Հայաստանի ազգային խումբի գլխաւոր մարզիչ Ալեքսանտր Փեթրաքով հրապարակեց ազգային խումբ հրաւիրուած մարզիկներու ցանկը, ըստ Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի մամլոյ աղբիւրին:
Նշենք, որ ազգային խումբը բարեկամական մրցումներ ունի կատարելիք Քոսովոյի (Երեւանի մէջ) եւ Չեխիոյ (Փրակայի մէջ) դէմ, 22 եւ 26 մարտին:
Ստորեւ` ազգային խումբ հրաւիրուած մարզիկներու անուանացանկը.
ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Օկնիէն Չանչարեւիչ (Նոա), Արսէն Բեկլարեան (Արարատ-Արմենիա) եւ Սթանիսլաւ Պուչնեւ (Փիւնիկ):
ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Վարազդատ Հարոյեան (Քինկտաօ Ուեսթ Քութ), Անտրէ Չալիշիր (Ի. Ֆ. Պրոմմա Փոյքարնա) Գէորգի Յարութիւնեան (Կրասնոտար), Նաիր Թիքնիզեան (Լոքոմոթիւ Մոսկուա), Ստեփան Մկրտչեան (Օսիեք), Կամօ Յովհաննիսեան (Արարատ-Արմենիա), Սերկէյ Մուրատեան (Նոա), Էրիք Փիլոյեան (Ուրարտու), Յովհաննէս Համբարձումեան (Նոա) եւ Ժիրայր Մարգարեան (Ուրարտու):
ՄԻՋՆԱՊԱՀ-ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Ուկոչուքվօ Իվու (Ռոպին Քազան), Էտուարտ Սփերձեան (Կրասնոտար), Էտկար Սեւիկեան (Ֆերենքվարոշ), Վահան Պիչաքչեան (Փոկոն), Նարեկ Գրիգորեան (Ֆարուլ Քոնսթանթա), Յովհաննէս Յարութիւնեան (Փիւնիկ), Արթիւր Սերոբեան (Արարատ-Արմենիա), Հրանդ-Լէոն Ռանոս (Մէօնշընկլատպախ), Լուքաս Զելարայեան (Ֆաթեհ), Նորպերթօ Պալեքեան (Պոքա Ժունիորզ), Արթիւր Միրանեան (Նոա):


