազեան ազգիս ու Հայաստանիս,
Իմոնց: