Երէկ Իտալիոյ մէջ տեղի ունեցաւ այս տարուան 7-րդ կրան փրին` Իմոլայի մէջ, ուր 8րդ յաջորդական փոլ փոզիշընը ձեռք ձգած աշխարհի ախոյեան Մաքս Վերշթափըն կրցաւ սկիզբէն մինչեւ վերջ մնալ առաջին դիրքին վրայ, հակառակ անոր որ անցեալ կրան փրիի ախոյեան Լանտօ Նորիս վերջին շրջաններուն շատ մօտեցաւ, բայց չկրցաւ անցնիլ:
Մաքլարեն, որ բարելաւած է իր ինքնաշարժը, գրաւեց 2-րդ եւ 4-րդ դիրքերը (Նորիս Փիասթրի), մինչ Ֆեռարի, որ իր շրջավազքին մէջ կը մրցէր, գրաւեց 3-րդ եւ 5-րդ դիրքերը:
Ստորեւ` մրցումին դասաւորումը.
1.- Մաքս Վերշթափըն (Ռետ Պուլ)
2.- Լանտօ Նորիս (Մաքլարէն)
3.- Շարլ Լըքլեր (Ֆեռարի)
4.- Օսքար Փիասթրի (Մաքլարեն)
5.- Քարլոս Սայնց (Ֆեռարի)
6.- Լուիս Համիլթըն (Մերսետես)
7.- Ճորճ Ռասըլ (Մերսետես)
8.- Սերխիօ Փերես (Ռետ Պուլ)
9.- Լանս Սթրոլ (Ասթոն Մարթին)
10.- Եուքի Ցունոտա (Ար. Պի.)
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Վերշթափըն (Նետերլանտներ) | 136 |
2.- Փերես (Մեքսիքա) | 103 |
3.- Լըքլեր (Մոնաքօ) | 98 |
4.- Նորիս (Բրիտանիա) | 83 |
5.- Սայնց (Սպանիա) | 83 |