Իտալիոյ «Սերի Ա.»-ի 36 անգամ ախոյեան Եուվենթուս, որ վերջերս լաւ վիճակի մէջ չի գտնուիր եւ գործէ արձակած էր մարզիչ Մասիմիլիանօ Ալլեկրին` բաժակի մրցաշարքը շահելէ ետք անվայել կեցուածքին պատճառով, երկուշաբթի գիշեր իր 19 տարեկանէն վար խումբի մարզիչ եւ նախկին մարզիկ Փաուլօ Մոնթերոյի հետ կրցաւ 3-0 արդիւնքով ետ մնալը հաւասարութեամբ աւարտել Պոլոնիայի դաշտին վրայ:
Արդարեւ, Պոլոնիա, որ 3-րդ դիրքը կը գրաւէ եւ իր մարզիչ Թիակօ Մոթթայի հետ շատ լաւ տարեշրջան մը կը բոլորէ, 3 կոլ նշանակեց Քալաֆիորէի (2) եւ Քասթրոյի միջոցով մինչեւ 53-րդ վայրկեան:
76-ըրզ վայրկեանին, Ֆետերիքօ Քիեղա նշանակեց յոյսի կոլը: Սակայն մինչեւ 83-րդ վայրկեան արդիւնքը մնայ անփոփոխ, երբ Արքատիուշ Միլիք եւ Քենան Եըլտըզ յաջորդական կոլեր նշանակեցին Եուվենթուսը «փրկելով»:
Եուվենթուս, որ 4-րդ դիրքը կը գրաւէ, տակաւին մրցում մը ունի կատարելիք Մոնզայի դէմ, սակայն 5-րդ դիրքը գրաւող Աթալանթա 2 կէտով ետ կը մնայ Եուվէէն եւ 2 մրցում ունի կատարելիք Թորինոյի եւ Ֆիորենթինայի դէմ, մրցում մը, որ յետաձգուեցաւ, այսօրուան «Եուրոփա լիկ»-ի պատրաստութեան համար:
Ընդհանուր դասաւորում` 37-րդ հանգրուանէ ետք.
| ԿԷՏ | |
| 1.- Ինթեր Միլան 93 (87-20) | 93 (87-20) |
| 2.- Ա. Սէ. Միլան | 74 (73-46) |
| 3.- Պոլոնիա | 68 (54-30) |
| 4.- Եուվենթուս | 68 (52-31) |
| 5.- Աթալանթա | 66 (67-39) |
| 6.- Ա. Էս. Ռոմա | 63 (64-44) |
| …………………… | …………………… |
| 18.- Էմփոլի | 33 (27-53) |
| 19.- Սասուլօ | 29 (42-74) |
| 20.- Սալերնիթանա | 16 (29-78) |


