Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Պատերազմական

Յուլիս 23, 2024
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Արցախեան պատերազմների հերոսներին

ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ

Որոշուեց եռալիք յարձակում կատարել
Յաջորդական թիրախների վրայ:
Հադրութի ուղղութեամբ,
Ապա Շուշիի վրայ.
Յարձակումի երրորդ ալիքը`
Ըստ յաջողութեան,
Որպէսզի խորացուի ճակատը…

Ըստ պայմանաւորուածութեան
Սկսուեց գրոհը.
Դա մի գուպար էր դաժան ու ըմբոստ,
Միս ու ոսկորով մարդը
Ընդդէմ պայթող երկաթի ու վառօդի…

Հայրենանուէր մարտիկների
Մոլի ու մրրկաթեւ արշաւը ի մարտ…

Ճակատագրական են բոլոր խիզախումները.
Յաղթանակի յոյսը,
Մղող ոգին,
Արեան գոյնը կարմիր,
Որ կեանքն է:

Մի հեքիաթ է կատաղի ու դժխեմ,
Հերոսական ու վսեմ,
Արիւնոտ:

Մաքառումները հասնում են նպատակին.
Յարձակման երրորդ ալիքը միտում է
Կենտրոնական տարածքը ընդարձակելու:

Յաջողւում է կիսով միայն…
Ու ետ է կոչւում…
Տիրում է
Յաջորդական հրադադար.
Առաջաւոր եզրի վիրաւորները
Մնում են անօգնական…

Թշնամու հաւաքարար զինուորները
Գալիս են մարտադաշտը մաքրելու…

Տեղանքում երեք վիրաւորներ են ընկած,
Արտաշէսը, Տիգրանը, Վարդանը.
Անկարող շարժուելու,
Անկարող պաշտպանուելու…
Անզօր ցասումի ու կատաղութեան
Կծկումները խարկում են
Գունատ ու ցնցուող այտերը…
Նայում են իրար,
Գուշակելու,
Թէ…

Թշնամի զինուորը հասնում է Արտաշէսին…
Ջղային շարժումով
Հրացանի խողովակը ուղղում է ընկածին
Ու կրակում է…

Հիմա ո՞ր մէկիս…
Անցնում է Տիգրանի ու Վարդանի մտքերով…

Թշնամի զինուորը հասնում է Տիգրանին…

Ես եմ լինելու վերջինը…
Մտածում է Վարդանը…
Մեռնող մարդու զգայարաններից
Վերջին դադարողը`
Լսողութիւնն է…
… Կը լսե՞մ ինձ սպաննող գնդակի ձայնը…
Կայծակի արագութեամբ անցնում է
Վարդանի մտքով…

Տեսնում է թշնամի զինուորի մօտենալը իրեն,
Նոյնիսկ զգում է նրա պարզած հրացանի
Տաք խողովակի մօտեցումը
Իր քունքին…

Պայթի՛ւն…

Կապոյտ է ու ոսկեփոշի…
Գոլորշին է կեանքի ու հոգու,
Որ հասնում է տիեզերք…

Կապոյտ է ու մշուշ…
Կապոյտ է ու ոսկեփոշի…

Յաջորդ օրը
Մերոնք գրաւում են տարածքը աւելիով,
Գրաւում են Շուշին… ու աւելի…
Գարնանը
Այնտեղ երեք մանուշակներ են ծլում,
Բուրում են…

Այնուհետեւ
Երբ Նիկոլը ազգին ու հայրենիքին
Դաւադրեց պարտութեան,
Այդ համօրենը յանձնեց թշնամուն…

Ասել էին.
Ազգը չի ընդունի.
Ասել էր.
Երբ հինգ-վեց հազար զոհ տայ`
Կ՛ընդունի…

Հինգ-վեց հազարը պատարագուեցին…
Նա եղել է Եռաբլուրը շէնացնող ու ապատող,
Հայաշխարհը աւերող ճիճուն…
Եռաբլուրի ուրուականները
Խեղդամահ կ՛անեն նրան:

Մանուշակները թառամել են…

Հայրենիքի հարազատ ուստրերը
Նուիրմամբ եղան պաշտպանող վիթխարիները,
Որ մատաղեցին իրենց
Վասն պահպանութեան ազգի ու հայրենիքի:

Մնացորդածս, որպէս
Հին փառքերի ու նորոգ պարտութեան զինակիցներ,
Կը վերակառուցենք քեզ,
ՀԱՅՐԵՆԻՔ…

 

 

 

Նախորդը

«Ազդակ»-ի Ֆոնտին

Յաջորդը

Սփիւռքի Տարի, Մարդուժի Տարի…

RelatedPosts

Իրան-Իսրայէլ 12-Օրեայ Հակամարտութիւնը Եւ Ազրպէյճանի Հնարաւոր Ներգրաւուածութիւնը
Անդրադարձ

Իրան-Իսրայէլ 12-Օրեայ Հակամարտութիւնը Եւ Ազրպէյճանի Հնարաւոր Ներգրաւուածութիւնը

Օգոստոս 19, 2025
Նոր Գիրքերու Հետ.  ՀՄԸՄ-ի Գործունէութիւնը Մայր Հայրենիքի`  Հայաստանի Հանրապետութեան Մէջ. 1918-1927  (Հեղինակ Յարութ Չէքիճեան)
Անդրադարձ

Նոր Գիրքերու Հետ. ՀՄԸՄ-ի Գործունէութիւնը Մայր Հայրենիքի` Հայաստանի Հանրապետութեան Մէջ. 1918-1927 (Հեղինակ Յարութ Չէքիճեան)

Օգոստոս 19, 2025
Համազգայինի Ուսանողական Հաւաք (Ֆորում) 2025` Նոր Փորձառութիւններ, Հարուստ Ծրագիր
Անդրադարձ

Համազգայինի Ուսանողական Հաւաք (Ֆորում) 2025` Նոր Փորձառութիւններ, Հարուստ Ծրագիր

Օգոստոս 18, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?