Երէկ երեկոյեան Անգլիոյ «Փրեմիեր լիկ»-ը վերջ գտաւ Մանչեսթըր Սիթիի յաջորդական 4-րդ տիտղոսով, երբ վերջին մրցումին 3-1 արդիւնքով կրցաւ յաղթել Ուեսթ Համին: Ֆիլ Ֆոտըն (2) եւ Ռոտրի նշանակեցին Սիթիի կոլերը, որոնց շնորհիւ Սիթի պահեց իր 2 կէտի առաւելութիւնը Արսենալի վրայ, որ իր կարգին յաղթաց Էվըրթընին` 2-1 արդիւնքով:
Այսպիսով, Մանչեսթըր Սիթի իր պատմութեան 10-րդ «Փրեմիեր լիկ»-ը շահեցաւ` մօտենալով Արսենալին (13 տիտղոս): Մանչեսթըր քաղաքի Եունայթըտը 20 տիտղոս շահած է եւ մրցանիշը իրեն կը պատկանի` 1 տիտղոս աւելի ունենալով Լիվըրփուլէն:
Վերջնական դասաւորում.
| ԿԷՏ | |
| 1.- Մանչեսթըր Սիթի | 91 (96-34) |
| 2.- Արսենալ | 89 (91-29) |
| 3.- Լիվըրփուլ | 82 (86-41) |
| 4.- Ասթոն Վիլա | 68 (76-61) |
| 5.- Թոթենհամ | 66 (74-61) |
| 6.- Չելսի | 63 (77-63) |
| ………………………. | ………………………. |
| 18.- Լիւթըն | 26 (52-85) |
| 19.- Պըրնլի | 24 (41-78) |
| 20.- Շեֆիլտ Եունայթըտ | 16 (35-104) |


