Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հայագիտութիւնը` Ազգայինի Յենասիւն

June 10, 2024
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

– Հայագիտութիւնը` Ազգայինի Յենասիւն
– Ուսանողի Վկայութիւն

Զրուցեց` ՀԵՐՄԻՆԷ ԱՒԱԳԵԱՆԸ

Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան կողմից Երեւանի պետական համալսարանի հետ տարիներ շարունակ իրականացւում են տարբեր կրթական ու գիտական նախաձեռնութիւններ: Կարեւոր ծրագրերից է համագործակցութիւնը համալսարանի սփիւռքագիտութեան ամպիոնի հետ, որտեղ գործող հայագիտութեան բաժնում Համազգայինի հովանաւորութեամբ պատրաստւում են հայագիտութեան ուսուցիչներ` աշխարհի տարբեր ծայրերում գործող հայկական ուսումնական հաստատութիւններում դասաւանդելու համար: Ծրագիրը գործում է 2013 թուականից, իսկ 2014-ին ստորագրուել է համագործակցութեան համաձայնագիր: Սփիւռքից Հայաստան եկող ուսանողները նշեալ բաժնում սովորելու համար միութեան կողմից ստանում են կրթաթոշակ: Համազգայինի կողմից հոգ է տարւում նաեւ նրանց կեցութեան ապահովման համար: Երկու տարի սովորելուց յետոյ ուսանողները ստանում են մագիստրոսի գիտական աստիճան: Այս տարի կ՛ամբողջանա՛յ այս ծրագիրի տասնամեակը:

ԵՊՀ սփիւռքագիտութեան ամպիոնի վարիչ, պատմական գիտութիւնների դոկտոր Արման Եղիազարեանը կիսուեց մեզ հետ այս ծրագրի կարեւորութեան եւ իրականացման նպատակների շուրջ:

ՀԱՐՑՈՒՄ.-  Ի՞նչ ազդակներով կեանքի կոչուեց Համազգայինի ու ԵՊՀ-ի այս համատեղ ծրագիրը:

ԱՐՄԱՆ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ.- Հայագիտութիւն մագիստրոսական ծրագրի իրականացումը մայր բուհում, առաջին հերթին, Համազգայինի եւ ԵՊՀ-ի միջեւ տարիների ընթացքում ձեւաւորուած բազմակողմանի համագործակցութեան արդիւնքն էր: Ծրագրի անհրաժեշտութիւնը ուղղակիօրէն կապուած էր սփիւռքում հայապահպանութեան խնդիրների խորացման պատճառով հայկական կրթօճախներում ուսուցչական մարդուժի  պակասելու հետ: Եւ ահա Համազգայինի եւ ԵՊՀ-ի միջեւ կայացուեց որոշում` նպաստելու սփիւռքի կրթօճախների համար ուսուցիչների պատրաստման գործընթացին: Այդպէս հիմնադրուեց «Հայագիտութիւն» մագիստրոսական ծրագիրը, որի ուսանողները հաւաքւում են սփիւռքի տարբեր համայնքներից, ՀՀ-ից եւ Արցախից:

Ծրագրի կազմակերպական ողջ գործընթացն իրականացնում է ԵՊՀ-ն, իսկ ֆինանսաւորումը, ուսանողների կրթավճարների տեսքով, Համազգայինը:

Ծրագիրը գործում է արդէն 10 տարի (ծրագրի ստեղծման համաձայնագիրը կնքուել է 2014 թ.), եւ շրջանաւարտները իրենց նուիրական աշխատանքն են իրականացնում` Լիբանանում, Սիրիայում, Կիպրոսում, Ֆրանսայում եւ սփիւռքի այլ համայնքներում:

Հ.- Որո՞նք են դասաւանդում ծրագրում, եւ ի՞նչ մասնագէտներ էք պատրաստում:

Ա. Է.- Ծրագրում դասաւանդում են ոլորտի առաջատար մասնագէտները, հիմնականում` ԵՊՀ-ից: Կան դասախօսներ նաեւ ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայից եւ Հայկական պետական մանկավարժական համալսարանից: Դասաւանդուող առարկաները հայագիտութեան հիմնական գիտակարգերից են` պատմութիւն, հայոց լեզու, գրականութիւն, մշակոյթ, սփիւռք եւ այլն:

Ծրագրի հիմնադրման ժամանակ Համազգայինի նախաձեռնութեամբ ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան կողմից մասնագիտութիւնների եւ որակաւորումների ցանկում, որպէս միջոլորտային մասնագիտութիւն, ներառուեց «Հայագիտութիւն» մասնագիտութիւնը եւ համապատասխան` «Հայագիտութեան մագիստրոս» որակաւորումը: Ըստ այդմ, «Հայագիտութիւն» մագիստրոսական ծրագրի շրջանաւարտները ստանում են  «Հայագիտութիւն/Armenian Studies» մասնագիտութիւնը:

Շրջանաւարտները ստանում են հիմնարար գիտելիքներ եւ կարող են դասաւանդել առարկաներ` նշուած գիտակարգերից իւրաքանչիւրում:

Ծրագրի իրականացման պատասխանատուն ԵՊՀ սփիւռքագիտութեան ամպիոնն է (վարիչ եւ պատասխանատու` Ա. Եղիազարեան):

Հ.- Հայկական սփիւռքի ներկայիս ուծացման պայմաններում որքանո՞վ էք կարեւորում այս նախաձեռնութեան իրականացումը:

Ա. Է.- Ինչպէս նշեցի, «Հայագիտութիւն» մագիստրոսական ծրագրի ստեղծումն արձագանգ էր սփիւռքում հայապահպանութեան առումով խորացող խնդրի բարձրաձայնման: Այլ խօսքով,  ուծացման արագութեան աճը սփիւռքում ստիպեց անդրադառնալ հայապահպանութեան առաջնային կռուանի` հայկական կրթօճախի ամրապնդմանը` այն նոր ուսուցչական մարդուժով ապահովելու միջոցով: Այսպիսով, նախաձեռնութիւնը ունի հայապահպան մեծ նշանակութիւն:

Հ.- Ինչպիսի՞ աշխուժութիւն ու հետաքրքրութիւն են ցուցաբերում սփիւռքահայ երիտասարդներն այս ծրագրին:

Ա. Է.- Անցած 10 տարիների ընթացքում ծրագրում ուսանել են 20 սփիւռքահայ ուսանողներ` Լիբանանից, Սիրիայից, Թուրքիայից, Պուլկարիայից, Ուքրանիայից եւ այլ երկրներից: Նրանցից շատերը, ստանալով «Հայագիտութեան մագիստրոս»-ի որակաւորում, այնուհետեւ աշխատանքի են անցել սփիւռքահայ կրթօճախներում:

Թէեւ համարում եմ, որ ակտիւութիւնը բաւարար չափի է, կարծում եմ, որ հնարաւորութիւն կայ աւելացնելու ծրագրում սփիւռքահայ ուսանողների թիւը: Այստեղ աշխուժութիւնը եւ հետաքրքրուածութիւնը տարբեր ծաւալներ ունեն: Աշխուժութեան վերաբերեալ թուեր արդէն ներկայացրի, իսկ հետաքրքրուողների թիւը շատ աւելին է, պարզապէս, երբ հարցը վերաբերում է ՀՀ տեղափոխուելուն, այնտեղ 2 տարի ուսանելուն ու վերադարձին, ապա շատերը պարզապէս չեն կարողանում դա անել: Եւ խնդիրը բոլորովին էլ ՀՀ-ում բնակուելու ծախսերը չեն. դրանք հոգում է Համազգայինը:

Հ.- Ի՞նչ բնաբաններով էին այս տարուայ մագիստրոսական թեզերը, եւ գո՞հ էք արդեօք արդիւնքներից:

Ա. Է.- Այս տարի մագիստրոսական թեզերը վերաբերում էին հայերի` Լիբանանի տնտեսական կեանքում ներկայութեանը, լիբանանահայութեան պատմաաշխարհագրական նկարագրին, հայոց պատմութեան միջնադարեան շրջանի իրողութիւններին, ՀՀ սփիւռքի նախարարութեան գործունէութեանը, հայկական լոպիիստական կազմակերպութիւններն, հայ-չինական մշակութային առնչութիւններին եւ այլ հիմնահարցերի:

Մագիստրոսական թեզերի պաշտպանութեանը ներկայ էր Համազգայինի հայաստանեան գրասենեակի տնօրէն Ռուզան Առաքելեանը:

Մեր ընդհանուր տեսակէտն այն է, որ թեզերը պատրաստուել են բարձր որակով, ուսանողներն ունեն գիտահետազօտական աշխատանքներ կատարելու անհրաժեշտ հմտութիւններ:

Վստահ եմ, որ «Հայագիտութիւն» մագիստրոսական ծրագրի շրջանաւարտը կարող է դառնալ սփիւռքահայ կրթօճախի որակեալ ուսուցիչ եւ, ըստ այդմ,  հայապահպանութեան առաքելութեամբ օժտուած մտաւորական:

Ուսանողի Վկայութիւն

Համազգայինի եւ Երեւանի պետական համալսարանին միջեւ գործակցութեամբ ու Համազգայինի հովանաւորութեամբ կը պատրաստուին հայագիտութեան ուսուցիչներ: 10 տարիէ ի վեր գործող այս համագործակցութեան ծիրին մէջ  2024 թուականի մայիսի 20-ին «Հայագիտութիւն» եւ «Սփիւռքագիտութիւն» մագիստրոսական ծրագրերի 13 ուսանողներ յաջողութեամբ պաշտպանեցին մագիստրոսական թեզերը եւ արժանացան հայագիտութեան մագիստրոսի աստիճանի:

Նրանց շարքում էր Ռիթա Մարիա Գազանճեանը, որ սոյն ծրագրով Լիբանանից եկել էր Հայաստան: Նրա հետ զրուցեցինք իր փորձութեան շուրջ:

ՀԱՐՑՈՒՄ.- Ինչպէ՞ս որոշեցիք մասնակցել Համազգայինի այս նախաձեռնութեանն ու ի՞նչ մղումներով եկաք Հայաստան:

ՌԻԹԱ ՄԱՐԻԱ ԳԱԶԱՆՃԵԱՆ.- Նպատակս էր` հայագիտութեամբ մասնագիտանալ, այդ պատճառով որոշեցի մասնակցել Համազգայինի այս ողջունելի ծրագրին: Հայաստան գալու մղումս, առաջին հերթին, տիրապետելն է հայագիտութեան հմտութիւններին, որպէսզի կարողանամ հայերէն նիւթերը լաւագոյնս փոխանցել սփիւռքի հայութեան ապագայ սերունդներին:

Հ.- Ի՞նչ էք կարծում, Համազգայինի կողմից իրականացուող այս նախաձեռնութիւնը որքանո՞վ է կարեւոր սփիւռքում եկող սերունդների հայապահպանութեան գործում:

Ռ. Մ. Գ.- Համազգայինի այս նախաձեռնութիւնը կարեւոր դեր ունի թէ՛ Հայաստանի, թէ՛ սփիւռքի հայութեան համար: Այն ոչ միայն կապ է հայրենիքի ու սփիւռքի միջեւ, այլեւ հնարաւորութիւն` երիտասարդ սերնդին մասնագիտանալու հայերէնի ու պատմութեան ասպարէզներում: Մեր դասախօսների քրտնաջան աշխատանքի շնորհիւ մենք հմտանում ենք եւ մեր գիտելիքները փոխանցում յաջորդ սերունդներին: Հմուտ մասնագէտներ պատրաստելով` Համազգայինն ապահովում է ապագայ հայ սերնդի ինքնութեան պահպանումը: Սա յատկապէս արդիական է մեր օրերում, երբ սփիւռքն օր օրի աւելի ու աւելի է կանգնում ձուլման ու նահանջի վտանգի առջեւ:

Հ.- Ի՞նչ տպաւորութիւններով էք աւարտում համալսարանը եւ որտե՞ղ պիտի շարունակէք ձեր ստացած գիտելիքների կիրառումը:

Ռ. Մ. Գ.- Տպաւորուած եմ այն փաստով, որ Հայաստանում այսքան ուշադրութիւն կայ արեւմտահայերէնի նկատմամբ: Ստացած գիտելիքներս պիտի կիրառեմ Լիբանանի հայկական վարժարանում:

Հ.- Ի՞նչ էք կարծում, հնարաւո՞ր է, որ հետագայում այս ծրագիրը նպաստի նաեւ սփիւռքահայ երիտասարդների հայրենադարձութեանը:

Ռ. Մ. Գ.- Այո՛, կարծում եմ, որ հնարաւոր է` նկատի ունենալով այն, որ մանուկ հասակից Լիբանանում մեզ մեծացնում են հայրենասիրութեան ու ազգապահպանման ոգով, հայրենիք վերադառնալու երազանքով: Այս առիթը յատուկ նշանակութիւն եւ արժէք ունի ինձ համար, որովհետեւ այն նաեւ հնարաւորութիւն տուեց, որ կարողանամ բացայայտել Հայաստանի պատմամշակութային վայրերը, մարզերն ու բնութիւնը, այցելելու մեր հանճարեղ բանաստեղծների, քանդակագործների, նկարիչների եւ դերասանների թանգարանները` ծանօթանալով նրանց կեանքին ու գործունէութեանը: Հետեւաբար, այո՛, ես կարծում եմ, որ այս ծրագիրը նպաստում է նաեւ սփիւռքահայ երիտասարդների հայրենադարձութեանը:

Զրոյցը` Հ. Ա.

 

 

 

 

 

Նախորդը

«Արցախ-Հայաստան» Զարգացման Մրցում Եւ Գեղարուեստական Յայտագիր` Հայ Կաթողիկէ Ս. Խաչ Հարպոյեան Բարձրագոյն Վարժարանին Մէջ

Յաջորդը

Ես Եւ Դիմացի «Ես»-ս

RelatedPosts

«Իւրաքանչիւր Նոր Բեմ Իր Փորձառութիւնը Կը Բերէ, Սակայն Հնդկաստանի Եւ Չինաստանի Մէջ Ելոյթ Ունենալը Ինծի Համար Տարբեր Նշանակութիւն Ունէր»,  «Ազդակ»-ին Կ՛ըսէ Շողիկ Թորոսեան
Հարցազրոյց

«Իւրաքանչիւր Նոր Բեմ Իր Փորձառութիւնը Կը Բերէ, Սակայն Հնդկաստանի Եւ Չինաստանի Մէջ Ելոյթ Ունենալը Ինծի Համար Տարբեր Նշանակութիւն Ունէր», «Ազդակ»-ին Կ՛ըսէ Շողիկ Թորոսեան

October 20, 2026
Հայագիտութիւն Մագիստրոսական Ծրագիր` Հայագիտական Համակողմանի Գիտելիքի Կարելիութիւն
Անդրադարձ

«Մեղու»-ն Ծնած Է Սէրէն»

October 16, 2026
«Ունկնդիրներուն Հաւատարմութիւնն Է, Որ «Վանայ Ձայն»-ին Ուժ Կու Տայ Իր Երթը Շարունակելու 40-Ամեակէն Անդին»  «Ազդակ»-ին Կ՛ըսէ «Վանայ Ձայն»-ի  Տնօրէն Վիգէն Աւագեան
Հարցազրոյց

«Ունկնդիրներուն Հաւատարմութիւնն Է, Որ «Վանայ Ձայն»-ին Ուժ Կու Տայ Իր Երթը Շարունակելու 40-Ամեակէն Անդին» «Ազդակ»-ին Կ՛ըսէ «Վանայ Ձայն»-ի Տնօրէն Վիգէն Աւագեան

October 13, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.