Մօտ 25 օր ետք կը սկսի Գերմանիոյ մէջ տեղի ունենալիք Եւրոպայի ֆութպոլի ախոյեանութիւնը` «Եուրօ 2024»-ը:
17-րդ ախոյեանութեան կը մասնակցին 24 խումբեր, որոնք զտուելէ ետք հասան աւարտական մրցաշարք, որ տեղի կ՛ունենայ 14 յունիսէն 14 յուլիս, ինչպէս նշեցինք` Գերմանիոյ մէջ, 1988-էն ետք 2-րդ անգամ ըլլալով:
Վերջին մրցաշարքին (2020) ախոյեան դարձած էր Իտալիա, որ փենալթիներով յաղթած էր Անգլիոյ, մրցումը աւարտելէ ետք 1-1 արդիւնքով:
Գերմանիա 3 անգամ շահած է տիտղոսը եւ 3 անգամ դարձած է փոխախոյեան, իսկ 3 անգամ ալ գրաւած է 3-րդ դիրքը: Սպանիա իր կարգին 3 տիտղոս շահած է, 1 անգամ փոխախոյեան եւ 1 անգամ ալ 3-րդ դիրքը գրաւած: Իտալիա եւ Ֆրանսա 2 տիտղոս շահած են:
Մինչեւ օրս, մասնակցող խումբերէն միայն 5-ը իրենց կազմերը յայտարարեցին:
Հիւրընկալ Գերմանիոյ մարզիչ Եուլիան Նակըլզման 27 մարզիկներ յայտարարեց, ինչ որ ի վերջոյ 26-ի պիտի նուազի վերջին պայմանաժամէն առաջ (7 յունիսին), մինչ տակաւին բարեկամական փորձ մրցումներ պիտի կատարէ Ուքրանիոյ (3 յունիս) եւ Յունաստանի (7 յունիս) հետ:
Ստորեւ կը ներկայացնենք Գերմանիոյ կազմը, որմէ դուրս մնացին Մաթս Հումելզ, Լէոն Կորեցքա, Եուլիան Պրենտթ:
ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Օլիվըր Պաուման (Հոֆենհայմ), Ալեքզանտր Նուպել (Շթութկարթ), Մամուէլ Նոյըր (Պայերն Միւնիխ) եւ Մարք-Անտրէ Թեր Շթեկըն (Պարսելոնա):
ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Վալտըմար Անթոն (Շթութկարթ), Պենիամին Հենրիխս (Լայփցիկ), Եոշուա Քիմիչ (Պայերն Միւնիխ), Ռոպին Քոչ (Ֆրանքֆորթ), Մաքսիմիլեան Միթելշթատթ (Շթութկարթ), Տաւիտ Ռաում (Լայփցիկ), Անթոնիօ Ռուտիկըր (Ռէալ Մատրիտ), Նիքօ Շլոթերպեք (Տորթմունտ) եւ Եոնաթան Թահ (Լեւերքուզըն):
ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Ռոպերթ Անտրիչ (Լեւերքուզըն), Քրիս Ֆիւրիչ (Շթութկարթ), Փասքալ Կրոս (Պրայթըն), Իլքայ Կիւնտողան (Պարսելոնա), Թոնի Քրուս (Ռէալ Մատրիտ), Ժամալ Մուսիալա (Պայերն Միւնիխ), Ալեքսանտր Փաւլովիչ (Պայերն Միւնիխ), Լիրոյ Սանէ (Պայերն Միւնիխ) եւ Ֆլորիան Վիրց (Լեւերքուզըն):
ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Մաքսիմիլիան Պայեր (Հոֆենհայմ), Նիքլաս Ֆիւլքրուկ (Տորթմունտ), Քայ Հաւերթց (Արսենալ), Թոմաս Միւլըր (Պայերն Միւնիխ) եւ Տենիզ Ունտաւ (Շթութկարթ):
Գերմանիոյ խմբակին մաս կազմող (Ա. խմբակ) խումբերէն Հունգարիա իր կարգին յայտարարեց իր նախապատրաստական կազմը, որ հրապարակուեցաւ մարզիչ Մարքօ Ռոսիի կողմէ, ուր խմբապետ նշանակուեցաւ Լիվըրփուլի միջնապահ Տոմինիք Սոպոսլայ:
ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Տենիս Տիպուս (Ֆերենքվարոշ), Փեթեր Կուլաշի (Լայփցիկ) եւ Փեթեր Սափփանոս (Փաքս):
ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Պոթոնտ Պալող (Փարմա), Էնտրէ Պոթքա (Ֆերենքվարոշ), Մարթոն Տարտայ (Հերթա Պերլին), Աթիլա Ֆիոլա (Ֆեհերվար), Ատամ Լանկ (Օմոնիա), Ուիլի Օրպան (Լայփցիկ) եւ Աթիլա Սալայ (Ֆրայպուրկ):
ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Տոմինիք Սոպուլայ (Լիվըրփուլ), Պենտեկուզ Պոլլա (Սերվեթ), Միհալի Քաթա (Մ.Թ.Ք.), Միլոշ Քերքեզ (Պորնմաութ), Լազլօ Քլէյնհէյսլըր (Հայթուկ Սփլիթ), Ատամ Նաժի (Սփեցիա), Սոլթ Նաժի (Փուշքաշ Աքատեմի), Լոյք Նեկօ (Լը Հաւր), Անտրաս Շէյֆըր (Ունիոն Պերլին) եւ Քալլում Սթայլզ (Սանտըրլենտ):
ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Մարթին Ատամ (Ուլսան Հիունտայ), Քեւին Շոպոթ (Ուժփիշթ), Տանիէլ Կազտակ (Ֆիլատելֆիա), Քրիշթոֆըր Հորվաթ (Քեչքեմիթ), Ռոլանտ Սալայ (Ֆրայպուրկ) եւ Պարնապաս Վարկա (Ֆերենքվարոշ):
Դ. խմբակին մաս կազմող Նետերլանտներ եւ Ֆրանսա իրենց կարգին յայտարարեցին իրենց նախապատրաստական կազմերը` Եուրօ 2024-ի հետեւեալ ձեւով.
ՆԵՏԵՐԼԱՆՏՆԵՐ.- ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Ճասթըն Պէյլօ (Ֆեյենուրտ), Մարք Ֆլեքքեն (Պրենթֆորտ), Պարթ Վերպրիւկըն (Պրայթըն) եւ Նիք Օլիչ (Սփարթա Ռոթերտամ):
ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Նաթան Աքէ (Մանչեսթըր Սիթի), Տէյլի Պլինտ (Ժիրոնա), Վիրճիլ Վան Տայք (Լիվըրփուլ), Տենզել Տումֆրիզ (Ինթեր Միլան), Ժերեմի Ֆրիմփոնկ (Լեւերքուզըն), Մաթայս Տը Լիխթ (Պայերն Միւնիխ), Իան Մաթսըն (Տորթմունտ), Միքի Վան Տը Վեն (Թոթենհամ), Սթեֆան Տը Վրայ (Ինթեր Միլան) եւ Լութշարել Կերթրուիտա (Ֆէյենուրտ):
ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Ռայըն Կրաւենպերխ (Լիվըրփուլ), Ֆրենքի Տը Եոնկ (Պարսելոնա), Թէօն Քոփմայներս (Աթալանթա), Թիանի Ռայնտըրս (Ա. Սէ. Միլան), Մարթին Տը Ռուն (Աթալանթա), Երտի Շոթըն (Այնտհովըն), Չաւի Սիմոնա (Լայփցիկ), Քուինթըն Թիմպըր (Ֆէյենուրտ), Ճոյ Վերման (Այնտհովըն) եւ Ճորճինիօ Վայնալտում (Էթթիֆաք):
ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Սթիւըն Պերկուէյն (Այաքս), Պրայըն Պրոպէյ (Այաքս), Մեմֆիս Տեփայ (Աթլեթիքօ Մատրիտ), Քոտի Կաքփօ (Լիվըրփուլ), Տոնյել Մալեն (Տորթմունտ) եւ Վաութ Վեկհորսթ (Հոֆենհայմ):
ՖՐԱՆՍԱ.- ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Ալֆոնս Արէոլա (Ուեսթ Համ), Մայք Մէյնան (Ա. Սէ. Միլան) եւ Պրիս Սամպա (Լանս):
ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Ժոնաթան Քլոս (Մարսէյ), Թէօ Հերնանտէս (Ա. Սէ. Միլան), Իպրահիմա Քոնաթէ (Լիվըրփուլ), Ժիւլ Քունտէ (Պարսելոնա), Ֆերլան Մենտի (Ռէալ Մատրիտ), Պենժամեն Փաւար (Ինթեր Միլան), Ուիլիամ Սալիպա (Արսենալ) եւ Տայոթ Ուփամեքանօ (Պայերն Միւնիխ):
ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Էտուարտօ Քամաւինկա (Ռէալ Մատրիտ), Եուսուֆ Ֆոֆանա (Մոնաքօ), Անթուան Կրիզման (Աթլեթիքօ Մատրիտ), Էնկոլօ Քանթէ (Իթթիհատ), Ատրեն Ռապիօ (Եուվենթուս), Օրլիեն Չուամենի (Ռէալ Մատրիտ) եւ Ուարեն Զար-Էմերի (Փարիզ Սեն Ժերմեն):
ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Պրատլի Պարքոլա (Փարիզ Սեն Ժերմեն), Քինկզլի Քոման (Պայերն Միւնիխ), Օսման Տեմպելէ (Փարիզ Սեն Ժերմեն), Օլիվիէ Ժիրու (Ա. Սէ. Միլան), Ռանտալ Քոլօ Մուանի (Փարիզ Սեն Ժերմեն), Քիլիան Էմպափէ (Փարիզ Սեն Ժերմեն) եւ Մարքուս Թիւրամ (Ինթեր Միլան):